ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2009 թվականի N 1413-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և Հայաստանի Հանրապետության մարզերի մի շարք համայնքներում տարբեր ծրագրերի համաֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության համայնքների փոխարեն Հայաստանի Հանրապետության և միջազգային զարգացման «OPEC» հիմնադրամի «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» և Գյուղական ձեռնարկությունների և փոքր առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համաֆինանսավորումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 22,282.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով)` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարի ֆինանսավորումն իրականացվում է անմիջապես Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից փոխանցման եղանակով` առանց վճարային և հիմնավորող փաստաթղթերը տեղական գանձապետական բաժին ներկայացնելու:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. դեկտեմբերի 11 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1413-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բաժինը | Խումբը | Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում) |
տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
(22,282.4) | |||
այդ թվում` |
||||
10 | ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ | (22,282.4) | ||
այդ թվում` |
||||
05 | Գործազրկություն | (22,282.4) | ||
այդ թվում` |
||||
01 | Գործազրկություն | (22,282.4) | ||
այդ թվում` |
||||
01. Վարձատրվող հասարակական աշխատանքներ | ||||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | (22,282.4) | |||
որից` |
||||
Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին | (22,282.4) | |||
11 | ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ | 22,282.4 | ||
այդ թվում` |
||||
01 | ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ | 22,282.4 | ||
այդ թվում` |
||||
01 | ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 22,282.4 | ||
այդ թվում` |
||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 22,282.4 | |||
ՀՀ կառավարություն | 22,282.4 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1413-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԵՎ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
Մարզի անվանումը | Համայնքի անվանումը | Անհրաժեշտ համաֆինանսավորման չափը (հազ. դրամ) |
Շիրակ | Շիրակավան | 1,500.0 |
Անի կայարան | 1,000.0 | |
ընդամենը | 2,500.0 | |
Լոռի | Փամբակ | 1,500.0 |
Նովոսելցովո | 3,000.0 | |
Հարթագյուղ | 3,532.4 | |
ընդամենը | 8,032.4 | |
Արագածոտն | Շողակն | 4,250.0 |
ընդամենը | 4,250.0 | |
Գեղարքունիք | Շատջրեք | 1,500.0 |
ընդամենը | 1,500.0 | |
Սյունիք | Աղիտու | 1,000.0 |
ընդամենը | 1,000.0 | |
Վայոց ձոր | Վարդահովիտ | 5,000.0 |
ընդամենը | 5,000.0 | |
Ընդամենը | 22,282.4 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|