Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 262-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.09/63(729) Հոդ.357
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.09.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009368

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 սեպտեմբերի 2009 թ.

թիվ 262-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ԹԻՎ 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 26-ի «Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման կարգն ու ժամկետները» հաստատելու մասին» թիվ 197-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման կարգն ու ժամկետները» հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ լրացումները.

1) Հավելվածի 2-րդ կետի աղյուսակը լրացնել նոր 11 տողով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

11.

Հաշվետվություն տարեկան պետական տուրքի և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին վճարված պարտադիր վճարների վերաբերյալ

11

տարեկան

 

2) Հավելվածի 8-րդ կետը «փետրվարի 15-ն է» բառերից հետո լրացնել «բացառությամբ թիվ 11 հաշվետվության, որը Կենտրոնական բանկ է ներկայացվում մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետին հաջորդող 10-րդ աշխատանքային օրը (ներառյալ)» բառերով:

3) Հավելվածը լրացնել նոր գլուխ 10-ով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  10

 

 ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՕԳՏԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 11 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

76. Թիվ 11 հաշվետվությանը կից Կենտրոնական բանկ են ներկայացվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարված հերթական տարեկան պետական տուրքի, դրա վճարումն ուշացնելու համար վճարված տույժի (առկայության դեպքում) վճարումը հավաստող փաստաթղթերի (պետական տուրքի վճարման անդորրագիր, վճարման հանձնարարական և այլն) սքան արված տարբերակները:

77. Թիվ 11 հաշվետվության համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիայի տրամադրման օրվանից մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա նույն օրն ընկած ժամանակահատվածը:

78. Թիվ 11 հաշվետվությունը բաղկացած է 2 աղյուսակից:

79. Հաշվետվության 1-ին աղյուսակում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում վճարված և վճարման ենթակա հերթական տարեկան պետական տուրքի վերաբերյալ տեղեկատվություն:

80. Հաշվետվության 1-ին աղյուսակի 1-ին սյունակում նշվում է Կենտրոնական բանկի կողմից ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիայի տրամադրման ամսաթիվը` օր/ամիս/տարի ֆորմատով:

81. Հաշվետվության 1-ին աղյուսակի 2-րդ սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հերթական տարեկան պետական տուրքի գծով վճարված գումարը (առանց տույժերի գումարի): Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրական բրոքերի կողմից կատարված առանձին վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով, բացառությամբ նույն օրվա ընթացքում նույն ժամանակաշրջանի համար կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով:

82. Հաշվետվության 1-ին աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է հերթական տարեկան պետական տուրքի վճարումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար հաշվետու ժամանակաշրջանում վճարված տույժի չափը: Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրական բրոքերի կողմից տույժերի գծով կատարված առանձին վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով` յուրաքանչյուր վճարված գումարի համար լրացնելով միայն 4-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները, բացառությամբ նույն օրվա ընթացքում կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով:

83. Հաշվետվության 1-ին աղյուսակի 4-րդ սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում վճարված պետական տուրքի կամ տույժերի վճարման ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ֆորմատով: Այն դեպքում, երբ պետական տուրքի և տույժերի վճարման ամսաթվերը համընկնում են, այդ գումարները լրացվում են նույն տողի վրա, հակառակ դեպքում լրացվում են առանձին տողերով` յուրաքանչյուր վճարված գումարի համար նշելով համապատասխան վճարման ամսաթիվը:

84. Հաշվետվության 1-ին աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակներում համապատասխանաբար լրացվում են այն ժամանակաշրջանի սկիզբը և վերջը, որի համար վճարվել է 2-րդ սյունակում նշված գումարը: Օրինակ, եթե ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիան տրվել է 11.08.2003թ. և ապահովագրական բրոքերը կատարել է հերթական տարեկան պետական տուրքի վճարում 01.07.2008թ.՝ հաջորդ տարվա համար, ապա 5-րդ սյունակում կնշվի 11/08/2008, իսկ 6-րդ սյունակում՝ 11/08/2009: Այն դեպքում, երբ ապահովագրական բրոքերը մեկ վճարումով իրականացնում է պետական տուրքի վճարում տարբեր ժամանակաշրջանների համար, ապա դրանք պետք է արտացոլել առանձին տողերով՝ վճարված գումարի յուրաքանչյուր մասի համար լրացնելով վճարման համապատասխան ժամանակաշրջանը:

85. Հաշվետվության 1-ին աղյուսակի 7-րդ սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետության բյուջեի համապատասխան հաշվի համարը, որին կատարվել է 2-րդ և (կամ) 3-րդ սյունակներում նշված գումարների վճարումը:

86. Հաշվետվության 1-ին աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված օրվա վերջի դրությամբ տարեկան պետական տուրքի գծով վճարման ենթակա գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի հանրագումարը: «Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ» տողը լրացվում է միայն 8-րդ սյունակի համար, որտեղ նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պետական տուրքի գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի հանրագումարը:

87. Հաշվետվության 2-րդ աղյուսակում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին վճարված և վճարման ենթակա պարտադիր վճարների վերաբերյալ տեղեկատվություն:

88. Հաշվետվության 2-րդ աղյուսակի 1-ին սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրական բրոքերի կողմից Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին սույն աղյուսակի 3-րդ սյունակում նշված եռամսյակի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարի այն մասը, որը դեռևս չի վճարվել 4-րդ սյունակում նշված օրվա դրությամբ:

89. Հաշվետվության 2-րդ աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրական բրոքերի կողմից Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին վճարված պարտադիր վճարները (առանց տոկոսագումարների): Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրական բրոքերի կողմից կատարված առանձին վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով, բացառությամբ նույն օրվա ընթացքում նույն ժամանակաշրջանի համար կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով:

90. Հաշվետվության 2-րդ աղյուսակի 3-րդ սյունակում նշվում է տարվա այն եռամսյակը, որի համար վճարվել է 2-րդ սյունակում նշված գումարը: Եռամսյակը նշվում է հետևյալ ֆորմատով` եռամսյակ/տարի (օրինակ` 2/2009): Այն դեպքում, երբ ապահովագրական բրոքերը մեկ վճարումով իրականացնում է պարտադիր վճարների մուծում տարբեր ժամանակաշրջանների (եռամսյակների) համար, ապա դրանք պետք է արտացոլել առանձին տողերով՝ վճարված գումարի յուրաքանչյուր մասի համար լրացնելով վճարման համապատասխան ժամանակաշրջանը:

91. Հաշվետվության 2-րդ աղյուսակի 4-րդ սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում վճարված պարտադիր վճարների կամ տոկոսագումարների վճարման ամսաթիվը՝ օր(ամիս) տարի ֆորմատով: Այն դեպքում, երբ պարտադիր վճարների և տոկոսագումարների վճարման ամսաթվերը համընկնում են, ապա այդ գումարները լրացվում են նույն տողի վրա, հակառակ դեպքում լրացվում են առանձին տողերով` յուրաքանչյուր վճարված գումարի համար նշելով համապատասխան վճարման ամսաթիվը:

92. Հաշվետվության 2-րդ աղյուսակի 5-րդ սյունակում նշվում է սույն աղյուսակի 4-րդ սյունակում նշված օրվա սկզբի դրությամբ` ժամկետանց օրերի համար ՀՀ օրենսդրության համաձայն հաշվեգրված և չվճարված տոկոսագումարների չափը (առկայության դեպքում): Այն դեպքում, երբ 4-րդ սյունակում առկա են նույն ամսաթիվն ունեցող մեկից ավելի տողեր, ապա սույն աղյուսակի 5-րդ, 6-րդ և 8-րդ սյունակները լրացվում են միայն վերջին տողի համար:

93. Հաշվետվության 2-րդ աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում է ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագումարների` հաշվետու ժամանակաշրջանում վճարված չափը: Հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրական բրոքերի կողմից տոկոսագումարների գծով կատարված առանձին վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով (բացառությամբ նույն օրվա ընթացքում կատարված մեկից ավելի վճարումների, որոնք այս սյունակում լրացվում են մեկ թվով)` յուրաքանչյուր վճարված տոկոսագումարի համար լրացնելով միայն սույն աղյուսակի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները:

94. Հաշվետվության 2-րդ աղյուսակի 7-րդ սյունակում լրացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համապատասխան հաշվի համարը, որին կատարվել է սույն աղյուսակի 2-րդ և (կամ) 6-րդ սյունակներում նշված գումարների վճարումը:

95. Հաշվետվության 2-րդ աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում է սույն աղյուսակի 4-րդ սյունակում նշված օրվա վերջի դրությամբ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին վճարման ենթակա պարտադիր վճարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տոկոսագումարների հանրագումարը: «Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ» տողը լրացվում է միայն սույն աղյուսակի 8-րդ սյունակի համար, որտեղ լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին վճարման ենթակա պարտադիր վճարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տոկոսագումարների չափը:»:

4) Հավելվածը լրացնել նոր Հավելված 8-ով` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

5) Հավելվածը լրացնել նոր Հավելված 9-ով` համաձայն Հավելված 2-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. սեպտեմբերի 15
ք. Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի սեպտեմբերի 8-ի
թիվ 262-Ն որոշմամբ

Հավելված 8

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 26-ի

թիվ 197-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական բրոքերների

հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և

ներկայացման կարգն ու ժամկետները» հավելվածի

 

Ձև 11

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն (ԹԻՎ 11)

 

ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՕԳՏԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Բրոքերային ընկերության անվանում՝ _________________________

                                     

                                    Ամսաթիվ՝ _________________________

 

(հազար դրամ)

Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը

Վճարված պետական տուրքի գումարը

Ժամկետանց օրերի համար վճարված տույժի չափը

Վճարման ամսաթիվը

Ժամանակա-շրջանը

Հաշվի համարը

Ժամկետանց պարտավորու-թյան ամբողջ գումարը

Սկիզբ

Վերջ

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
 

Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ

 

 

Ղեկավար՝

_________________________

 

                անուն, ազգանուն

Կ. Տ.

Գլխավոր հաշվապահ՝

____________________

                 անուն, ազգանուն

  

 

Հավելված 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի սեպտեմբերի 8-ի
թիվ 262-Ն որոշման

 

Հավելված 9

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 26-ի

թիվ 197-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական բրոքերների

հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և

ներկայացման կարգն ու ժամկետները» հավելվածի

 

Ձև 11

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն (ԹԻՎ 11)

 

ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՕԳՏԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՕԳՏԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Բրոքերային ընկերության անվանում՝ _________________________

 

                                    Ամսաթիվ՝ _________________________

 

(հազար դրամ)

Վճարման ենթակա պարտադիր վճարի չափը

Վճարված պարտադիր վճարի չափը

Ժամանա-կաշրջանը

Վճարման ամսաթիվը

Ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագու-մարների չափը

Ժամկետանց օրերի համար վճարված տոկոսագու-մարների չափը

Հաշվի համարը

Ժամկետանց պարտավո-րության ամբողջ գումարը

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
 

Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ

 

 

Ղեկավար՝

_________________________

 

                անուն, ազգանուն

Կ. Տ.

Գլխավոր հաշվապահ՝

____________________

                 անուն, ազգանուն