Գլխավոր տեղեկություն
Համար
N 812-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2009 թվականի N 812-Ա

 

Դ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Դ. Մուրադյանին 2009 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը գործուղել Սլովակիայի Հանրապետություն` հայ-սլովակյան մշակութային համագործակցության շրջանակներում հայ և սլովակ գրողների կլոր սեղանի աշխատանքներին մասնակցելու, ինչպես նաև հայ-սլովակյան մշակութային կապերի հետագա զարգացմանն ուղղված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր քննարկելու նպատակով:

2. Դ. Մուրադյանի` Սլովակիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Դ. Մուրադյանի` Սլովակիայի Հանրապետություն գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Դ. Մուրադյանի` Սլովակիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Դ. Մուրադյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սլովակիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 29

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան