Գլխավոր տեղեկություն
Համար
N 1248-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.12.21/33(351) Հոդ.1267
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2009 թվականի N 1248-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 674 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 674 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզավորող լիազորված մարմինները յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում տեղեկություններ`

ա) սույն որոշմանը կից N 1 ձևով` յուրաքանչյուր ամսվա ընթացքում իրենց կողմից տրված լիցենզիաների մասին,

բ) սույն որոշմանը կից N 2 ձևով` գործող լիցենզիաների մասով հաշվետու ամսվա ընթացքում գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման մասին:».

2) որոշման 2-րդ կետում «էներգետիկայի» բառը փոխարինել «հանրային ծառայությունները» բառերով, կետից հանել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին» բառերը, իսկ «հարկային մարմին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով.

3) որոշման 3-րդ կետում «մագնիսական կրիչով (կամ էլեկտրոնային փոստով)» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով)» բառերով, իսկ «հարկային մարմին» բառերը` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով.

4) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը.

5) որոշման NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 4
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի

հոկտեմբերի 29-ի N 1248-Ն որոշման

 

 Ձև N 1

 

 Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր


20_թ._________________________ամսվա համար

___________________________________________

(տեղեկություններ ներկայացնող լիցենզավորող լիազոր մարմնի անվանումը)

 

Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)

Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը

 

NN
ը/կ

Տեղեկություններ լիցենզավորված անձանց վերաբերյալ

Տեղեկություններ լիցենզիաների վերաբերյալ

Ծանոթա-գրություն

Իրավա-բանական անձի անվանումը, կազմա-կերպական-իրավական ձևը, անհատ ձեռնար-կատիրոջ անունը, ազգանունը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, սոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում)

Հարկ վճարողի հաշվառման
համարը
(ՀՎՀՀ)

Իրավա-բանական անձի գտնվելու (անհատ ձեռնար-կատիրոջ բնակության) վայրը

Գործու-նեության իրակա-նացման վայրի հասցեն

Սերիան

Համարը

Գործու-նեության տեսակը

Տրամադրման ամսաթիվը

Գործողության ժամկետի ավարտը

Լիցենզիան ստանալու համար պետական տուրքի վճարման ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       
                       
                       
                       
                       
                       

 

Կատարող

 ______________________________________ 
    (պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

        

Հեռախոսահամարը

 ______________________________________

Ստորաբաժանման ղեկավար

 ______________________________________ 
    (պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

 Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր


20_թ. _________________________ ամսվա համար

___________________________________________

(տեղեկություններ ներկայացնող լիցենզավորող լիազոր մարմնի անվանումը)

 

Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)

Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը

 

NN ը/կ

Տեղեկություններ լիցենզավորված անձանց վերաբերյալ

Տեղեկություններ լիցենզիաների վերաբերյալ

Տեղեկություններ լիցենզիայի վերաձևակերպման մասին

Տեղեկություններ
գործունեության իրականացման վայրի
փոփոխության մասին

Տեղեկու-թյուններ լիցենզիայի գործո-ղության ժամկետի երկարա-ձգման մասին

Տեղեկություններ լիցենզիայի գործողության կասեցման մասին

Տեղեկու-թյուններ լիցենզիայի գործողու-թյան դա-դարեցման մասին

Ծանոթա-գրություն

Իրավաբա-
նական անձի անվանումը, կազմա-կերպական- իրավական ձևը, անհատ ձեռնարկա-տիրոջ անունը, ազգա-նունը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, սոցիալական ապա-հովության քարտի համարը (առկայության դեպքում)

Հարկ վճարողի հաշ-վառման համարը (ՀՎՀՀ)

սերիան

համարը

գործու-նեության տեսակը

որոշման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը

լիցենզիայի գրանցված փոփո-խությունը

որոշման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը

գործու-նեության իրակա-նացման նոր վայրը

երկարա-ձգված ժամա-նակա-հատվածի ավարտման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

կասեցման մասին որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

կասեցումը հանելու մասին որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

գործո-ղության դադա-րեցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

                             
                             
                             
                                  
                             
                             
                             
                             
                             
                             

Կատարող

 ______________________________________ 
    (պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

        

Հեռախոսահամարը

 ______________________________________

Ստորաբաժանման ղեկավար

 ______________________________________ 
    (պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան