«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 1999 թվականի N 319
ՄԻՋգԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը կից ստեղծել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):
(1-ին կետը փոփ. 09.12.05 N 2225-Ն, 29.10.09 N 1242-Ն)
(2-րդ կետը փոփ. 09.12.05 N 2225-Ն, 29.10.09 N 1242-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 18-ից:
|
Ա. Դարբինյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի N 319 որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Սամուելյան | - | ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Պ. Ավետիսյան | - | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ա. Փիլիպոսյան | - | «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Վ. Հովհաննիսյան | - | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Կ. Հայրապետյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար |
Ա. Գրիգորյան | - | ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ |
Ս. Առաքելյան | - | ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Հ. Սիմոնյան | - | ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Հ. Սանամյան | - | ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ |
Գ. Սարգսյան | - | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար |
Ա. Քալանթարյան | - | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական |
Հ. Ավետիսյան | - | «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ |
Հ. Հակոբյան | - | «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի դոցենտ |
Ռ. Մկրտչյան | - | «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի մշակութաբանության ամբիոնի ավագ գիտաշխատող |
Ս. Դերձյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության տարածքային պլանավորման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ |
Գ. Նալբանդյան | - | Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ճարտարապետաշինարարական բաժնի շինարարական գործերի տնօրեն(համաձայնությամբ) |
Ա. Սարգսյան | - | ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և մշակութային արժեքների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(Կազմը խմբ. 09.12.05 N 2225-Ն, 29.10.09 N 1242-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.04.2022, N 578-Ն | 08.05.2022, N 319 | |
01.11.2012, N 1374-Ա | 07.11.2012, N 319 | |
17.06.2010, N 735-Ա | 22.06.2010, N 319 | |
29.10.2009, N 1242-Ն | 12.11.2009, N 319 | |
09.12.2005, N 2225-Ն | 28.01.2006, N 319 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|