ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2009 թվականի N 1206-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՅՈՒՔՈՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՐԺԵՔՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2009 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի հուլիսի 1-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվելիք 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2012 թվականի սեպտեմբերի 1-ը:
2. Հավանություն տալ «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված ապրանքների արժեքները նախնական են և կարող են փոփոխվել:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի N 1206-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՅՈՒՔՈՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
Անվանումը |
Չափի |
Քանակը |
Արժեքը |
Ներմուծման | |
ամիս/տարի |
ամիս/տարի | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
Պատկերի և ձայնի ընդունման ու հաղորդման բազային կայան |
հատ |
1 |
698477000 |
09.2009 թ. |
02.2010 թ. |
2. |
Բաժանորդային սարքեր |
հատ |
15000 |
722163000 |
09.2009 թ. |
07.2009 թ. |
3. |
Օպտիկական մալուխ |
մետր |
1000000 |
311625000 |
09.2009 թ. |
07.2009 թ. |
4. |
Թվային հեռախոսակապի բազային կայան |
հատ |
1 |
333325000 |
09.2009 թ. |
07.2009 թ. |
5. |
Մոդեմ GPON |
հատ |
15000 |
683055000 |
09.2009 թ. |
07.2009 թ. |
6. |
Բաժանիչ` օպտիկական մուտքի |
հատ |
1500 |
66800000 |
09.2009 թ. |
07.2009 թ. |
7. |
Տեղակայման մետաղական ամրակներ |
հատ |
16 |
9000000 |
09.2009 թ. |
07.2009 թ. |
8. |
Բազային կայան` լարային կապի |
հատ |
8 |
52500000 |
09.2009 թ. |
07.2009 թ. |
9. |
Օպտիկական մուտքի փոխակերպիչ |
հատ |
56 |
2840000 |
09.2009 թ. |
07.2009 թ. |
10. |
Սվիչ տպասալիկ |
հատ |
26 |
74500000 |
09.2009 թ. |
07.2009 թ. |
11. |
Սվիչ տպասալիկ` օպտիկական մուտքերով |
հատ |
120 |
262050000 |
09.2009 թ. |
07.2009 թ. |
12. |
Պատկերի և ձայնի ընդունման, հաղորդման ու երթուղավորման սարք |
հատ |
1 |
85809000 |
09.2009 թ. |
07.2009 թ. |
13. |
Անխափան սնուցման սարք |
հատ |
1 |
20320000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
14. |
Համակարգչային տեխնիկայի հաղորդալարերի էլեկտրական եռաբաշխիչ |
հատ |
41 |
8300000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
15. |
Հոսանքի մալուխներ` միացուցիչներով |
հատ |
30 |
1990000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
16. |
Ջրային սառեցնող սարք |
հատ |
5 |
15800000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
17. |
Ղեկավարման վահանակ |
հատ |
2 |
357000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
18. |
Սենսորների բլոկ |
հատ |
3 |
280000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
19. |
Ջերմային տվիչ |
հատ |
14 |
410000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
20. |
Ջերմաստիճանի և խոնավության տվիչ |
հատ |
9 |
410000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
21. |
Պահարաններ` սերվերի |
հատ |
14 |
6900000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
22. |
Մալուխների և հաղորդալարերի մետաղական փողրակներ |
հատ |
22 |
1950000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
23. |
Սվիչ |
հատ |
2 |
190000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
24. |
Համակարգչային տեխնիկայի միացման մալուխներ` կարճ միացուցիչներով |
հատ |
1 |
50000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
25. |
Մալուխների պլաստմասսայե ծայրակալ-խցաններ |
հատ |
4 |
8000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
26. |
Երկաթի մագնիսական օքսիդ |
հատ |
1 |
45000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
27. |
Համակարգի ղեկավարման սարք |
հատ |
1 |
1175000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
28. |
CD սկավառակներ` ծրագրային ապահովմամբ |
հատ |
2 |
2800000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
29. |
Երկաթե ամրակներ |
հատ |
7 |
2360000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
30. |
Օդամղիչ |
հատ |
4 |
774000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
31. |
Մալուխի ուղղորդիչ երկաթներ |
հատ |
6 |
290000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
32. |
Երկաթե ուղղորդիչներ |
հատ |
70 |
1300000 |
09.2009 թ. |
10.2009 թ. |
Ընդամենը |
3367853000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի N 1206-Ա որոշման |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N ________
«ՅՈՒՔՈՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
քաղ. Երևան ____ |
___________ 2009 թ. |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս ______________________-ի, մի կողմից, և «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ` ընկերություն), ի դեմս ___________ __________-ի, մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում` այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի N 1206-Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
Ընկերությունը պայմանագրով պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների սահմաններում աջակցել ընկերությանը` ծրագրի իրականացման գործընթացում:
2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները
2.1. Նախարարությունը պարտավոր է`
2.1.1. իր իրավասությունների սահմաններում աջակցել ընկերությանը` ծրագրի իրականացման գործընթացում,
2.1.2. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ.
2.2. նախարարությունն իրավունք ունի`
2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն,
2.2.2. Ընկերությունից պահանջելու ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները.
2.3. Ընկերությունը պարտավոր է`
2.3.1. կառուցել օպտիկամանրաթելային ցանց` մինչև վերջնական օգտագործողի տուն կամ տարածք (FTTH-Fiber To The Home), որը միացված կլինի գեգաբիտային պասսիվ օպտիկական ցանցին (GPON),
2.3.2. մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ապահովել 700 մուտքում նախատեսված ծառայությունների հասանելիությունը,
2.3.3. ընկերության աշխատողների տարեկան միջին թիվը ներկայիս 32-ից հասցնել 120-ի` մինչև 2010 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ,
2.3.4. ապահովել ընկերության ներկայիս 119000 դրամ միջին աշխատավարձի բարձրացումը` մինչև 127000 դրամ` մինչև 2010 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ: Հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի և մատուցվող ծառայությունների ծավալների ավելացմանը համապատասխան,
2.3.5. կատարել նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման համար տրված ցուցումները,
2.3.6. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ.
2.4. ընկերությունն իրավունք ունի`
2.4.1. ինքնուրույնաբար որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները,
2.4.2. ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավելու այլ կազմակերպություններ և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:
3. Հաշվետվությունը ԵՎ մոնիթորինգը
3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:
3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:
3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում առաջարկություններ:
3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ ու բացատրություններ:
3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:
3.6. Ընկերությունը նախարարություն է ներկայացնում վերջինիս կողմից մշակված ձևով եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ, այդ թվում` նաև ֆինանսական:
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Եթե ընկերությունը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները, խուսափում է նախարարության վերահսկողությունից, ապա նախարարությունն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը և պահանջելու ընկերությունից վճարել հետաձգված` հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը՝ հաշվարկված այդ ապրանքների համար, ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
5. Պայմանագրի գործողության ժամկետը
4.3. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:
4.4. Ծրագիրը համարվում է կատարված` պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
6.1. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:
7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:
8. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները ԵՎ ստորագրությունները
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |