ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2009 թվականի N 12-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1.1. Հավելվածի 27-րդ, 68-րդ, 144-րդ, 203-րդ և 204-րդ կետերում «Կազմակերպական» բառը փոխարինել «Կազմակերպաիրավական» բառերով.
1.2. Հավելվածի 36-րդ, 98-րդ, 156-րդ և 207-րդ կետերից հանել «Ֆինանսաբյուջետային վարչության» բառերը.
1.3. Հավելվածի 68-րդ կետի «1» թիվը` «5» թվով, 144-րդ կետի «2» թիվը՝ «5»-ով, 202-րդ կետում «1» թիվը՝ «3»-ով, 203-րդ կետի «1» թիվը՝ «6»-ով, 204-րդ կետի «1» թիվը՝ «3»-ով.
(1.3 կետը փոփ. 09.10.09 N 13-Ն)
1.4. Հավելվածը լրացնել 33.1 և 33.2 կետերով հետևյալ բովանդակությամբ.
33.1 |
Դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետի տեղակալ |
գլխավոր, 2-րդ |
1 |
33.2 |
Կազմակերպաիրավական վարչության պետի տեղակալ |
գլխավոր, 2-րդ |
1 |
1.5. Հավելվածի 208-րդ, 209-րդ և 210-րդ կետերում «ավագ» բառը փոխարինել «կրտսեր» բառով։
1.6. Հավելվածի 34-րդ, 73-րդ, 142-րդ, 200-րդ և 201-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
(2-րդ կետը փոփ. 09.10.09 N 13-Ն)
ՀՀ դատարանների նախագահների |
Ա. Մկրտումյան |
2009 թ. օգոստոսի 10 |