Գլխավոր տեղեկություն
Համար
N 1266-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.18/57(723) Հոդ.1278
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1266-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1782-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 1782-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 2-րդ կետում և 3-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով.

2) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով.

3) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`

1) յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել հանքավայրերի շահագործման նպատակով հանքարդյունահանման լիցենզիաների (հատուկ լիցենզիաների) տրամադրման, հանքարդյունահանման լիցենզային պայմանագրերի կնքման, ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաների (հատուկ լիցենզիաների) տրամադրման, ուսումնասիրության լիցենզային պայմանագրերի կնքման մասին ամփոփ տեղեկատվություն.

2) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին:».

4) որոշման 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին» և «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն» բառերը փոխարինել համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին» և «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով.

5) որոշման 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին» բառերով.

6) որոշման 6-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2009 թ. նոյեմբերի 11

Երևան