Գլխավոր տեղեկություն
Համար
N 914-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2009-23.12.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2009 թվականի N 914-Ա

 

ԱՍԻԱՅԻ ԵՎ ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲՅՈՒՐՈՅԻ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի բնակարանաշինության և քաղաքաշինության նախարարական համաժողովի բյուրոյի 5-րդ նիստը 2009 թվականի դեկտեմբերի 17-18-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` կազմակերպել նիստի անցկացումն ըստ ծրագրի և ապահովել միջոցառման իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հյուրերի (30 մարդ) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և նիստի կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը՝ 1632000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 3

Երևան