ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2009 թվականի N 1353-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1563-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» N 1563-Ն որոշման 3-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) առաջին նախադասության մեջ`
ա. «բոլոր» բառը փոխարինել «առաջին և երկրորդ» բառերով,
բ. հանել «օտարման,» բառը.
2) 1-ին ենթակետի`
ա. «ա» պարբերությունից հանել «կամ հողամասերի օտարման աճուրդային հանձնաժողովի» բառերը,
բ. «բ» պարբերությունից հանել «աճուրդի կազմակերպման փաթեթները և» բառերը.
3) 2-րդ ենթակետից հանել «, ուղղակի վաճառքի միջոցով» բառերը.
4) 3-րդ ենթակետում`
ա. հանել «սեփականության,» բառը,
բ. ուժը կորցրած ճանաչել «բ» պարբերությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2009 թ. դեկտեմբերի 1
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|