ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2009 թվականի N 1114-Ն
2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի «2009 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-255-Ն հրամանագրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2009 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի:
2. 2009 թվականի աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) 2009 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.
2) զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝
1) զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ oրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության oրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.
2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին՝
1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝
1) 2009 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2009 թվականի աշնանային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝
1) ապահովել՝
ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս՝ փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
14. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 1-ի N 1114-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Օհանյան | - | ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Յու. Խաչատուրով | - | ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ս. Չալյան | - | ՀՀ զինվորական կոմիսար |
Ա. Սարգսյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր |
ՀՀ ոստիկանության պետ | ||
Գ. Հակոբյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն |
Ա. Հովսեփյան | - | ՀՀ գլխավոր դատախազ |
Հ. Քուշկյան | - | ՀՀ առողջապահության նախարար |
Գ. Սարգսյան | - | ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Ա. Աշոտյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարար |
Շ. Քոչարյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Հ. Կարապետյան | - | ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Ասցատրյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ |
Ա. Վահանյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ(հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 1-ի N 1114-Ն որոշման |
1 |
2 | |
Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները |
Հանձնաժողովների անդամները | |
| ||
Երևան
|
|
|
Արաբկիր |
Գ. Բեգլարյան |
- Երևանի քաղաքապետ |
|
|
(հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ) |
Մաշտոց |
Է. Ապրիամով |
- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ |
Կենտրոնական |
|
|
Նոր Նորք |
|
- Երևան քաղաքի ոստիկանության |
Շահումյան |
|
վարչության պետ |
Շենգավիթ |
|
- Երևան քաղաքի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
|
|
|
Արագածոտն |
Ս. Սահակյան |
- Արագածոտնի մարզպետ |
|
|
(հանձնաժողովի նախագահ) |
Աշտարակ |
Ա. Նազարյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Թալին |
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
|
|
- Արմավիր կայազորի ռազմական |
|
|
ոստիկանության Աշտարակի |
|
|
բաժանմունքի պետ |
|
|
|
Արարատ |
Վ. Հովակիմյան |
- Արարատի մարզպետ |
|
|
(հանձնաժողովի նախագահ) |
Արտաշատ |
Ա. Կարապետյան |
- ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ |
Մասիս |
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
|
|
- ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության |
|
|
վարչության պետի տեղակալ |
|
|
|
Արմավիր |
Ա. Ղահրամանյան |
- Արմավիրի մարզպետ |
|
|
(հանձնաժողովի նախագահ) |
Արմավիր |
Վ. Գրիգորյան |
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ |
|
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
|
|
- Արմավիրի կայազորի ռազմական |
|
|
ոստիկանության բաժնի պետ |
|
|
|
Գեղարքունիք |
Ն. Պողոսյան |
Գեղարքունիքի մարզպետ |
|
|
(հանձնաժողովի նախագահ) |
Գավառ |
Հ. Օհանյան |
- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար |
Մարտունի |
|
|
Սևան |
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
Վարդենիս |
|
|
Կրասնոսելսկ |
|
- Սևանի կայազորի ռազմական |
|
|
ոստիկանության բաժնի պետ |
|
|
|
Լոռի |
Ա. Քոչարյան |
- Լոռու մարզպետ |
|
|
(հանձնաժողովի նախագահ) |
Վանաձոր |
Լ. Երանոսյան |
- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար |
Ստեփանավան |
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
Թումանյան |
|
- Լոռու կայազորի ռազմական |
|
|
ոստիկանության Վանաձորի |
|
|
բաժնի պետ |
|
|
|
Կոտայք |
Կ. Շահգալդյան |
- Կոտայքի մարզպետ |
|
|
(հանձնաժողովի նախագահ) |
Կոտայք (Աբովյան) |
Հ. Բաղմանյան |
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ |
Չարենցավան |
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
|
- Երևանի կայազորի ռազմական | |
|
|
ոստիկանության Աբովյանի |
|
|
բաժնի պետ |
|
|
|
|
|
|
Շիրակ |
Լ. Նանյան |
- Շիրակի մարզպետ |
|
|
(հանձնաժողովի նախագահ) |
Գյումրի |
Ս. Գալստյան |
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ |
Արթիկ |
|
|
Աշոցք |
|
- մարզային ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար |
|
|
- Շիրակի կայազորի ռազմական |
|
|
ոստիկանության բաժնի պետ |
|
|
|
Սյունիք |
Ս. Խաչատրյան |
- Սյունիքի մարզպետ |
|
|
(հանձնաժողովի նախագահ) |
Կապան |
Պ. Պողոսյան |
- 1-ին բանակային կորպուսի հրամանատար |
Սիսիան |
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
|
|
- Գորիսի կայազորի ռազմական |
|
|
ոստիկանության բաժնի պետ |
|
|
|
Վ. Մաթևոսյան | - Վայոց ձորի մարզպետ | |
Վայոց ձոր |
|
(հանձնաժողովի նախագահ) |
Եղեգնաձոր |
Կ. Քոչունց |
- 4-րդ բանակային կորպուսի հրամանատար |
|
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
|
|
- Եղեգնաձորի կայազորի ռազմական |
|
|
ոստիկանության բաժնի պետ |
|
|
|
Տավուշ |
Ա. Ղուլարյան |
- Տավուշի մարզպետ |
|
|
(հանձնաժողովի նախագահ) |
Իջևան |
Ա. Փայտյան |
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ |
Նոյեմբերյան |
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
Դիլիջան |
|
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Իջևանի բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 1-ի N 1114-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Չալյան | - | ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Մարգարյան | - | ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ |
Մ. Գրաբսկի | - | ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության բաժնի պետ |
Ա. Չարչյան | - | վնասվածքաբան |
Ա. Ռաֆայելյան | - | վնասվածքաբան |
Կ. Բաբայան | - | մաշկաբան |
Ս. Կիրակոսյան | - | մաշկաբան |
Գ. Հովհաննիսյան | - | նյարդաբան |
Տ. Գյոգջաևա | - | թերապևտ |
Ա. Սիսոյան | - | թերապևտ |
Ա. Մուրադյան | - | օտոլարինգոլոգ |
Ն. Լուսինյան | - | օտոլարինգոլոգ |
Ա. Շաքարյան | - | ակնաբույժ |
Հ. Շահինյան | - | ակնաբույժ |
Զ. Տեր-Ավետիքյան | - | վիրաբույժ |
Մ. Միրիջանյան | - | վիրաբույժ |
Վ. Տեր-Գրիգորյան | - | սրտաբան |
Ա. Սարկիսով | - | սրտաբան |
Ս. Թադևոսյան | - | հոգեբույժ |
Վ. Առաքելյան | - | հոգեբույժ |
Հ. Հովսեփյան | - | հանձնաժողովի քարտուղար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|