Basic information
Number
N 391
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.05.2001-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2001.05.31/15(147) Հոդ.381
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.05.2001
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.05.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
07.05.2001
Effective date
07.05.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

7 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 2001 թվականի N 391
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 171 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռադիոհեռուստատեսային ծրագրերի հեռարձակման համար նախատեսված ռադիոհաճախությունների մրցութային հատկացումը և ռադիոհեռուստատեսային ծրագրերի արտոնագրումը (լիցենզավորումը) այսուհետև իրականացվելու է Հեռուստատեսային և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 19-ի «Ռադիոյի և հեռուստատեսային ծրագրերի եթերային հեռարձակումը կազմակերպելու համար նախատեսված ռադիոհաճախությունները մրցույթով հատկացնելու և հեռարձակման լիցենզիա տալու կարգի մասին» N 171 որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 7-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան