Basic information
Number
N 402
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.05.2001-07.08.2001)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2001.05.31/15(147) Հոդ.388
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.05.2001
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
08.05.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
08.05.2001
Effective date
31.05.2001
Interrupt date
07.08.2001

040.0402.08.05.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

8 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2001 թվականի N 402
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 359 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի «Երևանում «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդես կազմակերպելու մասին» N 359 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 28-ի N 786 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման կոմիտեի կազմը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Ե. Զախարյան

-

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (կազմկոմիտեի նախագահ)

 

Վ. Քոչարյան

-

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ-կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչության պետ (կազմկոմիտեի նախագահի տեղակալ)

 

Գ. Թորոսյան

-

ֆիլատելիստների հայկական միության նախագահ (կազմկոմիտեի նախագահի տեղակալ)

 

Ֆ. Զաքարյան

-

Երևանի քաղաքապետի տեղակալ

 

Մ. Երանոսյան

 

-

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գլխավոր վարչության պետ

 

Ս. Ղարաբաղցյան

-

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության սփյուռքի հետ համագործակցության վարչության պետ

 

Ս. Սիմոնյան

-

«Նամականիշ» ՊՓԲԸ-ի տնօրեն

 

Վ. Առաքելյան

-

«Հայփոստ» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

 

Ա. Բաբախանյան

-

ֆիլատելիստների հայկական միության նախագահի տեղակալ

 

Ա. Քեչեյան

-

ֆիլատելիստների հայկական միության պատվավոր անդամ (Արգենտինա)

 

Ս. Հայրապետյան

- ֆիլատելիստների հայկական միության վարչության անդամ (պատասխանատու քարտուղար)»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
07.08.2001, N 719 07.08.2001, N 402
Changed acts
Changing Act Corresponding incorporation