Գլխավոր տեղեկություն
Համար
N 1320-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 19 նոյեմբերի 2009 թվականի N 1320-Ա

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 275-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «07. Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 22,088.04 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրով 2009 թվականին նախատեսված հատկացումների բաշխման մասին» N 275-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետում «227,161.0» թիվը փոխարինել «249,249.04» թվով.

 2) 1-ին կետի 1-ին ենթակետում «164012.1» թվերը փոխարինել «186,100.144» թվերով.

 3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 25
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

 նոյեմբերի 19-ի N 1320-Ա որոշման

 

 

 «Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2009 թվականի

 մարտի 19-ի N 275-Ա որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ»,  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» (ՌՈՒՍԵՐԵՆ),«ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

 

NN
ը/կ

Հրատարակման անվանումը

թիվը (հատ)

Տարեկան տպագրման ենթակա համարների թիվը
(հատ)

Մեկ համարի տարեկան միջին ծավալը (մամուլ)

Տարեկան ընդհանուր ծավալը (մամուլ)

Մեկ մամուլի միջին գինը (դրամ)

Գումարը (դրամ)

1.

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր»

400

102

24,51

1000008

120

120.000.960

2.

«Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր»

400

37

18,711

276922,8

130

35.999.964

3.

«Երևանի իրավական ակտերի տեղեկագիր»

400

55

0,85

18700

130

2.431.000

4.

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) 400 4 25,305 40488 140 5.668.320

5.

«Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» 400 5 84,615 169230 130 21.999.900

Ընդամենը

 

 

 

 

 

186.100.144

»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան