Գլխավոր տեղեկություն
Համար
N 1461-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.01.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.30/68(734) Հոդ.1529
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2009 թվականի N 1461-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1004-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1004-Ն որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Շենիկի գյուղական համայնքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բագարանի գյուղական համայնքում» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 22

Երևան