Basic information
Number
N 2465-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (12.09.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.10.09/28(472).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
11.09.2013
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
11.09.2013
Effective date
12.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 սեպտեմբերի 2013 թ.

ք. Երևան

 N 2465-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐՍԱՆԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ԱՐՍԱՆԱ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 06.09.2013 թվականի թիվ 25150 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «ԱՐՍԱՆԱ» փակ բաժնետիրական ընկերության (2011թ. օգոստոսի 20-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-001576 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 33 շենք, 29 հասցեն տեղափոխել ք. Երևան, Արաբկիր, Փափազյան փողոց, 21 շենք, 3/1 ոչ բնակելի տարածք հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Դ. Դումանյան