Գլխավոր տեղեկություն
Համար
N 937-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 նոյեմբերի 2009 թվականի N 937-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 5-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Ա. Մամաջանյանի փոխարեն ընդգրկել Ա. Հարությունյանին, Մ. Հակոբյանի փոխարեն` Ա. Մարմարյանին, Զ. Բաղդասարյանի փոխարեն` Է. Մակարյանին, Լ. Հակոբյանի փոխարեն` Գ. Աբրահամյանին, Զ. Հարոյանի փոխարեն` Ն. Մելքոնյանին, Ք. Առաքելյանի փոխարեն` Ց. Ակոպյանին, Ռ. Գրիգորյանի փոխարեն` Հ. Վեզիրյանին և Վ. Պողոսյանի փոխարեն` Լ. Կոշեցյանին:

2. Այդ կապակցությամբ խորհրդի կազմի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`

1) «Ա. Մամաջանյան - ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով.

2) «Մ. Հակոբյան - ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Ա. Մարմարյան - ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետի մագիստրանտ» բառերով.

3) «Զ. Բաղդասարյան - ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Է. Մակարյան - ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի մագիստրանտ» բառերով.

4) «Լ. Հակոբյան - ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի մագիստրանտ» բառերը փոխարինել «Գ. Աբրահամյան - ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրանտ» բառերով.

5) «Զ. Հարոյան -ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Մելքոնյան - ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրանտ» բառերով.

6) «Ք. Առաքելյան - ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի» բառերը փոխարինել «Ց. Ակոպյան - ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ» բառերով.

7) «Ռ. Գրիգորյան - ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրանտ» բառերը փոխարինել «Հ. Վեզիրյան - ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերով.

8) «Վ. Պողոսյան - ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Լ. Կոշեցյան - ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 13

Երևան