Գլխավոր տեղեկություն
Համար
N 958-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2009 թվականի N 958-Ա

 

Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ՈՒՏՐԵԽՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին 2009 թվականի նոյեմբերի 15-17-ը գործուղել Ուտրեխտ (Նիդեռլանդների Թագավորություն)՝ տեղական և տարածքային կառավարման համար պատասխանատու եվրոպական նախարարների համաժողովի 16-րդ նստաշրջանին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Տերտերյանի՝ Ուտրեխտ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Վ. Տերտերյանի` Ուտրեխտ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ուտրեխտ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 16

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան