ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2009 թվականի N 862-Ա
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել գնումների համակարգի բարեփոխումների ռազմավարությունից բխող միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված հոկտեմբերի 12-ի N 862-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Ռազմավարության դրույթները |
Միջոցառումը |
Վերջնա- ժամկետը |
Գնահատման ցուցանիշը |
1 |
2 |
3 |
4 |
Իրավական դաշտի կատարելագործում | |||
Գնումների մասին ՀՀ օրենսդրության համապատասխանեցում միջազգային լավագույն չափանիշներին |
1. «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկության ներկայացում ՀՀ կառավարություն |
նոյեմբեր |
Գնումների մասին ՀՀ օրենսդրությունը համապատասխանում է ԵՄ-ի և ՀԲ-ի գնումների կանոններին |
2. Գնումների մասին այլ իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկության ներկայացում ՀՀ կառավարություն |
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս | ||
3. Գնումների գործառնական ձեռնարկների (գնման գործընթացներում օգտագործվող փաստաթղթերի, մոդելային տեխնիկական առաջադրանքների, որակավորման պահանջների, ստանդարտ պայմանագրերի և այլ համանման փաստաթղթերի) մշակում և հաստատում |
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս | ||
4. Անդամակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության գնումների համաձայնագրին |
դեկտեմբեր |
Հայաստանը հանդիսանում է ԱՀԿ-ի գնումների համաձայնագրի անդամ | |
Ինստիտուցիոնալ վերափոխումների իրականացում | |||
«Գնումների մասին» ՀՀ օրենքի կարգավորման դաշտում նաև բնական մենաշնորհ հանդիսացող ծառայություններ մատուցող կազմակերպությունների կարիքների համար իրականացվող գնումների գործընթացների ներառում |
5. «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկության ներկայացում ՀՀ կառավարություն |
նոյեմբեր |
բնական մենաշնորհ հանդիսացող ծառայություններ մատուցող կազմակերպությունների կարիքների համար գնումները կիրականացվեն «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն |
Գնումների գործընթացի կարգավորման և բողոքարկման` լիազոր մարմնի իրավասությունների տարանջատում և առանձնացում |
6. Գնումների բողոքարկման խորհրդի կազմավորման վերաբերյալ առաջարկության ներկայացում |
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս |
կազմավորվել և գործում է գնումների բողոքարկման անկախ համակարգ |
Պետական գնումների գործակալության լիազորությունների վերանայում |
7. Պետական գնումների գործակալության կանոնադրության և գործունեության կարգի վերաբերյալ փոփոխություններ կատարելու առաջարկության ներկայացում ՀՀ կառավարություն |
ՊԳԳ-ի` մրցույթների կասեցման և գնման պայմանագրերը կնքելու լիազորությունները վերանայված են | |
Գնանշման հարցման ձևով գնումների կատարման շեմի բարձրացում` այն սահմանելով 20 մլն դրամ |
8. «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկության ներկայացում ՀՀ կառավարություն |
նոյեմբեր |
շեմից ցածր գնումները պետական մարմինները կիրականացնեն ինքնուրույն |
Գնման այն առարկաների ցանկի հաստատում, որոնք պետք է ձեռք բերվեն պարբերական մրցույթներով |
9. Պարբերական մրցույթներով կատարվող գնումների ցանկը հաստատելու մասին առաջարկության ներկայացում ՀՀ կառավարություն |
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս |
պարբերական մրցույթներով կատարվող գնումների ցանկը հաստատված է |
Էլեկտրոնային գնումների համակարգի ներդրում | |||
Էլեկտրոնային մրցույթների համակարգի ներդնում |
10. Մրցութային փաստաթղթերի և տեխնիկական առաջադրանքի հաստատում |
դեկտեմբեր |
ծրագրային ապահովումն առկա է |
11. Ծրագրային ապահովման գնման նպատակով խորհրդատուի ընտրություն և պայմանագրի կնքում | |||
12. Ծրագրային ապահովման մշակում | |||
13. Ապարատային ապահովման գնման պայմանագրի կնքում |
դեկտեմբեր |
համակարգը փորձարկված է, իսկ օգտագործողները վերապատրաստվել են | |
14. Համակարգի փորձարկում | |||
15. Համակարգի օգտագործողների վերապատրաստում | |||
16. Անցում էլեկտրոնային մրցույթների համակարգի |
հունվար |
համակարգի միջոցով կազմակերպվում են պետության կարիքների համար կատարվող նպատակային մրցույթները` միաժամանակ պահպանելով մրցույթների ավանդական (թղթային) ձևով կազմակերպման հնարավորությունը | |
Էլեկտրոնային ձեռքբերումների համակարգի ներդնում |
17. Էլեկտրոնային ձեռքբերումների համակարգի ներդրման գործողությունների ծրագրի մշակում |
դեկտեմբեր 2010 թ. |
գործողությունների ծրագիրն առկա է |
Մրցույթի մասնակիցների հետորակավորման համակարգի ներդրում |
18. Մրցույթի մասնակիցների հետորակավորման համակարգի ներդրման վերաբերյալ առաջարկության ներկայացում ՀՀ կառավարություն |
հոկտեմբեր |
պահանջվում են միայն այն փաստաթղթերը, որոնք պատվիրատուն չի կարող ինքնուրույն ստանալ: Դրանք ներկայացվում են գնման գործընթացի վերջին փուլում |
Շուկայական մեխանիզմներով գնագոյացման ապահովում | |||
Պարբերական մրցույթների շրջանակներում գնագոյացման մեխանիզմների վերանայում |
19. Պարբերական մրցույթների շրջանակներում գնագոյացման մեխանիզմների վերանայման վերաբերյալ առաջարկության ներկայացում ՀՀ կառավարություն |
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս |
պարբերական մրցույթներով կատարվող գնումների գները որոշվում են կոնկրետ կարիքի համար` տվյալ պահին շուկայում ձևավորված գների հիման վրա |
Մասնակիցների գնային առաջարկների հիմնավորվածության պարտադիր գնահատում |
20. Մասնակիցների գնային առաջարկների հիմնավորվածության գնահատման կարգի մշակում` մրցույթների հրավերի ստանդարտ պահանջների ձևով |
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս |
պարտադիր կարգով գնահատվում է մասնակիցների գնային առաջարկների հիմնավորվածությունը |
Պայմանագրերում փոփոխություններ կատարելու հնարավորությունների սահմանափակում և այն դեպքերի սահմանում, երբ փոփոխություններն արգելվում են |
21. Պայմանագրերում փոփոխություններ կատարելու կարգի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն |
հոկտեմբեր |
պայմանագրերում փոփոխություններ կատարելու պայմանները և կարգը ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանված են |
Գնագոյացման գործոնային մեխանիզմների պայմանագրերով նախատեսում, որոնք համարժեքորեն արտացոլում են միջազգային շուկաներում գների և արտարժույթի փոփոխությունները |
22. Գնագոյացման գործոնային մեխանիզմների սահմանման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն |
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս |
գործում են գնագոյացման գործոնային մեխանիզմներ |
Մասնակիցների կողմից ֆյուչերսային գործիքների կիրառման և գործարար ռիսկերի ապահովագրման խրախուսում |
23. Մասնակիցների կողմից ֆյուչերսային գործիքների կիրառման և գործարար ռիսկերի ապահովագրման պայմանների սահմանում` մրցույթների հրավերի ստանդարտ պահանջների ձևով |
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս |
առանձին դեպքերում կիրառվում են ֆյուչերսային գործարքներ, ինչպես նաև գնման պայմանագրերն ապահովագրվում են |
Նվազագույնի հասցնել պետական մասնակցությամբ կազմակերպություններից, ոչ մրցակցային ձևերով մրցակցային բնույթի ծառայությունների գնումը |
24. Շուկայական (մրցակցային) բնույթի ծառայություններ մատուցող պետական մասնակցությամբ կազմակերպություններից գնումներն առանց մրցույթի կատարելու հնարավորության սահմանափակում |
հոկտեմբեր |
պետական մասնակցությամբ կազմակերպություններից գնումները կատարվում են մրցակցային հիմունքներով |
Անհրաժեշտ է մասնակիցների գնային առաջարկները համեմատել առանց հարկերի |
25. Առանց հարկերի գնային առաջարկների համեմատման կարգի սահմանում` մրցույթների հրավերի ստանդարտ պահանջների ձևով |
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս |
ապահովված է հարկման տարբեր ռեժիմներով պայմանավորված մրցութային առաջարկների համեմատության համարժեքությունը |
Հակամրցակցային համաձայնությունների բացահայտման ու կանխարգելման համակարգի ներդրում | |||
Շահերի բախման հայտարարագրման, ինչպես նաև գնումների մասնագետների ու մրցութային հանձնաժողովների անդամների ռոտացիայի ընթացակարգերի ներդրում |
26. Շահերի բախման հայտարարագրման, ինչպես նաև գնումների մասնագետների ու մրցութային հանձնաժողովների անդամների ռոտացիայի ընթացակարգերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն |
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս |
գործում են պատվիրատուների (գնումների մասնագետների, մրցութային հանձնաժողովների անդամների) և մրցույթի մասնակիցների միջև հակամրցակցային համաձայնությունները, ինչպես նաև փոխկապակցվածության երևույթները բացահայտելու և դրանց հնարավորությունները նվազեցնելու մեխանիզմներ |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջոցով գնումների գործընթացում հնարավոր հակամրցակցային համաձայնությունների բացահայտման և կանխարգելման գործունակ մեխանիզմների ներդնում |
27. ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության միջև համագործակցության հուշագրի ստորագրում |
դեկտեմբեր |
նշված համագործակցության հետ կապված հարցերը կարգավորված են |
Միջնորդավորված գնումների սահմանափակում | |||
Միջնորդավորված գնումների պրակտիկայի սահմանափակում |
28. Գնումների խմբավորման, միջազգային կապուղիներով մրցույթների հայտարարման և միջնորդավորված գնումների սահմանափակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն |
հոկտեմբեր |
միջնորդավորված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ |
Բորսաներից գնումների կատարման հնարավորության մեխանիզմների ներդնում |
29. Բորսաներից գնումների կատարման պայմանների մասին առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն |
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս |
ներդրված են բորսաներից գնումների կատարման մեխանիզմներ |
Կազմակերպությունների մրցույթներին մասնակցությունը խրախուսելու ոչ նյութական մեխանիզմներ ներդնում |
30. Կազմակերպությունների ռեյտինգավորման կարգի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն |
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս |
գործում է կազմակերպությունների ռեյտինգավորման համակարգ |
Գնումների պլանավորման միասնական և ամբողջությամբ կանոնակարգված համակարգի ներդրում | |||
Գնումների պլանավորման և հիմնավորվածության գնահատման` «Արժեք փողի դիմաց» համակարգի ներդնում |
31. Գնումների պլանավորման և դրանց հիմնավորվածության գնահատման կարգի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն |
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս |
ներդրված է գնումների պլանավորման միասնական և ամբողջությամբ կանոնակարգված համակարգ |
Հնարավորինս նորմավորել և միասնականացնել գնումները` մարմինների կարիքները և դրանց բնութագրերը |
32. Գնումների նորմավորման և միասնականացման պայմանների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն |
գործում են պետական մարմինների միանման կարիքների բավարարման միասնական նորմեր | |
Կապալի (աշխատանքների) պլանավորման և նախագծման գործընթացի բարելավում |
33. Կապալի (աշխատանքների) պլանավորման և նախագծման գործընթացի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն |
ներդրված է շուկայական մեխանիզմների վրա հիմնված ու կոռուպցիոն ռիսկերը կանխարգելող համակարգ | |
Կարողությունների զարգացում | |||
Մասնագետների ուսուցման, շարունակական վերապատրաստման և որակավորման միասնական համակարգի ներդնում |
34. ՀՀ կառավարության կողմից հաստատված` հանրային ֆինանսների կառավարման համակարգի մասնագետների ուսուցման, շարունակական վերապատրաստման և որակավորման համակարգի ներդրման ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացում |
2009-2013թթ. |
ԲՈՒՀ-երը պատրաստում են գնումների մասնագետներ: Առնվազն յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ գնումների մասնագետները վերապատրաստվում են:Գնումների մասնագետները հանդիսանում են որակավորում ստացած անձինք: |
Պետական գնումների գործակալության կարողությունների զարգացում |
35. էլեկտրոնային գնումների համակարգի պահանջների տեսակետից ՊԳԳ-ում առկա կարողությունների գնահատում և այդ պահանջներին համապատասխանեցում |
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս |
ՊԳԳ-ի նոր դերի արդյունավետ կատարման տեսակետից առկա կարողությունները համարժեք են |
36. ՊԳԳ-ի աշխատողների ատեստավորում |
դեկտեմբեր | ||
Մասնակիցների գնումների պատասխանատուների մասնագիտական կարողությունների բարելավում |
37. Վերապատրաստման ծրագրերի կազմակերպում |
շարունակական |
ստեղծված են այնպիսի պայմաններ, որոնք մասնակիցների մուտքը գնումների համակարգ դարձնում են հնարավորինս դյուրին |
38. Համապատասխան ուղեցույցերի և կիրառվող փաստաթղթերի օրինակելի ձևերի մշակում |
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս | ||
39. Հեռախոսային «թեժ գիծ/աջակցման ծառայության» ստեղծում |
դեկտեմբեր | ||
Պայմանագրերի կառավարման և որակի հսկողության համակարգի ներդրում | |||
Պատվիրատուները պետք է հնարավորություն ունենան գնահատելու պայմանագրի կատարման ընթացքը |
40. Պայմանագրի կատարման նկատմամբ հսկողության ընթացիկ հաշվետվողականության կարգի սահմանում` պայմանագրի ընդհանուր/ստանդարտ պայմանների ձևով |
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս |
ներդրված է պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողության ընթացիկ հաշվետվողականության համակարգ |
Որակի հսկողությունը պետք է իրականացվի մասնագիտացված միավորների միջոցով |
41. Մասնագիտացված մարմինների միջոցով որակի հսկողության իրականացման կարգի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն |
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս |
որակի հսկողությունն իրականացվում է համապատասխան մասնագիտացված միավորների միջոցով, որոնք լիարժեք պատասխանատվություն են կրում պայմանագրի կատարման համար |
Պետք է բացառել պայմանագրի կատարման դիմաց վճարումների ուշացումները |
42. Գնումների ֆինանսավորման կարգի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն |
հոկտեմբեր 2009թ. |
պայմանագրի պատշաճ կատարման դիմաց վճարումները կատարվում են կոնկրետ ժամանակահատվածում |
Պայմանագրի կատարման արդյունքների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման համակարգի ներդնում |
43. Պայմանագրի կատարման արդյունքների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն |
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս |
ներդրված է պայմանագրի կատարման արդյունքների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման համակարգը |
Պետք է նվազագույնի հասցնել երկկողմ համաձայնությամբ պայմանագրերի լուծման պրակտիկան |
44. Գնման պայմանագրերի լուծման պայմանների սահմանում` պայմանագրի ընդհանուր/ստանդարտ պահանջների ձևով |
օրենքն ուժի մեջ մտնելուցհետո վեց ամիս |
պայմանագրերի լուծման պայմանները սահմանված են պայմանագրով |
Անհրաժեշտ է ընտրանքային կարգով իրականացնել ռիսկային պայմանագրերի կատարման արժանահավատության ստուգումներ, գների հիմնավորվածության ու արժանահավատության փորձաքննություններ | 45. Ռիսկային պայմանագրերի կատարման արժանահավատության ստուգումների, գների հիմնավորվածության ու արժանահավատության փորձաքննությունների կատարման կարգի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն |
հոկտեմբեր |
կատարվում են ռիսկային պայմանագրերի կատարման արժանահավատության ստուգումներ, գների հիմնավորվածության ու արժանահավատության փորձաքննություններ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|