ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2009 թվականի N 887-Ա
Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Աիդա Ավետիսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված հոկտեմբերի 26-ի N 887-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱԻԴԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Մարտիրոսյան | - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ |
Հ. Բեգլարյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Հ. Դարբինյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Ավետիսյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Երիցյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ |
Ա. Սիմոնյան | - ԵՊՀ-ի ռեկտոր |
Գ. Մանասյան | - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Գ. Ավետիսյան | - եղբայրը (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |