Գլխավոր տեղեկություն
Համար
N 1339-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.12.30/34(352) Հոդ.1319
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2009 թվականի N 1339-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1172-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «2009 թվականի նոյեմբերի 22-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աչաջրի գյուղական համայնքում համայնքի ղեկավարի, Բերդի քաղաքային, Այգեհովտի, Ենոքավանի, Բերդավանի, Ջուջևանի, Վերին Կարմիր աղբյուրի և Չորթանի գյուղական համայնքներում ավագանիների անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 1172-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «5.322.935» թիվը փոխարինել «6.235.685» թվով.

2) որոշման 2-րդ կետում «նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների» բառերը փոխարինել «նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 4 հավելվածների».

3) որոշման N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1172-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ N 41 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԲԵՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ, ՉՈՐԹԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 


NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)


1.

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

120000

     
 

 այդ թվում՝

 
     

1)

հանձնաժողովի նախագահի

60000

     

2)

հանձնաժողովի նախագահի տեղակալի

30000

     

3)

հանձնաժողովի քարտուղարի

30000

     

2.

Փաստացի սոցիալական ապահովության վճարներ

30000


 

 Ընդամենը

15000».

 

4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 4 հավելվածով.

 

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2009 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1172-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ N 40 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԱՉԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՔՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱՅԳԵՀՈՎՏԻ, ԵՆՈՔԱՎԱՆԻ, ԲԵՐԴԱՎԱՆԻ, ՋՈՒՋԵՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 


NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)


1.

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

905000

     
 

 այդ թվում՝

 
     

1)

հանձնաժողովի նախագահի

300000

 

(2 ամիս x 150000 դրամ)

 
     

2)

 նախագահի տեղակալի

220000

 

(2 ամիս x 110000 դրամ)

 
     

3)

 հանձնաժողովի քարտուղարի

220000

 

(2 ամիս x 110000 դրամ)

 
     

4)

 հանձնաժողովի անդամների

165000

 

(1 ամիս x 3 անդամ x 55000 դրամ)

 
     

2.

Փաստացի սոցիալական ապահովության վճարներ

157750


 

 Ընդամենը

1062750»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
 վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 27

 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան