Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 271-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.23/65(731) Հոդ.366
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.09.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009377

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 սեպտեմբերի 2009 թ.

թիվ 271-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 356-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 141-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ը հաստատելու մասին» թիվ 356-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ում (այսուհետ` Կանոնակարգ 5/03) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգ 5/03-ի 5-րդ կետի աղյուսակը 12-րդ տողից հետո լրացնել նոր 13-րդ տողով` հետևյալ բովանդակությամբ.

 

13

Հաշվետվություն տարեկան պետական տուրքի վճարման վերաբերյալ

տարեկան

 

2) Կանոնակարգ 5/03-ի 13-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Թիվ 13 հաշվետվությունը ներկայացվում է մինչև տարեկան պետական տուրքի վճարման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետին հաջորդող 10-րդ աշխատանքային օրը (ներառյալ)»:

3) Կանոնակարգ 5/03-ը լրացնել գլուխ 12-ով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ 12

 

ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 13 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

41. Թիվ 13 հաշվետվության մեջ արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում օպերատորի կողմից վճարված և վճարման ենթակա հերթական տարեկան պետական տուրքի վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվետվությանը կից Կենտրոնական բանկ են ներկայացվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարված հերթական տարեկան պետական տուրքի, ինչպես նաև դրա վճարումն ուշացնելու համար վճարված տույժի (առկայության դեպքում) վճարումը հավաստող փաստաթղթերի (պետական տուրքի անդորրագիր, վճարման հանձնարարական և այլն) սքան արված տարբերակները:

Սույն կետի իմաստով` հաշվետվության ներկայացման հաշվետու ժամանակաշրջան է համարվում լիցենզիայի տրամադրման օրվանից մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա նույն օրն ընկած ժամանակահատվածը:

42. Թիվ 13 հաշվետվությունը լրացվում է հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը» սյունակում նշվում է օպերատորի գործունեության իրականացման համար Կենտրոնական բանկի կողմից լիցենզիայի տրամադրման ամսաթիվը:

2) «Վճարված պետական տուրքի գումարը» սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հերթական տարեկան պետական տուրքի գծով վճարված գումարը (առանց տույժերի գումարի):

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում օպերատորի կողմից կատարված առանձին վճարումները արտացոլվում են առանձին տողերով, բացառությամբ նույն օրվա ընթացքում նույն ժամանակաշրջանի համար կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով:

3) «Ժամկետանց օրերի համար վճարված տույժի չափը» սյունակում լրացվում է հերթական տարեկան պետական տուրքի վճարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար հաշվետու ժամանակաշրջանում վճարված տույժի չափը:

Հաշվետու ժամանակաշրջանում օպերատորի կողմից տույժերի գծով կատարված առանձին վճարումները արտացոլվում են առանձին տողերով` յուրաքանչյուր վճարված տույժի համար լրացնելով միայն «Վճարման ամսաթիվը», «Հաշվի համարը» և «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակները, բացառությամբ նույն օրվա ընթացքում կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով:

4) «Վճարման ամսաթիվը» սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում վճարված պետական տուրքի կամ տույժերի վճարման ամսաթիվը: Այն դեպքում, երբ պետական տուրքի և տույժերի վճարման ամսաթվերը համընկնում են, այդ գումարները լրացվում են նույն տողի վրա, հակառակ դեպքում լրացվում են առանձին տողերով` յուրաքանչյուր վճարված գումարի համար նշելով համապատասխան վճարման ամսաթիվը:

5) «Ժամանակաշրջանը» սյունակում նշվում են այն ժամանակաշրջանի սկզբի ամսաթիվը և վերջի ամսաթիվը, որի համար վճարվել է «Վճարված պետական տուրքի գումարը» սյունակում նշված գումարը: Օրինակ, եթե օպերատորի գործունեության լիցենզիան ստացվել է 11/08/2003թ. և օպերատորը կատարել է հերթական տարեկան պետական տուրքի վճարում 01/07/2008թ.՝ հաջորդ տարվա համար, ապա «Ժամանակաշրջանը» սյունակի «սկիզբ» մասում կնշվի 11/08/2008թ., իսկ «վերջ» մասում՝ 11/08/2009թ.:

Այն դեպքում, երբ օպերատորը մեկ վճարումով իրականացնում է պետական տուրքի վճարում տարբեր ժամանակաշրջանների համար, ապա դրանք արտացոլվում են առանձին տողերով` վճարված գումարի յուրաքանչյուր մասի համար լրացնելով վճարման համապատասխան ժամանակաշրջանը:

6) «Հաշվի համարը» սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվի համարը, որին կատարվել է «Վճարված պետական տուրքի գումարը» և (կամ) «Ժամկետանց օրերի համար վճարված տույժի չափը» սյունակում նշված գումարների վճարումը:

7) «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակում լրացվում է «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա վերջի դրությամբ տարեկան պետական տուրքի գծով վճարման ենթակա գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի չափը: «Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ» տողը լրացվում է միայն «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակի համար, որտեղ նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պետական տուրքի գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի հանրագումարը:»:

4) Կանոնակարգ 5/03-ը լրացնել ՀԱՎԵԼՎԱԾ 9-ով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. սեպտեմբերի 15
ք. Երևան

 
 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի սեպտեմբերի 8-ի

թիվ 271-Ն որոշմամբ

 

 

Հավելված 9

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թ. դեկտեմբերի 16-ի թիվ 356-Ն
որոշմամբ հաստատված
կանոնակարգ 5/03-ի

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  ԹԻՎ 13

 

ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(տարեկան)

 

Օպերատորի անվանումը ______________________

                     Ամսաթիվը _____________________

 

Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը

Վճարված պետական տուրքի գումարը

Ժամկետանց օրերի համար վճարված տույժի չափը

Վճարման ամսաթիվը

Ժամանա-կաշրջանը

Հաշվի համարը

Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը

Սկիզբ

Վերջ

               
               
 

Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ

 
 

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար`

_________________________ 
         (ստորագրություն)

 

        

Գլխավոր հաշվապահ՝

_________________________ 
         (ստորագրություն)

         Կ.Տ.