Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 272-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.23/65(731) Հոդ.367
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.09.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009378

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 սեպտեմբերի 2009 թ.

թիվ 272-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ԹԻՎ 140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ը հաստատելու մասին» թիվ 140-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ում (այսուհետ` Կանոնակարգ 4/03) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգ 4/03-ի 4-րդ կետի աղյուսակը 18-րդ տողից հետո լրացնել 19-րդ տողով` հետևյալ բովանդակությամբ.

 

19

Հաշվետվություն տարեկան պետական տուրքի և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին վճարված պարտադիր վճարների վերաբերյալ

տարեկան

 

2) Կանոնակարգ 4/03-ի 5-րդ կետի 4-րդ ենթակետում «Թիվ 10 հաշվետվական ձևը ներկայացվում է» բառերը փոխարինել «Թիվ 10 և 18 հաշվետվական ձևերը ներկայացվում են» բառերով:

3) Կանոնակարգ 4/03-ի 5-րդ կետի 5-րդ ենթակետում «Թիվ 11 և 18 հաշվետվական ձևերը» բառերը փոխարինել «Թիվ 11 հաշվետվական ձևը» բառերով:

4) Կանոնակարգ 4/03-ի 8-րդ կետում «15 և (կամ) 16» բառերը փոխարինել «15, 16, 17 և (կամ) 18» բառերով:

5) Կանոնակարգ 4/03-ի 20-րդ կետը լրացնել հետևյալ բառերով. «, բացառությամբ Թիվ 19 հաշվետվության, որը ներկայացվում է մինչև տարեկան պետական տուրքի վճարման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետին հաջորդող 10-րդ աշխատանքային օրը (ներառյալ)»:

6) Կանոնակարգ 4/03-ի 57-րդ կետը լրացնել հետևյալ բառերով. «, ընդ որում, եթե ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի պայմանները փոփոխվել են, ապա սույն հաշվետվության սյունակներում լրացվում են փոփոխված տեղեկությունները, բացառությամբ «Գործարքի կնքման ամսաթիվ» և «Գործարքի կնքման ժամը» սյունակների:

7) Կանոնակարգ 4/03-ը գլուխ 18-ից հետո լրացնել նոր գլուխ 19-ով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Գ Լ ՈՒ Խ 19

 

 ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՕԳՏԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 19 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

129. Թիվ 19 հաշվետվությունը բաղկացած է երկու աղյուսակից: Առաջին աղյուսակում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում ներդրումային ընկերության կողմից վճարված և վճարման ենթակա հերթական տարեկան պետական տուրքի վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվետվությանը կից Կենտրոնական բանկ են ներկայացվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարված հերթական տարեկան պետական տուրքի, ինչպես նաև, դրա վճարումն ուշացնելու համար վճարված տույժի (առկայության դեպքում) վճարումը հավաստող փաստաթղթերի (պետական տուրքի անդորրագիր, վճարման հանձնարարական և այլն) սքան արված տարբերակները:

Սույն կետի իմաստով` հաշվետվության ներկայացման հաշվետու ժամանակաշրջան է համարվում լիցենզիայի տրամադրման օրվանից մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա նույն օրն ընկած ժամանակահատվածը:

 130. Թիվ 19 հաշվետվության 1-ին աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1. «Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը» սյունակում նշվում է ներդրումային ծառայությունների մատուցման համար Կենտրոնական բանկի կողմից լիցենզիայի տրամադրման ամսաթիվը:

2. «Վճարված պետական տուրքի գումարը» սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հերթական տարեկան պետական տուրքի գծով վճարված գումարը (առանց տույժերի գումարի):

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ներդրումային ընկերության կողմից կատարված առանձին վճարումները արտացոլվում են առանձին տողերով, բացառությամբ նույն օրվա ընթացքում նույն ժամանակաշրջանի համար կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով:

3. «Ժամկետանց օրերի համար վճարված տույժի չափը» սյունակում լրացվում է հերթական տարեկան պետական տուրքի վճարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար հաշվետու ժամանակաշրջանում վճարված տույժի չափը:

Հաշվետու ժամանակաշրջանում ներդրումային ընկերության կողմից տույժերի գծով կատարված առանձին վճարումները արտացոլվում են առանձին տողերով` յուրաքանչյուր վճարված տույժի համար լրացնելով միայն «Վճարման ամսաթիվը», «Հաշվի համարը» և «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակները, բացառությամբ նույն օրվա ընթացքում կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով:

4. «Վճարման ամսաթիվը» սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում վճարված պետական տուրքի կամ տույժերի վճարման ամսաթիվը: Այն դեպքում, երբ պետական տուրքի և տույժերի վճարման ամսաթվերը համընկնում են, այդ գումարները լրացվում են նույն տողի վրա, հակառակ դեպքում լրացվում են առանձին տողերով` յուրաքանչյուր վճարված գումարի համար նշելով համապատասխան վճարման ամսաթիվը:

5. «Ժամանակաշրջանը» սյունակում նշվում են այն ժամանակաշրջանի սկզբի ամսաթիվը և վերջի ամսաթիվը, որի համար վճարվել է «Վճարված պետական տուրքի գումարը» սյունակում նշված գումարը: Օրինակ, եթե ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան ստացվել է 11/08/2003թ. և ներդրումային ընկերությունը կատարել է հերթական տարեկան պետական տուրքի վճարում 01/07/2008թ.` հաջորդ տարվա համար, ապա «Ժամանակաշրջանը» սյունակի «սկիզբ» մասում կնշվի 11/08/2008թ., իսկ «վերջ» մասում` 11/08/2009թ.:

Այն դեպքում, երբ ներդրումային ընկերությունը մեկ վճարումով իրականացնում է պետական տուրքի վճարում տարբեր ժամանակաշրջանների համար, ապա դրանք արտացոլվում են առանձին տողերով` վճարված գումարի յուրաքանչյուր մասի համար լրացնելով վճարման համապատասխան ժամանակաշրջանը:

6. «Հաշվի համարը» սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվի համարը, որին կատարվել է «Վճարված պետական տուրքի գումարը» և (կամ) «Ժամկետանց օրերի համար վճարված տույժի չափը» սյունակում նշված գումարների վճարումը:

7. «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակում լրացվում է «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա վերջի դրությամբ տարեկան պետական տուրքի գծով վճարման ենթակա գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի չափը: «Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ» տողը լրացվում է միայն «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակի համար, որտեղ նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պետական տուրքի գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի հանրագումարը:

131. Թիվ 19 հաշվետվության 2-րդ աղյուսակում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին վճարված և վճարման ենթակա պարտադիր վճարների վերաբերյալ տեղեկատվություն:

132. Թիվ 19 հաշվետվության 2-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1. «Վճարման ենթակա պարտադիր վճարի չափը» սյունակում լրացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին «Ժամանակաշրջանը» սյունակում նշված եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարի այն մասը, որը չի վճարվել «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա դրությամբ:

2. «Վճարված պարտադիր վճարի չափը» սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում ներդրումային ընկերության կողմից վճարված պարտադիր վճարները (առանց տոկոսագումարների):

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ներդրումային ընկերության կողմից կատարված առանձին վճարումները արտացոլվում են առանձին տողերով, բացառությամբ նույն օրվա ընթացքում նույն ժամանակաշրջանի համար կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով:

3. «Ժամանակաշրջանը» սյունակում նշվում է տարվա այն եռամսյակը, որի համար վճարվել է «Վճարված պարտադիր վճարի չափը» սյունակում նշված գումարը: Սույն կետի իմաստով եռամսյակը նշվում է հետևյալ ֆորմատով` եռամսյակ/տարի (օրինակ` 2/2009):

Այն դեպքում, երբ ներդրումային ընկերությունը մեկ վճարումով իրականացնում է պարտադիր վճարների մուծում տարբեր ժամանակաշրջանների (եռամսյակների) համար, ապա դրանք պետք է արտացոլել առանձին տողերով` վճարված պարտադիր վճարի յուրաքանչյուր մասի համար լրացնելով վճարման համապատասխան ժամանակաշրջանը:

4. «Վճարման ամսաթիվը» սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում վճարված պարտադիր վճարների կամ տոկոսագումարների վճարման ամսաթիվը: Այն դեպքում, երբ պարտադիր վճարների և տոկոսագումարների վճարման ամսաթվերը համընկնում են, ապա այդ գումարները լրացվում են նույն տողի վրա, հակառակ դեպքում` լրացվում են առանձին տողերով` յուրաքանչյուր վճարված գումարի համար նշելով համապատասխան վճարման ամսաթիվը:

5. «Ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագումարների չափը» սյունակում նշվում է «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա սկզբի դրությամբ` ժամկետանց օրերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հաշվեգրված և չվճարված տոկոսագումարների չափը (առկայության դեպքում):

Այն դեպքում, երբ «Վճարման ամսաթիվը» սյունակում առկա է նույն ամսաթիվն ունեցող մեկից ավելի տողեր, ապա «Ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագումարների չափը», «Ժամկետանց օրերի համար վճարված տոկոսագումարների չափը» և «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակները լրացվում են միայն վերջին տողի համար:

6. «Ժամկետանց օրերի համար վճարված տոկոսագումարների չափը» սյունակում լրացվում է ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագումարների` հաշվետու ժամանակաշրջանում վճարված չափը:

Հաշվետու ժամանակաշրջանում ներդրումային ընկերության կողմից տոկոսագումարների գծով կատարված առանձին վճարումները արտացոլվում են առանձին տողերով (բացառությամբ նույն օրվա ընթացքում կատարված մեկից ավելի վճարումների, որոնք այս սյունակում լրացվում են մեկ թվով)` յուրաքանչյուր վճարված տոկոսագումարի համար լրացնելով միայն «Վճարման ամսաթիվը», «Ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսագումարների չափը», «Հաշվի համարը» և «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակները:

7. «Հաշվի համարը» սյունակում լրացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համապատասխան հաշվի համարը, որին կատարվել է «Վճարված պարտադիր վճարի չափը» և (կամ) «Ժամկետանց օրերի համար վճարված տոկոսագումարների չափը» սյունակում նշված գումարների վճարումը:

8. «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակում լրացվում է «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա վերջի դրությամբ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին վճարման ենթակա պարտադիր վճարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տոկոսագումարների հանրագումարը: «Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ» տողը լրացվում է միայն «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակի համար, որտեղ լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին վճարման ենթակա պարտադիր վճարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տոկոսագումարների չափը:»:

8) Կանոնակարգի 4/03-ի ՀԱՎԵԼՎԱԾ 13-ի ԱՂՅՈՒՍԱԿ 1-ից և 2-ից հանել «(հազար միավոր)» բառերը:

9) Կանոնակարգ 4/03-ը լրացնել ՀԱՎԵԼՎԱԾ 20-ով՝ համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. սեպտեմբերի 15
ք. Երևան

 
 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի սեպտեմբերի 8-ի

թիվ 272-Ն որոշմամբ

 

 

Հավելված 20

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թ. ապրիլի 22-ի թիվ 140-Ն

 որոշմամբ հաստատված

կանոնակարգ 4/03-ի

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  ԹԻՎ 19

 

ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՕԳՏԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(տարեկան)

 

Աղյուսակ 1. Հաշվետվություն տարեկան պետական տուրքի վճարման վերաբերյալ

 

Ներդրումային ընկերության անվանումը՝ ______________________

                                       Ամսաթիվը՝ __________________

 

(հազար դրամ)

Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը

Վճարված պետական տուրքի գումարը

Ժամկետանց օրերի համար վճարված տույժի չափը

Վճարման ամսաթիվը

Ժամանա-կաշրջանը

Հաշվի համարը

Ժամկետանց պարտավորու-թյան ամբողջ գումարը

Սկիզբ

Վերջ

               
               
               
 

Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ

 

 

 

 (ստորագրություն)

 

 

Գլխավոր հաշվապահ՝

________________  
(ստորագրություն)

                                Կ.Տ.

       

 

Աղյուսակ 2. Հաշվետվություն ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին վճարված պարտադիր վճարների վերաբերյալ

 

Ներդրումային ընկերության անվանումը՝__________________
                                            Ամսաթիվը՝ __________________

(հազար դրամ)

Վճարման ենթակա պարտա-դիր վճարի չափը

Վճարված պարտա-դիր վճարի չափը

Ժամանա-կաշրջանը

Վճարման ամսաթիվը

Ժամկետանց օրերի համար հաշվեգրված տոկոսա-գումարների չափը

Ժամկե-
տանց օրերի համար վճարված տոկոսագու-մարների չափը

Հաշվի համարը

Ժամկե-տանց պարտա-վորության ամբողջ գումարը

               
               
               
               
               
               
               
               
               
 

Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ

 

Ներդրումային ընկերության գործադիր մարմնի ղեկավար`

_________________________ 
          (ստորագրություն)

 

        

Գլխավոր հաշվապահ՝

____________________ 
           (ստորագրություն)

                                         Կ.Տ.

       

 

 

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան