Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2010-01.01.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.11.02/29(347) Հոդ.344
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.10.2009
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60309347

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 հոկտեմբերի 2009 թ.
       ք. Երևան

թիվ 17-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 18-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 29-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի երրորդ մաuի ե) կետով` Հայաuտանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաuտատել «Փոստային, սուրհանդակային և կապի կազմակերպությունների մաuին» Ձև թիվ 18-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 18-ԿԱՊ (տարեկան) «Կապի կազմակերպությունների մաuին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաuտատելու մաuին» թիվ 29-Ն որոշումը և Հայաuտանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Փոստային և սուրհանդակային կապի մաuին» Ձև թիվ 21-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաuտատելու մաuին» թիվ 17-Ն որոշման 1-ին կետը և այդ կետով հաստատված հավելվածը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2009 թվականի հոկտեմբերի 2-ի
թիվ 17-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 18-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 18-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են փոստային, սուրհանդակային և կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից. Կապի ցանցի կառուցվածքը տարվա վերջի դրությամբ (բաժին 1), Տեխնիկական միջոցները տարվա վերջի դրությամբ (բաժին 2), Հեռագրական գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և բաժանմունքների քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 3), Հեռախոսային խոսակցություններ իրականացնող խոսակցական կետերի քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 4):

6. 1-ին բաժնում լրացվում է այն կազմակերպությունների քանակը, որոնց համար կապի ծառայությունը հանդիսանում է հիմնական գործունեություն (հաշվետվության ձևում նշված կազմակերպությունների և կառուցվածքային միավորումների անվանումներին համապատասխան)՝ դրանցից առանձնացնելով մասնաճյուղերը:

7. 2-րդ բաժնի 210 տողում արտացոլվում է շահագործման մեջ գտնվող փոստարկղերի, ներառյալ շենքերի և շինությունների ներսում տեղադրված փոստարկղերի քանակը:

220-270 տողերում արտացոլվում է շահագործման մեջ, ինչպես նաև վերանորոգման նպատակով պահեստում գտնվող տեխնիկական միջոցների քանակը՝ հիմնված գույքագրման և հաշվապահական հաշվառման փաստաթղթերի տվյալների վրա:

280 տողում լրացվում է հաստիքային և ոչ հաստիքային փոստատարների միջին ցուցակային թվաքանակը: Ոչ լրիվ աշխատանքային շաբաթ կամ աշխատանքային օր աշխատող փոստատարների թվաքանակը հաշվի է առնվում որպես լրիվ միավոր, որի լրացման համար հիմք են հանդիսանում կապի կազմակերպության հաստիքային ցուցակները և աշխատանքային պայմանագրերը:

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:

8. 3-րդ բաժնում լրացվում է հեռագրական ապարատներով (լարային և ռադիո) հեռագրեր ընդունող և հաղորդող բոլոր կազմակերպությունների քանակը:

9. Հաշվետվության 4-րդ բաժնում լրացվում է միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցություններ իրականացնող խոսակցական կետերի քանակը (ներառյալ այդ գործառնության համար այլ կազմակերպությունների հեռախոսային ապարատներից օգտվող կապի կազմակերպությունները):

Հաշվետվության բոլոր ցուցանիշները լրացվում են նաև ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի: Բոլոր ցուցանիշները քաղաքային և գյուղական բնակավայրերի բաշխվում են համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքային և գյուղական բնակավայրերի:

 

Ներմուծեք նկարագրությունը_618

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

1. Ազգային վիճակագրական ծառայություն

 Փոստային, սուրհանդակային և կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը


Ով է ներկայացնում_________________________________________________________
                                            (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________________________
 

Գտնվելու վայր____________________________________________________  I_I_I_I_I_I_I
   (փոստային դասիչ)

 

Մարզը _________________ Համայնքը_____________ 

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I

Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
18-ԿԱՊ
 (տարեկան)

«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի
 2009 թ. հոկտեմբերի 2-ի
թիվ 17-Ն որոշմամբ

 

 Չլրացնել ß

ՏԳՏԴ I_I_I_I_I_I
Մարզը I_I_I
Համայնքը I_I_I_I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

200____ թ.   համար

 

1. Կապի ցանցի կառուցվածքը տարվա վերջի դրությամբ, միավոր

 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Ընդամենը
Քանակ. միավոր

այդ թվում` մասնա-
ճյուղեր

1

2

4

Փոստատներ (չհաշված մերձերկաթուղայինը)

100

 

 

Մերձերկաթուղային փոստատներ

110

 

 

Փոստային և սուրհանդակային կապի բաժանմունքներ

120

 

 

որից` գյուղական բնակավայրերում

120.1

 

 

Տիեզերական կապի կայաններ

130

 

 

Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կայաններ

140

 

 

Ռադիոհաղորդումներ և ռադիոկապի հանգույցներ, ռադիոկենտրոններ

150

 

 

Ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոններ

160

 

 

 

2. Տեխնիկական միջոցները տարվա վերջի դրությամբ, միավոր

 

Ցուցանիշի անվանումը

 

Տողի համարը

Ընդամենը միավոր

1

2

3

Գործող փոստարկղեր

210

 

որից` գյուղական բնակավայրերում

210.1

 

Փոստ-դրամարկղային մեքենաներ

220

 

Երեսպատման-դրոշմակման և դրոշմակող մեքենաներ

230

 

Թերթերի և ամսագրերի կապոցների, ծանրոցների և ծանրոցածրարների տեսակավորման սարքավորումներ

240

 

Նամակատեսակավորման կոմպլեկտներ

250

 

Բոլոր տեսակի կոնվեյերներ և փոխադրիչներ

260

 

Այլ տեխնիկական միջոցներ

270

 

որից` գյուղական բնակավայրերում

270.1

 

Փոստատարների միջին ցուցակային թվաքանակը

280

 

որից` գյուղական բնակավայրերում

280.1

 

 

3. Հեռագրական գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և բաժանմունքների քանակը տարվա վերջի դրությամբ, միավոր

 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Քանակ,
միավոր

այդ թվում`
ըստ աշխատաժամերի

8 ժամ և պակաս

8- 24 ժամ

24 ժամ (շուրջօրյա)

1

2

3

4

5

6

Հեռագրական գործողություններ իրականացնող կապի բաժանմունքներ և կետեր, ընդամենը

310

 

 

 

 

որից` գյուղական բնակավայրերում

310.1

 

 

 

 

310 տողից՝ հեռագրական ապարատներով սարքավորված

320

 

 

 

 

որից` գյուղական բնակավայրերում

320.1

 

 

 

 

 

4. Հեռախոսային խոսակցություններ իրականացնող խոսակցական կետերի քանակը տարվա վերջի դրությամբ, միավոր

 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Քանակ, միավոր

այդ թվում`
ըստ աշխատաժամերի

8 ժամ և պակաս

8-24 ժամ

24 ժամ (շուրջօրյա)

1

2

3

4

5

6

Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցություններ իրականացնող կետեր, ընդամենը

410

 

 

 

 

որից` գյուղական բնակավայրերում

410.1

 

 

 

 

 

Ղեկավար _____________________ _____________________
         (Ազգանուն, անուն)            (Ստորագրություն)
Լրացնող

_____________________

_____________________

(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

զգանուն, անուն)

(Ստորագրություն, պաշտոն)

_____________________

«__»  ___________200__թ.

(Հեռախոսահամար(ներ)

(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ

______________________@____________________

  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.07.2010, թիվ 23-Ն 01.01.2011, թիվ 17-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան