Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 279-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.11.02/29(347) Հոդ.335
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.09.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009341

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 սեպտեմբերի 2009 թ.

թիվ 279-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և 8-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ը հաստատելու մասին» թիվ 17-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 5/01) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 5/01-ի 3-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Բացառություն է կազմում սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված միջնորդագիրը, որը ներկայացվում է միայն էլեկտրոնային տարբերակով Սի-Բի-Էյ-Նեթ համակարգի միջոցով: Ընդ որում` նշված միջնորդագիրը ներկայացվում է էքսել (excel) ֆորմատով:»:

2) Կանոնակարգ 5/01-ի 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «գործունեության մասին տեղեկանքը» բառերը փոխարինել «վերաբերյալ տեղեկությունները միջնորդագրի տեսքով» բառերով:

3) Կանոնակարգ 5/01-ի 7-րդ կետի 2-րդ ենթակետում «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «հայտը՝ համաձայն հավելված 2.1-ի, ինչպես նաև «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող փաստաթղթերը» բառերով:

4) Կանոնակարգ 5/01-ը լրացնել գլուխ 3.1-ով` հետևյալ բովանդակությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  3.1

 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

8.1. Սույն կանոնակարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Կենտրոնական բանկ գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը համարվում է գրանցված, եթե Կենտրոնական բանկի կողմից որոշում է կայացվում օպերատորին գրանցելու և լիցենզիա տրամադրելու վերաբերյալ:

8.2. Օպերատորի ֆիրմային անվանման փոփոխությունը համարվում է գրանցված, եթե Կենտրոնական բանկի կողմից գրանցվում է օպերատորի կանոնադրության փոփոխությունը:

8.3. Օպերատորի ֆիրմային անվանման փոփոխության գրանցումից հետո 7-օրյա ժամկետում Կենտրոնական բանկը օպերատորին է հանձնում օպերատորի ֆիրմային անվանման գրանցման վկայականը՝ համաձայն հավելված 2.2-ի, օպերատորի գրանցման վերաձևակերպված վկայականը, տարածքային ստորաբաժանման գրանցման վերաձևակերպված վկայականը (առկայության դեպքում) և վերաձևակերպված լիցենզիան: Ընդ որում, վերաձևակերպված վկայականները և լիցենզիան տրամադրվում են օպերատորին՝ նշված փաստաթղթերի հին տարբերակները Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում:

8.4. Օպերատորի ֆիրմային անվանման գրանցումը մերժվում է օրենքով սահմանված հիմքերով:

8.5. Ֆիրմային անվանման գրանցման վկայականի կորստի կամ ոչնչացման դեպքում օպերատորը կարող է Կենտրոնական բանկ դիմում ներկայացնել վկայականի կրկնօրինակը ստանալու համար` կցելով վկայականի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

8.6. Կենտրոնական բանկը կորած կամ ոչնչացած վկայականի կրկնօրինակը օպերատորին տալիս է օպերատորի համապատասխան դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:

8.7. Սույն կանոնակարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով և 61.1-րդ կետով սահմանված դեպքերում ֆիրմային անվանման գրանցման հայտը ստանալուց հետո Կենտրոնական բանկը «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում այդ հայտի սքան արված տարբերակը, ինչպես նաև «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ համապատասխան համաձայնության կամ թույլտվության սքան արված տարբերակը (առկայության դեպքում) էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում է մտավոր սեփականության հարցերով լիազորված գործադիր իշխանության հանրապետական մարմին՝ ներկայացված ֆիրմային անվանման վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Որպեu հայտը ներկայացնելու պահուuտային եղանակ կարող է oգտագործվել էլեկտրոնային կրիչը:»:

5) Կանոնակարգ 5/01-ի 11-րդ կետը «վկայականը՝ համաձայն սույն կանոնակարգի հավելված 5-ի» բառերից հետո լրացնել «, ֆիրմային անվանման գրանցման վկայականը՝ համաձայն հավելված 2.2-ի» բառերով:

6) Կանոնակարգ 5/01-ը լրացնել 45.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«45.1 Կենտրոնական բանկը կարող է կասեցնել լիցենզիայի վերաձևակերպման 30-օրյա ժամկետը մինչև մեկ ամիս ժամկետով, եթե լիցենզիայի վերաձևակերպումը պայմանավորված է օպերատորի ֆիրմային անվանման փոփոխությամբ և եթե ֆիրմային անվանման փոփոխությունը ներառող կանոնադրության փոփոխության գրանցման ժամկետը սույն կանոնակարգի 64-րդ կետի համաձայն կասեցվել է:»:

7) Կանոնակարգ 5/01-ը 61-րդ կետից հետո լրացնել 61.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«61.1 Օպերատորի ֆիրմային անվանման փոփոխությունը գրանցելու համար բացի սույն կանոնակարգի 60-րդ կետում նշված փաստաթղթերից (ինչպես օպերատորի, այնպես էլ նրա տարածքային ստորաբաժանումների համար (առկայության դեպքում)) Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն նաև՝

1) ֆիրմային անվանման գրանցման հայտ՝ համաձայն հավելված 2.1-ի,

2) «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող փաստաթղթերը,

3) լիցենզիայի վերաձևակերպման մասին դիմում և լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

4) օպերատորի գրանցման, տարածքային ստորաբաժանումների գրանցման վերաձևակերպված վկայականների (առկայության դեպքում) համար պետական տուրքի վճարման անդորրագրերը:»:

8) Կանոնակարգ 5/01-ի 64-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«64. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով:»:

9) Կանոնակարգ 5/01-ը լրացնել Հավելված 2.1-ով՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

10) Կանոնակարգ 5/01-ը լրացնել Հավելված 2.2-ով՝ համաձայն Հավելված 2-ի (կցվում է):

11) Կանոնակարգ 5/01-ի Հավելված 3-ը հաստատել՝ համաձայն Հավելված 3-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. սեպտեմբերի 28
ք. Երևան

 

Հավելված 1

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2.1

 

«Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի

 օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար

նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը

 և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ը

Հավելվածի

 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ

 

Կենտրոնական բանկի նախագահ

……………………………-ին

 

Հարգելի --------------------

 

Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես կազմակերպության ֆիրմային անվանում գրանցել հետևյալ անվանումը.

_________________________________________________________

(գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձևը (եթե այդպիսին կա))

_________________________________________________________

(գրանցման ներկայացված ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ)

 

Ֆիրմային անվանման գրանցման պատճառ է հանդիսացել (ընդգծել համապատասխան տողը).

 հիմնադրում

 վերակազմակերպում

o միացում

o վերակազմավորում (կազմակերպական - իրավական ձևի փոփոխություն)

անվանափոխություն

Համաձայն «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի՝ կից ներկայացնում ենք ֆիրմային անվանման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Առդիր` --- էջ:

 

Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և հայտի մերժմանը:

 

Հայտը ներկայացնող անձ`

___________________________________________________________

(Գրանցվող օպերատորի հիմնադիրներին ներկայացնող իրավասու անձի անունը, ազգանունը, հեռախոսը, բնակության 

(հաշվառման) վայրը, ստորագրությունը կամ օպերատորի անվանումը, գտնվելու վայրը, օպերատորի իրավասու անձի

անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

____ _______________ 20_ թ.»

 

Հավելված 2

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2.2

 

«Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի

օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար

 նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը

 և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ը

Հավելվածի

 

ՕՊԵՐԱՏՈՐԻ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

 

 

Ներմուծեք նկարագրությունը_951

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԲԱՆԿ

 

 

ՕՊԵՐԱՏՈՐԻ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

 

 


Ք. ԵՐԵՎԱՆ

Գրանցված է

 

ՀՀ կենտրոնական բանկի …………

---- թվականի թիվ --- որոշմամբ

 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ ---

 

Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» և «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների՝ սույն վկայականը տրվում է

----------------------------------------------------

(անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

----------------------------------------------------

-----------------------------------օպերատորին

 

առ այն, որ օպերատորի ֆիրմային անվանումը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

 

Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ ___

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ ___

 

…… ……………...… 20.. թ.

Կ.Տ.

 

Հավելված 3

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

«Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի

 օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար

 նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և

 ժամկետները» Կանոնակարգ 5/01-ը

Հավելվածի

 

Միջնորդագիր

 

Ղեկավարների (որակավորվող անձի) վերաբերյալ տեղեկություններ

 

Սույն տեղեկանքում «ղեկավար» հասկացությունը ներառում է նաև ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց և ապահովագրական բրոքերների պատասխանատու անձանց:

 

Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են
միայն փոփոխությունները

1. Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տվյալները
(այստեղ նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ղեկավար դուք պետք է հանդիսանաք)

1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը

(մասնաճյուղերի ղեկավարների համար նշել նաև ֆինանսական կազմակերպության մասնաճյուղի անվանումը և Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպությանը տրված կոդը)

 

1.2 Ֆինանսական կազմակերպության տեսակ

  • բանկ
  • օտարերկրյա բանկի մասնաճյուղ
  • վարկային կազմակերպություն
  • ապահովագրական ընկերություն
  • օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ
  • ապահովագրական բրոքեր
  • ներդրումային ընկերություն
  • օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ
  • կարգավորվող շուկայի օպերատոր
  • Կենտրոնական դեպոզիտարիա

2. Անձնական տվյալներ

2.1 Անուն, ազգանուն, հայրանուն

2.2 Սեռ՝

  • արական

  • իգական

2.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

2.4 Ծննդավայր

2.5 Քաղաքացիություն

2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված

2.7 Սոցիալական քարտի համար (առկայության դեպքում)

2.8 Բնակության վայր (մշտական և բնակության տվյալ պահին)

2.9 Հեռախոսահամար

2.10 Էլեկտրոնային փոստի հասցե

2.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը,

Անուն, ազգանուն, հայրանուն

Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի)

3. Ղեկավար պաշտոն

3.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 կետում նշված կազմակերպությունում

  • տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահ (խորհրդի նախագահ)
  • տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամ (խորհրդի անդամ)
  • գործադիր տնօրեն (վարչության նախագահ, տնօրինության ղեկավար, գործադիր մարմնի ղեկավար)
  • գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ
  • տնօրինության (վարչության, գործադիր մարմնի) անդամ
  • գլխավոր հաշվապահ
  • գլխավոր հաշվապահի տեղակալ
  • ներքին աուդիտի ղեկավար
  • ներքին աուդիտի անդամ
  • բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար
  • վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահ (ղեկավար)
  • վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահի (ղեկավարի) տեղակալ
  • վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի անդամ
  • մասնաճյուղի կառավարիչ (տնօրեն)
  • մասնաճյուղի գործադիր տնօրեն
  • մասնաճյուղի գործադիր տնօրենի տեղակալ
  • մասնաճյուղի գլխավոր հաշվապահ
  • օպերատորի կարգապահական հանձնաժողովի նախագահ
  • օպերատորի վերահսկող ծառայության ղեկավար
  • օպերատորի վերահսկող ծառայության անդամ
  • ապահովագրական բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձ
  • բրոքեր
  • կառավարիչ
  • դիլեր
  • խորհրդատու
  • տեղաբաշխող
  • պահառուի աշխատակից
  • պատասխանատու ակտուար

3.2 Արդյո՞ք նշանակված եք այդ պաշտում որպես ժամանակավոր պաշտոնակատար

  • Ոչ,
  • Այո, նշել նշանակման ամսաթիվը (օր/ամիս/տարի)

 

3.3 Մանրամասնորեն նկարագրեք Ձեր իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար.

4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն

4.1


Ուսումնական հաստատության անվանումը

Գտնվելու վայրը

Սովորելու ժամանակա-շրջանը (--թ-ից մինչև --թ.)

Ֆակուլտետը

Մասնագիտու-թյունը

Գիտական աստիճանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում

  • հայերեն
  • անգլերեն
  • ռուսերեն
  • այլ (նշել լեզուն)

 

4.4 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները.

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ

Կազմակեր-պության անվանում

Գտնվելու վայր

Հեռախո-սահամար

Պաշտոն

Ազատման հիմքերը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշել միջանկյալ չաշխատած ժամանակահատվածներում ինչո՞վ եք զբաղվել

Չաշխատած ժամանակահատված

Նկարագրություն

 

 

 

 

 

 

 

4.5 Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսական համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան)

Անուն, ազգանուն

Աշխատանքի վայր

Պաշտոն

Բնակության վայր

Հեռախո-սահամար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5. Ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ

5.1 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ

 

5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար

  • Ոչ,
  • Այո (ներկայացնել մանրամասներ, այդ թվում՝ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)

5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ

5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ և ունեք չմարված (չներված) պարտավորություններ

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ

5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ

5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ

Նախկինում կամ ներկայումս ֆինանսական կազմակերպության ղեկավար հանդիսացող անձինք պետք է պատասխանեն նաև 5.7-ից 5.10 կետերում նշված հարցերին:
Նախկինում կամ ներկայումս ֆինանսական կազմակերպության նշանակալից մասնակից հանդիսացող անձինք պետք է պատասխանեն նաև 5.7 և 5.8 կետերում նշված հարցերին:

5.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ

5.8 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ:

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ

5.9 Արդյո՞ք Դուք, հանդիսանալով ֆինանսական կազմակերպության ղեկավար, Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է տուգանք

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ

 

5.10 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքով սահմանված կարգով և հիմքերով

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում՝ որակավորման վկայականից զրկվելու հիմքերը)

6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն
Սույն կետում հաշվետու թողարկողներին վերաբերող դրույթները լրացվում են միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների, ինչպես նաև ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց կողմից

6.1 Նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հադիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն
Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

Ֆինանսական կազմակերպության (ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշ-վետու թողարկողի) անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մասնակցության չափը (%)

Բաժնետոմսերի քանակը

Ընդհանուր գումարը
(դրամով)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6.2 Իրազեկ լինելու դեպքում նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հադիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն
Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից


Ֆինանսական կազմակերպության (ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշ-վետու թողարկողի) անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մասնակցության չափը (%)

Բաժնետոմսերի քանակը

Ընդհանուր գումարը
 (դրամով)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6.3 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված՝ ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (եթե այդպիսիք կան)
Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կանոնակարգի իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները:

Անուն, ազգանուն

Ժամանակահատված (նախկինում ֆինանսական համակարգում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատած անձանց համար նշել համապատասխան ֆինանսական կազմա-կերպությունում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատելու ժամանակահատվածը

Անձնագրի համար

Փոխկապակց-վածության ձև

Աշխատանքի վայր

Պաշտոն

Հեռախոսա-համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ

7.1 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

7.2 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)

8. Այլ տեղեկատվություն

8.1 Այս մասում նշվում է Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (բացառությամբ 6.3 կետում նշված անձանց)

Անուն, ազգանուն

Անձնագրի համար

Փոխկապակց-վածության ձև

Աշխատանքի վայր

Պաշտոն

Բնակության վայր

Հեռախոսա-համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

8.2 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.


Կազմակերպության անվանում

Գտնվելու վայր

Փոխկապակցվա-ծության ձև

Հեռախոսա-համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9. Ձեր կարծիքով արդյոք առկա են այլ կարևոր տեղեկություններ,
որոնք կցանկանայիք նշել

  • Ոչ,
  • Այո, ներկայացնել մանրամասները

 

10. Այլ փաստաթղթեր

10.1 Այս կետը լրացվում է միայն բանկի խորհրդի անդամների կողմից.

Ծանոթացել եմ «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց» փաստաթղթի հետ

  • Այո
  • Ոչ

11. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող
տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական:

 Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն ------------------------

 

12. Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի կողմից
 լիազորված անձի ստորագրություն և կազմակերպության կնիք
 (առկայության դեպքում)

Ֆինանսական կազմակերպության կառավարման
 մարմնի կողմից
լիազորված անձի անուն, ազգանուն ----------------------------


Ամսաթիվ (օր/ամիս/տարի) -------------------------------

Ստորագրություն --------------------------------

Ֆինանսական կազմակերպության կնիք ---------------------------------

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան