Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ)
Ընդունման ամսաթիվ
02.11.2018
Ստորագրող մարմին
Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ)
Ստորագրման ամսաթիվ
02.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2020

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջԵՎ էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին

 

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև հարկային օրենսդրության պահպանման և այդ բնագավառում խախտումների դեմ պայքարի հարցերով համագործակցության ու փոխադարձ օգնության մասին» 1999 թվականի հունիսի 4-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,

սահմանելով համագործակցության ձևերը՝ Համաձայնագրի 3-րդ հոդվածի իրագործման նպատակներով,

ղեկավարվելով կրկնակի հարկումից խուսափելու և եկամուտների ու կապիտալի (գույքի) հարկերի վճարումից խուսափելը կանխելու, հարկային գործերով փոխադարձ վարչական օգնության վերաբերյալ այն միջազգային պայմանագրերի դրույթներով, որոնց մասնակիցն են սույն Արձանագրության մասնակից պետությունները, և սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրության նորմերով,

ելնելով հարկային օրենսդրության պահպանման, սույն Արձանագրության մասնակից պետությունների բյուջեներ՝ հարկերի ժամանակին և ամբողջական մուտքերի նկատմամբ հսկողության խստացման գործում փոխադարձ շահագրգռվածությունից և ձգտելով այդ նպատակով միմյանց աջակցություն ցուցաբերել,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Արձանագրության մասնակից պետությունների այն պետական մարմինները, որոնց վրա, ազգային օրենսդրության համապատասխան, դրված են հարկային օրենսդրության պահպանման, հարկերի ու վճարների մուտքերի նկատմամբ հսկողության ապահովման և այդ ոլորտում խախտումների դեմ պայքարի կազմակերպման գործառույթները, (այսուհետ՝ իրավասու մարմիններ) հարկային օրենսդրության պատշաճ կատարումն ապահովելու նպատակով փոխանակում են հետևյալ տեղեկությունը`

իրավաբանական անձանց եկամուտների առանձին տեսակների և իրավաբանական անձանց վերաբերյալ՝ սույն Արձանագրության 1-ին հավելվածի համաձայն այդպիսի տեղեկության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջներին համապատասխան․

ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների և իրավաբանական ու ֆիզիկական անձանց վերաբերյալ՝ սույն Արձանագրության 2-րդ հավելվածի համաձայն այդպիսի տեղեկության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջներին համապատասխան․

գույքի առանձին տեսակների և դրա սեփականատերերի (տիրապետողների) վերաբերյալ՝ սույն Արձանագրության 3-րդ հավելվածի համաձայն այդպիսի տեղեկության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջներին համապատասխան։

 

Հոդված 2

 

Տեղեկության փոխանակումը կատարվում է սույն Արձանագրության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից, էլեկտրոնային եղանակով, կապի բաց ուղիներով՝ տեղեկության փոխանակման անվտանգությունն ապահովող «Կրիփթոն-Անկադ» տեղեկության գաղտնագրային պաշտպանության միջոցի (ՏԳՊՄ) կամ երկկողմ հիմունքով համաձայնեցված այլ միջոցի կիրառմամբ։

Տեղեկության փոխանակումը կատարվում է սույն Արձանագրության 1-3-րդ հավելվածներով նախատեսված պահանջներով սահմանված՝ տեղեկության տրամադրման ձևաչափերին համապատասխան կազմված ֆայլերի ձևով։

Սույն Արձանագրության մասնակից պետությունների իրավասու մարմիններն ինքնուրույն մշակում են տեղեկության ձևավորման ու մշակման համար նախատեսված ծրագրային ապահովումը։

 

Հոդված 3

 

Սույն Արձանագրությանը համապատասխան՝ իրավասու մարմնի կողմից ստացված տեղեկությունը գաղտնի է և կարող է օգտագործվել սույն Արձանագրության մասնակից պետությունների հարկային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողությունը (այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների բյուջեներ հարկային վճարումների ամբողջական կատարման նկատմամբ հսկողությունը), հարկադիր բռնագանձումը և վարչական ու դատական քննությունն ապահովելու նպատակով։

Այլ նպատակների համար տեղեկությունը կարող է օգտագործվել միայն այդ տեղեկությունը տրամադրած իրավասու մարմնի գրավոր համաձայնությամբ:

Իրավասու մարմիններն ապահովում են փոխանցվող տեղեկության պատշաճ պաշտպանությունը, որի հասանելիությունն ու տարածումը սահմանափակված են՝ սույն արձանագրության մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան։

 

Հոդված 4

 

Սույն Արձանագրության մասնակից պետությունների իրավասու մարմինները սահմանում և համաձայնեցնում են սույն Արձանագրության 1-ին հոդվածում նշված տեղեկությունը ներկայացնելու ձևաչափերը, ինչպես նաև կապի ուղիներով այն փոխանցելու կարգը՝ դրանք հաստատելով ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների Համակարգող խորհրդի նիստին՝ հետագայում տեղադրելով Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի կայքում։

 

Հոդված 5

 

Սույն Արձանագրության մասնակից պետությունների միջև տեղեկության փոխանակումը կատարվում է ամեն տարի՝ հաշվետու տարվա արդյունքներով (սկսելով այն հաշվետու տարվա համար տեղեկության տրամադրումից, որում սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում), ինչպես նաև նախորդ տարիների համար ավելի վաղ տրամադրված տեղեկության հստակեցման արդյունքներով՝ սույն Արձանագրության 1-3-րդ հավելվածներով նախատեսված ժամկետներին համապատասխան։

 

Հոդված 6

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Արձանագրության մեջ կարող են կատարվել փոփոխություններ, որոնք կկազմեն դրա անբաժանելի մասը և կձևակերպվեն համապատասխան Արձանագրություններով:

 

Հոդված 7

 

Կողմերի միջև սույն Արձանագրության կիրառման և մեկնաբանման ընթացքում ծագող վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով կամ Կողմերի համաձայնեցրած այլ ընթացակարգով։

 

Հոդված 8

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրող Կողմերի կողմից Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո։

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո։

 

Հոդված 9

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո բաց է Համաձայնագրի մասնակից պետությունների միանալու համար՝ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով։

Համաձայնագրին միացած մասնակից պետության համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո։

 

Հոդված 10

 

Սույն Արձանագրությունը կնքվում է անժամկետ։

Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալու սույն Արձանագրությունից իր այդ մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան դուրս գալուց 6 ամիս առաջ և կարգավորելով Արձանագրության գործողության ընթացքում ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները:

 

Կատարված է Աստանա քաղաքում 2018 թվականի նոյեմբերի 2-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերենով։ Բնօրինակը պահվում է Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետության։

 

Ադրբեջանի Հանրապետության
Կառավարության կողմից`
(վերապահումով)

/ստորագրություն/

 

Ռուսաստանի Դաշնության
Կառավարության կողմից`

/ստորագրություն/

 

Հայաստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
(հատուկ կարծիքով)

/ստորագրություն/

 

Տաջիկստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/

 

Բելառուսի Հանրապետության
Կառավարության կողմից`

________________

 

Թուրքմենստանի Կառավարության
կողմից`

________________

 

Ղազախստանի Հանրապետության
Կառավարության կողմից`

/ստորագրություն/

 

Ուզբեկստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/

 

Ղրղզստանի Հանրապետության
Կառավարության կողմից`

/ստորագրություն/

 

Ուկրաինայի Կառավարության
կողմից`
________________

 

Մոլդովայի Հանրապետության
Կառավարության կողմից`
________________

 

 

 

Հավելված 1
2018 թվականի նոյեմբերի 2-ի «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրության

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

իրավաբանական անձանց եկամուտների առանձին տեսակների ԵՎ իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկության կազմին ԵՎ կառուցվածքին ներկայացվող

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն պահանջներով սահմանվում են «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» 2018թ. նոյեմբերի 2-ի Արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) մասնակից պետությունների իրավաբանական անձանց այն եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ տեղեկության կազմն ու կառուցվածքը, որոնք ստացվում են Արձանագրության մի մասնակից պետության իրավաբանական անձանց կողմից մեկ այլ մասնակից պետության տարածքում (այսուհետ՝ փոխանակման մասնակից պետություններ), և փոխանակման մասնակից պետությունների իրավասու մարմինների միջև այդ տեղեկության փոխանակման ժամկետները:

 

II. Փոխանակման առարկան, փոխանակման մասնակից պետությունների իրավաբանական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ տեղեկության կազմը և կառուցվածքը

 

2. Փոխանակման մասնակից պետությունների իրավասու մարմինները կատարում են փոխանակման մասնակից պետությունների իրավաբանական անձանց եկամուտների հետևյալ տեսակների վերաբերյալ տեղեկության փոխանակում.

ա) փոխանակման մի մասնակից պետության իրավաբանական անձի եկամուտները, որոնք հարկվում են փոխանակման մեկ այլ մասնակից պետությունում՝ վճարման աղբյուրի մոտ՝

շահաբաժիններ,

պարտքային պարտավորությունների մասով եկամուտներ,

ռոյալթի, այդ թվում՝ ինտելեկտուալ սեփականության օբյեկտների օգտագործումից և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրումից ստացված եկամուտներ,

գույքը վարձակալության հանձնելուց ստացված եկամուտներ,

արժեթղթերի, բաժնետոմսերից բացի, օտարումից ստացված եկամուտներ,

բաժնետոմսերի, բաժնեմասերի, փայերի օտարումից ստացված եկամուտներ,

շարժական և անշարժ գույքի օտարումից ստացված եկամուտներ,

այլ եկամուտներ.

բ) փոխանակման մի մասնակից պետության իրավաբանական անձի եկամուտները, որոնք ստացվում են փոխանակման մեկ այլ մասնակից պետությունում մշտական ներկայացուցչության (հիմնարկի) միջոցով իրականացվող գործունեությունից։

3. Փոխանակման մի մասնակից պետության իրավասու մարմինը (այսուհետ՝ տեղեկություններ տրամադրող փոխանակման մասնակից պետություն) փոխանակման մյուս մասնակից պետությունների իրավասու մարմինների հետ (այսուհետ՝ տեղեկություններ ստացող փոխանակման մասնակից պետություն) փոխանակում է հետևյալ տեղեկությունները.

ա) տեղեկություններ տրամադրող փոխանակման մասնակից պետության այն իրավաբանական անձանց մասին, որոնց կանոնադրական ֆոնդի (կապիտալի) մասն են կազմում տեղեկություններ ստացող փոխանակման մասնակից պետության ներդրող իրավաբանական անձանց ներդրումները (բաժնեմասերը),

տեղեկություններ տրամադրող փոխանակման մասնակից պետության այն իրավաբանական անձանց մասին, որոնք տեղեկություններ ստացող փոխանակման մասնակից պետության իրավաբանական անձին հաշվեգրել (վճարել) են սույն պահանջների 2-րդ կետի «ա» ենթակետում նշված եկամուտները,

տեղեկություններ տրամադրող փոխանակման մասնակից պետությունում գործունեություն իրականացնող՝ իրավաբանական անձի այն մշտական ներկայացուցչությունների (հիմնարկների) վերաբերյալ, որոնք տեղեկություններ ստացող փոխանակման մասնակից պետության իրավաբանական անձին հաշվեգրել (վճարել) են սույն պահանջների 2-րդ կետի «ա» ենթակետում նշված եկամուտները,

տեղեկություններ ստացող փոխանակման մասնակից պետության իրավաբանական անձի այն մշտական ներկայացուցչությունների (հիմնարկների) վերաբերյալ, որոնք տեղեկություններ տրամադրող փոխանակման մասնակից պետությունում գործունեությունից ստանում են եկամուտ․

բ) տեղեկություններ ստացող փոխանակման մասնակից պետության այն ներդրող իրավաբանական անձանց մասին, որոնք ներդրում են կատարել տեղեկություններ տրամադրող փոխանակման մասնակից պետության իրավաբանական անձի կանոնադրական ֆոնդում (կապիտալում), (ձեռք են բերել բաժնեմաս կանոնադրական ֆոնդում (կապիտալում)),

տեղեկություններ ստացող փոխանակման մասնակից պետության այն իրավաբանական անձանց մասին, որոնց հաշվեգրվել (վճարվել) են սույն Պահանջների 2-րդ կետի «ա» ենթակետում նշված եկամուտները,

տեղեկություններ ստացող փոխանակման մասնակից պետության այն իրավաբանական անձանց մասին, որոնց տեղեկություններ տրամադրող փոխանակման մասնակից պետությունում գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչությունները (հիմնարկները) հաշվեգրել (վճարել) են սույն պահանջների 2-րդ կետի «ա» ենթակետում նշված եկամուտները,

տեղեկություններ ստացող փոխանակման մասնակից պետության այն իրավաբանական անձանց մասին, որոնք տեղեկություններ տրամադրող փոխանակման մասնակից պետությունում ստացել են եկամուտ մշտական ներկայացուցչության (հիմնարկի) միջոցով իրականացվող գործունեությունից։

4. Եկամուտների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելիս փոխանակման մասնակից պետությունների իրավասու մարմիններն ապահովում են նաև հետևյալ տեղեկության տրամադրումը.

ա) սույն Պահանջների 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձանց առնչությամբ՝

կազմակերպական-իրավական ձևը (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

իրավաբանական անձի կամ մշտական ներկայացուցչության (հիմնարկի) լրիվ անվանումը,

հարկ վճարողի նույնականացման ծածկագիրը (համարը) (մշտական ներկայացուցչության (հիմնարկի) համար՝ փոխանակման այն մասնակից պետությունում տրված ծածկագիրը (համարը), որտեղ գործունեություն է իրականացնում տվյալ մշտական ներկայացուցչությունը (հիմնարկը)),

իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը) (մշտական ներկայացուցչության (հիմնարկի) համար՝ փոխանակման այն մասնակից պետությունում, որտեղ գործունեություն է իրականացնում տվյալ մշտական ներկայացուցչությունը (հիմնարկը)),

իրավաբանական անձի այն կանոնադրական ֆոնդի (կապիտալի) չափը, որի մասն են կազմում փոխանակման մեկ այլ մասնակից պետության ներդրող իրավաբանական անձանց ներդրումները (բաժնեմասերը)․

բ) սույն Պահանջների 3-րդ կետի «բ» ենթակետում նշված անձանց առնչությամբ՝

կազմակերպական-իրավական ձևը (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

իրավաբանական անձի լրիվ անվանումը,

իրավաբանական անձի գրանցման՝ փոխանակման մասնակից պետությունում հարկ վճարողի նույնականացման ծածկագիրը (համարը) (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը) փոխանակման այն մասնակից պետությունում, որտեղ գրանցված է իրավաբանական անձը (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

իրավաբանական անձի կանոնադրական ֆոնդում (կապիտալում) ներդրող իրավաբանական անձի ներդրումների և (կամ) իրավաբանական անձի կանոնադրական ֆոնդում (կապիտալում) ներդրող իրավաբանական անձի մասնակցության մասնաբաժնի չափը․

գ) փոխանակման մի մասնակից պետության իրավաբանական անձի այն եկամուտների վերաբերյալ, որոնք հարկվում են փոխանակման մեկ այլ մասնակից պետությունում վճարման աղբյուրի մոտ՝

սույն Պահանջների 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան եկամտի տեսակը,

հաշվեգրված (վճարված) եկամտի գումարը,

եկամուտների հաշվեգրման (վճարման) ամսաթիվը (ամիսը, եռամսյակը),

եկամտի (շահույթի) հարկի կիրառված դրույքաչափը,

եկամտի (շահույթի) հարկի գումարը և դրա գանձման (բյուջե փոխանցման) ամսաթիվը (ամիսը, եռամսյակը)․

դ) փոխանակման մի մասնակից պետության իրավաբանական անձի այն եկամուտների վերաբերյալ, որոնք ստացվում են փոխանակման մեկ այլ մասնակից պետությունում մշտական ներկայացուցչության (հիմնարկի) միջոցով իրականացվող գործունեությունից՝

եկամտի կամ հասույթի գումարը,

հարկվող եկամտի (շահույթի) գումարը,

եկամտի (շահույթի) հարկի կիրառված դրույքաչափը,

եկամտի (շահույթի) հարկի գումարը,

զուտ եկամտի գումարը (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

զուտ եկամտի հարկի գումարն ըստ դրույքաչափի՝ փոխանակման մասնակից պետության օրենսդրության համաձայն (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

զուտ եկամտի հարկի գումարի դրույքաչափը՝ փոխանակման մասնակից պետության օրենսդրության համաձայն (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

փոխանակման մասնակից պետությունների միջև կնքված՝ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ միջազգային պայմանագրով նախատեսված դրույքաչափով զուտ եկամտի հարկի գումարը (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

զուտ եկամտի հարկի դրույքաչափը՝ փոխանակման մասնակից պետությունների միջև կնքված՝ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ միջազգային պայմանագրի համաձայն (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում)։

 

III. Տեղեկության տրամադրման ձևաչափը

 

5. Փոխանակման մասնակից պետությունների իրավաբանական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ տեղեկությունը տրամադրվում է Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի կայքում տեղադրված՝ Արձանագրության 4-րդ հոդվածի կարգով հաստատված ձևաչափով:

 

IV. Տեղեկության փոխանակման ժամկետները

 

6. Փոխանակման մասնակից պետությունների իրավաբանական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ տեղեկության փոխանակումը կատարվում է փոխանակման մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա օգոստոսի 1-ից ոչ ուշ:

7. Փոխանակման մասնակից պետությունների իրավասու մարմինները տեղեկությունն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում դրա ստանալը հաստատում են էլեկտրոնային եղանակով տեղեկության փոխանակման ժամանակ օգտագործվող՝ տեղեկությունների ստացման մասին ծանուցումով՝ Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի կայքում տեղադրված ձևաչափին համապատասխան:

 

 

Հավելված 2
2018 թվականի նոյեմբերի 2-ի «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրության

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների և իրավաբանական ու ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկության կազմին ու կառուցվածքին ներկայացվող

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Պահանջներով սահմանվում են «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» 2018թ. նոյեմբերի 2-ի Արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) մասնակից պետության ֆիզիկական անձ հանդիսացող քաղաքացիներին և (կամ) հարկային ռեզիդենտներին Արձանագրության մեկ այլ մասնակից պետության (այսուհետ՝ փոխանակման մասնակից պետություններ) տարածքում վճարված եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ տեղեկության կազմն ու կառուցվածքը և փոխանակման մասնակից պետությունների իրավասու մարմինների միջև այդպիսի տեղեկության փոխանակման ժամկետները:

 

II. Փոխանակման առարկան, փոխանակման մասնակից պետությունների ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ տեղեկության կազմը և կառուցվածքը

 

2. Փոխանակման մասնակից պետությունների իրավասու մարմինները կատարում են փոխանակման մասնակից պետությունների ֆիզիկական անձանց եկամուտների հետևյալ տեսակների վերաբերյալ տեղեկության փոխանակում.

վարձու աշխատանքից ստացված եկամուտներ,

քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերից ստացած պարգևատրումներ,

շահաբաժիններ,

ռոյալթի, այդ թվում` ինտելեկտուալ սեփականության օբյեկտների օգտագործումից և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրումից ստացված եկամուտներ (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

եկամուտներ արժեթղթերով գործառնություններից (արժեթղթերի օտարումից),

եկամուտներ իրավաբանական անձի կանոնադրական ֆոնդի (կապիտալի) բաժնեմասերի օտարումից,

անշարժ գույքի օտարումից ստացված եկամուտներ (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

այլ եկամուտներ:

3. Ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելիս փոխանակման մասնակից պետությունների իրավասու մարմիններն ապահովում են այդ թվում հետևյալ տեղեկության տրամադրումը.

ա) փոխանակման այն մասնակից պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց մասով, որոնք փոխանակման մասնակից պետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց և (կամ) հարկային ռեզիդենտներին փոխանակման մեկ այլ մասնակից պետության տարածքում հաշվեգրել (վճարել) են սույն Պահանջների 2-րդ կետում նշված եկամուտները.

- իրավաբանական անձանց դեպքում՝

կազմակերպական-իրավական ձևը (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

լրիվ անվանումը,

հարկ վճարողի նույնականացման ծածկագիրը (համարը),

իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը) փոխանակման մասնակից պետությունում, որտեղ գրանցված է իրավաբանական անձը,

- ֆիզիկական անձանց, այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց դեպքում՝

ազգանունը, անունը և հայրանունը (հայրանունը՝ տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

հարկ վճարողի նույնականացման ծածկագիրը (համարը) (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

բնակության վայրի (գտնվելու վայրի) հասցեն.

բ) սույն Պահանջների 2-րդ կետում նշված եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց մասով՝

ազգանունը, անունը և հայրանունը (հայրանունը՝ տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

ծննդյան ամսաթիվը (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

փոխանակման այն մասնակից պետությունում տրված՝ հարկ վճարողի նույնականացման ծածկագիրը (համարը), որի քաղաքացին և (կամ) հարկային ռեզիդենտն է ֆիզիկական անձը (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

տեղեկություններ անձը հաստատող փաստաթղթի մասին (փաստաթղթի տեսակը, սերիան (առկայության դեպքում), համարը և տալու ամսաթիվը),

փոխանակման այն մասնակից պետությունում բնակության վայրի (գտնվելու վայրի) հասցեն, որի քաղաքացին և (կամ) հարկային ռեզիդենտն է ֆիզիկական անձը.

գ) ֆիզիկական անձի եկամուտների մասով՝

սույն Պահանջների 2-րդ կետին համապատասխան եկամտի տեսակը,

հաշվետու տարվա (ամսվա կամ եռամսյակի) համար հաշվեգրված (վճարված) եկամտի գումարը,

հաշվետու տարվա (ամսվա, եռամսյակի՝ տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում) համար վճարված (պահված) հարկի գումարը:

 

III. Տեղեկության տրամադրման ձևաչափը

 

4. Փոխանակման մասնակից պետությունների ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ տեղեկությունը տրամադրվում է Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի կայքում տեղադրված՝ Արձանագրության 4-րդ հոդվածի կարգով հաստատված ձևաչափով:

 

IV. Տեղեկության փոխանակման ժամկետները

 

5. Փոխանակման մասնակից պետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց և (կամ) հարկային ռեզիդենտներին փոխանակման մեկ այլ մասնակից պետության տարածքում վճարված եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ տեղեկության փոխանակումը կատարվում է փոխանակման մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա օգոստոսի 1-ից ոչ ուշ:

6. Փոխանակման մասնակից պետությունների իրավասու մարմինները տեղեկությունն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում դրա ստացումը հաստատում են էլեկտրոնային եղանակով տեղեկության փոխանակման ժամանակ օգտագործվող՝ տեղեկությունների ստացման մասին ծանուցումով՝ Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի կայքում տեղադրված ձևաչափին համապատասխան:

 

 

Հավելված 3
2018 թվականի նոյեմբերի 2-ի «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրության

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Գույքի առանձին տեսակների և դրա սեփականատերերի (տիրապետողների) վերաբերյալ տեղեկության կազմին և կառուցվածքին ներկայացվող

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Պահանջներով սահմանվում են «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» 2018 թ. նոյեմբերի 2-ի Արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) մասնակից պետության տարածքում գրանցված (գտնվող) գույքի առանձին այն տեսակների վերաբերյալ տեղեկության կազմն ու կառուցվածքը, որոնց նկատմամբ սեփականության (տիրապետման) իրավունք ունեն Արձանագրության մեկ այլ մասնակից պետության (այսուհետ՝ փոխանակման մասնակից պետություններ) իրավաբանական անձինք կամ քաղաքացիները, և փոխանակման մասնակից պետությունների իրավասու մարմինների միջև այդ տեղեկության փոխանակման ժամկետները:

 

II. Փոխանակման առարկան, փոխանակման մասնակից պետության տարածքում գրանցված (գտնվող) գույքի առանձին տեսակների և դրա սեփականատերերի (տիրապետողների) վերաբերյալ տեղեկության կազմը և կառուցվածքը

 

2. Փոխանակման մասնակից պետությունների իրավասու մարմինները փոխանակում են հետևյալ տեղեկությունը.

փոխանակման մի մասնակից պետության տարածքում գրանցված (գտնվող) գույքի առանձին տեսակների և դրա՝ փոխանակման այլ մասնակից պետությունների իրավաբանական անձ կամ քաղաքացի հանդիսացող սեփականատերերի (տիրապետողների) վերաբերյալ,

փոխանակման մի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող՝ փոխանակման մեկ այլ մասնակից պետության տարածքում գրանցված (գտնվող) գույքի սեփականատիրոջ (տիրապետողի) բնակության վայրի (գտնվելու վայրի) հասցեի վերաբերյալ:

3. Փոխանակման մասնակից պետությունների իրավասու մարմինները փոխանակում են հետևյալ տեղեկությունները.

ա) գույքի վերաբերյալ՝

գույքի տեսակը (տրանսպորտային միջոց (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում), անշարժ գույք),

տրանսպորտային միջոցի մակնիշը (մոդելը) (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

տրանսպորտային միջոցի արտադրության տարեթիվը (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (տիրապետողի) կողմից հաշվառման կանգնեցվելու (գրանցման) ամսաթիվը,

տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (տիրապետողի) կողմից հաշվառումից հանելու (գրանցումը դադարեցնելու) ամսաթիվը։

Նշված տեղեկությունների կազմում ընդգրկվում է հաշվետու տարվա ընթացքում սեփականության (տիրապետման) ներքո գտնվող գույքի վերաբերյալ տեղեկությունը.

բ) փոխանակման մասնակից պետությունների՝ գույքի սեփականատեր (տիրապետող) հանդիսացող քաղաքացիների վերաբերյալ՝

ազգանունը, անունը և հայրանունը (հայրանունը՝ տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

ծննդյան ամսաթիվը (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

հարկ վճարողի նույնականացման ծածկագիրը (համարը) (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում)՝ տրված փոխանակման մի մասնակից պետության քաղաքացուն փոխանակման մեկ այլ մասնակից պետությունում, որի տարածքում գտնվում է գույքը,

տեղեկություններ անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ (փաստաթղթի տեսակը, սերիան (առկայության դեպքում), համարը և տալու ամսաթիվը) (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

փոխանակման այլմասնակից պետության քաղաքացու բնակության վայրի (գտնվելու վայրի) վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կատարված հարցման պիտակը,

գ) փոխանակման մասնակից պետությունների՝ գույքի սեփականատեր (տիրապետող) հանդիսացող իրավաբանական անձանց վերաբերյալ՝

լրիվ անվանումը,

կազմակերպական-իրավական ձևը (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

հարկ վճարողի նույնականացման ծածկագիրը (համարը) (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում)՝ տրված փոխանակման մի մասնակից պետության իրավաբանական անձին փոխանակման մեկ այլ մասնակից պետությունում, որի տարածքում գտնվում է գույքը,

իրավաբանական անձի գրանցման՝ փոխանակման մասնակից պետությունում իրավաբանական անձին տրված՝ հարկ վճարողի նույնականացման ծածկագիրը (համարը) և (կամ), որպես իրավաբանական անձ, գրանցման վայրին համապատասխան՝ փոխանակման մասնակից պետությունում իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը),

գույքահարկի գծով հարկային բազայի գումարը, որից վճարված է հաշվետու ժամանակաշրջանի գույքահարկը (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում),

հաշվետու տարվա համար հաշվեգրված և (կամ) վճարված գույքահարկի գումարն այն գույքի մասով, որը գրանցված է (գտնվում է) փոխանակման մի մասնակից պետությունում և պատկանում է փոխանակման մեկ այլ մասնակից պետության իրավաբանական անձի (տեղեկատվական ռեսուրսներում առկայության դեպքում):

 

III. Տեղեկության տրամադրման ձևաչափերը

 

4. Փոխանակման մի մասնակից պետության տարածքում գրանցված (գտնվող) գույքի առանձին տեսակների և դրա՝ փոխանակման մեկ այլ մասնակից պետության իրավաբանական անձ հանդիսացող սեփականատերերի (տիրապետողների) վերաբերյալ տեղեկությունը տրամադրվում է Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի կայքում տեղադրված՝ Արձանագրության 4-րդ հոդվածի կարգով հաստատված ձևաչափով:

5. Փոխանակման մի մասնակից պետության տարածքում գրանցված (գտնվող) գույքի առանձին տեսակների և դրա՝ փոխանակման մեկ այլ մասնակից պետության քաղաքացի հանդիսացող սեփականատերերի (տիրապետողների) վերաբերյալ տեղեկությունը տրամադրվում է Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի կայքում տեղադրված՝ Արձանագրության 4-րդ հոդվածի կարգով հաստատված ձևաչափով:

6. Փոխանակման մի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող՝ փոխանակման մեկ այլ մասնակից պետության տարածքում գրանցված (գտնվող) գույքի սեփականատիրոջ (տիրապետողի) բնակության վայրի (գտնվելու վայրի) հասցեի վերաբերյալ տեղեկությունը տրամադրվում է Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի կայքում տեղադրված՝ Արձանագրության 4-րդ հոդվածի կարգով հաստատված ձևաչափով:

 

IV. Օգտագործվող տեղեկատուները

 

7. Տեղեկության փոխանակման ժամանակ իրավասու մարմիններն օգտագործում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների այնպիսի տեսակների տեղեկատու, որոնց նկատմամբ իրավունքները գրանցված են փոխանակման մասնակից պետությունների քաղաքացիների անունով՝ Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի կայքում տեղադրված նկարագրությանը համապատասխան:

 

V. Տեղեկության փոխանակման ժամկետները

 

8. Փոխանակման մի մասնակից պետության տարածքում գրանցված (գտնվող) գույքի առանձին տեսակների և դրա՝ փոխանակման մեկ այլ մասնակից պետության իրավաբանական անձ հանդիսացող սեփականատերերի (տիրապետողների) վերաբերյալ տեղեկության փոխանակումը կատարվում է հաշվետու տարվան հաջորդող տարվա օգոստոսի 1-ից ոչ ուշ:

9. Փոխանակման մի մասնակից պետության տարածքում գրանցված (գտնվող) գույքի առանձին տեսակների և դրա՝ փոխանակման այլ մասնակից պետությունների քաղաքացի հանդիսացող սեփականատերերի (տիրապետողների) վերաբերյալ տեղեկության փոխանակումը կատարվում է հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 15-ից ոչ ուշ:

10. Սույն Պահանջների 5-րդ կետին համապատասխան ներկայացված տեղեկության մեջ հարցման հատկանիշի առկայության դեպքում փոխանակման մասնակից պետության քաղաքացի հանդիսացող՝ փոխանակման մեկ այլ մասնակից պետության տարածքում գրանցված (գտնվող) գույքի սեփականատիրոջ (տիրապետողի) բնակության վայրի (գտնվելու վայրի) հասցեի վերաբերյալ տեղեկությունը որպես պատասխան ուղարկվում է այդ՝ փոխանակման այլ մասնակից պետության իրավասու մարմնին հաշվետու տարվան հաջորդող տարվա օգոստոսի 1-ից ոչ ուշ:

Փոխանակման մասնակից պետության քաղաքացի հանդիսացող՝ գույքի սեփականատիրոջ (տիրապետողի) հասցեն որոշելու անհնարինության դեպքում տեղեկացվում է հասցեի վերաբերյալ տվյալների բացակայության մասին:

11. Փոխանակման մասնակից պետությունների իրավասու մարմինները տեղեկությունն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում դրա ստացումը հաստատում են էլեկտրոնային եղանակով տեղեկության փոխանակման ժամանակ օգտագործվող՝ տեղեկությունների ստացման մասին ծանուցումով՝ Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի կայքում տեղադրված ձևաչափին համապատասխան:

 

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

«Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրության վերաբերյալ

 

 Սույն Արձանագրությունն իրականացնելիս Ադրբեջանի Հանրապետությունը կառաջնորդվի ազգային օրենսդրությամբ և վարչարարական փորձով։

 Արձանագրության մեջ շարադրված իրավունքներից, պարտականություններից և դրույթներից ոչ մեկը Ադրբեջանի Հանրապետության կողմից չի կիրառվի Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության բոլոր բռնագրավված տարածքներում իրականացվող գործունեության նկատմամբ, մինչև Հայաստանի Հանրապետության կողմից դրանց ազատումն ու ագրեսիայի հետևանքների լիակատար վերացումը,

 

Ադրբեջանի Հանրապետության
վարչապետ`

Նովրուզ Մամեդով

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

«Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրության վերաբերյալ

 

Ադրբեջանի Հանրապետության կողմից «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 2-ի Արձանագրության վերաբերյալ վերապահումը ներկայացնելու կապակցությամբ՝ նշված Արձանագրության ոչ մի իրավունք, պարտավորություն և դրույթ Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ չեն կիրառվի մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության իրականացրած էթնիկ զտումների քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունք է:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ

Ա.Ս. ՄԻՐԶՈՅԱՆ