Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2010-01.01.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.11.02/29(347) Հոդ.351
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.10.2009
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60309354

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 հոկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

թիվ 24-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 07-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Փոստային, սուրհանդակային և կապի ծառայություններից ստացված եկամուտների մասին» Ձև թիվ 13-ԿԱՊ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի մայիսի 18-ի «Կապի ծառայություններից ստացված եկամուտների մասին» Ձև թիվ 12-ԿԱՊ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 15-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 07-Ն և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի մայիսի 18-ի «Կապի առանձին ծառայություններից ստացված եկամուտների մասին» Ձև թիվ 13-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 16-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 08-Ն որոշումների 1-ին կետերը և այդ կետով հաստատված հավելվածները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2009 թվականի հոկտեմբերի 2-ի

թիվ 24-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են փոստային, սուրհանդակային և կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով` տարվա սկզբից, հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունը ներառում է փոխադրումների, պահեստային տնտեսության և կապի բնագավառի հետևյալ տեսակները (համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի թիվ 372-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (ՏԳՏԴ) (գրանցվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 01.07.2009թ., հրապարակվել է ՀՀ ԳՆԱՏ թիվ 22(340)1 16.07.2009թ.)`

փոստային (ծածկագիր 53.1)

սուրհանդակային (ծածկագիր 53.2)

կապի (ծածկագիր 60, 61):

Հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր օգտագործման փոստային, սուրհանդակային և կապի ծառայություններից ստացված եկամուտներն առանց ավելացված արժեքի հարկի: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար (սյունակ 1), որից առանձնացվում են բնակչությանը մատուցած ծառայություններից ստացված եկամուտները (սյունակ 2) և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար (սյունակ 3)` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով (110-150 տողերում):

6. 110 տողում լրացվում են կազմակերպության, հիմնարկի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված ընդամենը եկամուտները` անկախ գործունեության տեսակից:

7. 120 տողում արտացոլվում է 110 տողից փոստային կապի ծառայություններից ստացված եկամուտները:

8. 130 տողում արտացոլվում է 110 տողից սուրհանդակային կապի ծառայություններից ստացված եկամուտները:

9. 140 տողում արտացոլվում է 110 տողից կապի ծառայություններից ստացված եկամուտները: «Կապի» ցուցանիշը ներկայացնում է ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման, ինչպես նաև հեռահաղորդակցության (հեռագրական, հեռախոսային (լարային), բջջային, ռադիոալիքային (փեյջինգային), շառավղային գործողության, ինտերնետ հասանելիության, արբանյակային (բացառությամբ ինտերնետ հասանելիության), կապի այլ ծառայությունների) ծառայություններից ստացված եկամուտների հանրագումարը:

10. 140.1-140.3.8 տողերում առանձնացվում են 140 տողից եկամուտներն ըստ կապի ծառայությունների ենթատեսակների (ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռուստածրագրերի կազմման ու հեռարձակման և հեռահաղորդակցության` հեռագրական, հեռախոսային (լարային), բջջային, ռադիոալիքային (փեյջինգային), շառավղային գործողության, ինտերնետ հասանելիության, արբանյակային (բացառությամբ ինտերնետ հասանելիության), կապի այլ ծառայություններ):

11. 140.3.2.1 տողում առանձնացվում է 140.3.2 տողից բաժանորդային վարձերից և միանվագ ծառայություններից ստացված եկամուտները:

12. 140.3.6.1, 140.3.6.2 և 140.3.6.3 տողերում առանձնացվում են 140.3.6 տողից եկամուտներն ըստ ծառայությունների տեսակների` լարային, անլար և արբանյակային:

140.3.6.1 տողը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` լարային հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:

140.3.6.2 տողը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` անլար հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:

140.3.6.3 տողը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` արբանյակային հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:

13. 140.3.8.1 և 140.3.8.2 տողերում առանձնացվում են 140.3.8 տողից եկամուտներն ըստ կապի ծառայությունների այլ տեսակների` լարային և անլար:

14. 150 տողում արտացոլվում են 110 տողից` այլ գործունեությունից ստացված եկամուտները:

15. 150.1 տողում առանձնացվում է 150 տողից գովազդային գործունեությունից ստացված եկամուտները:

16. 150.2 տողում առանձնացվում է 150 տողից առավելագույն եկամուտ ունեցող գործունեության տեսակը:

17. 160 տողում արտացոլվում են մատուցված կապի ծառայությունների դիմաց փաստացի վճարումները:

18. 170 տողում լրացվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:

19. 180 տողում արտացոլվում է 140.3.6 տողից` ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը, այսինքն ցանկացած այն անձանց, որոնք օգտվում են այդ ծառայություններից:

20. 180.1, 180.2 և 180.3 տողերում առանձնացվում են 180 տողից ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը, ըստ ծառայությունների տեսակների` լարային, անլար և արբանյակային:

21. Փոստային կապի ծառայությունը ներառում է համակողմանի պայմանագրի հիման վրա մեկ կամ ավելի օպերատորների կողմից իրականացվող փոստային գործունեությունը: Այն ներառում է նաև ենթակառուցվածքների ծառայությունները, ներառյալ մանրածախ առևտրով զբաղվող կետերի ծառայությունները, սպասարկումը, տեսակավորման և մշակման սարքավորանքի շահագործումը, փոստային առաքանու հավաքումը և փոխադրումը փոստային բաժանմունքներ: Առաքանին ընդգրկում է փոստային նամակները, բացիկները, տպագրված նյութերը (թերթեր, պարբերական հրատարակություններ, գովազդային նյութեր և այլն), փաթեթները, ծանրոցները, փաստաթղթերը: Այս ենթադասում ներառվում է նաև համակողմանի պայմանագրով նախատեսված այլ ծառայությունների մատուցումը, ներքին և միջազգային առաքանու ստացումը, փոխադրումը, տեղ հասցնումը` համակողմանի պայմանագրի հիման վրա գործող օպերատորների կողմից, իրենց պատկանող մեկ կամ մի քանի տեսակի տրանսպորտային միջոցներով, ինչպես նաև հասարակական տրանսպորտով, փոստային նամակների, բացիկների հավաքում փոստարկղերից կամ փոստային բաժանմունքներից:

22. Սուրհանդակային կապի ծառայությունը ներառում է առաքանու (ներքին և միջազգային) ստացում, տեսակավորում, փոխադրում, տեղ հասցնում` այլ կազմակերպությունների կողմից (բացի համընդհանուր պայմանագրի հիման վրա գործող ծառայությունների մատակարարների), իրենց պատկանող մեկ կամ մի քանի տեսակի տրանսպորտային միջոցներով, ինչպես նաև հասարակական տրանսպորտով, ինչպես նաև առաքանու հանձնում բնակության (գտնվելու) վայրում:

23. Ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ծառայությունները ներառում են ռադիոհեռարձակման ստուդիաների և ռադիոձայնային այլ կայանքների միջոցով ձայնային ազդանշանների տարածման հետ կապված գործունեություն` ռադիոծրագրերի հեռարձակում լայն լսարանի համար, որոշակի ալիքներով կամ բաժանորդների համար, ռադիոցանցերի շահագործում` ծրագրերի նախապատրաստում և հեռարձակում ռադիոալիքների, արբանյակային կապի, մալուխային ցանցի միջոցով, ռադիոհեռարձակում ինտերնետի (ինտերնետային ռադիոկայաններ) միջոցով, ռադիոհեռարձակման համակարգում տվյալների փոխանցման միջոցով:

24. Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ծառայությունները ներառում են հեռուստաալիքների ամբողջական հեռուստածրագրերի կազմում, գնված (կինոնկարների, փոստավավերագրական ֆիլմերի և այլ) կամ տնտեսական միավորի կողմից ստեղծված ծրագրերի (տեղական նորություններ, լրահաղորդումներ և այլ) հատվածների համակցումը: Ավարտուն հեռուստածրագրերը կարող են հեռարձակվել կամ դրանք կազմող տնտեսավարող միավորի կողմից, կամ փոխանցվել երրորդ կողմին, մալուխային կամ արբանյակային ցանցերով տարածման համար: Հեռուստածրագրերը լինում են ընդհանուր կամ մասնագիտացված բնույթի` նորություններ, ժամանցային, կրթական, երիտասարդական ծրագրեր: Այստեղ ներառվում է ինչպես լայն լսարանի համար նախատեսված, այնպես և միայն բաժանորդային կարգով տարածվող ծրագրերի կազմումը: Բաժանորդների պատվերով առաքվող տեսագրությունների և հեռուստածրագրերի կազմումը նույնպես դասակարգվում է այս դասում:

Այս ենթադասում ներառվում է նաև տվյալների փոխանցումը, եթե այն համակցվում է հեռուստահեռարձակման հետ:

25. Հեռահաղորդակցության ծառայություններն իրենց մեջ ներառում են ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցումը և դրա հետ կապված ծառայությունների մատուցումը: Այդ գործողությունների իրականացման համար հաղորդիչ միջոցները կարող են հիմնվել մեկ կամ մի քանի համակցված տեխնոլոգիաների վրա: Այս ծառայությունները ուղղված են միայն տեղեկատվության փոխանցմանը և չեն առնչվում բովանդակային մասի ստեղծմանը:

Հեռուստատեսային ազդանշանների փոխանցումը կարող է ներառել հեռուստաալիքով հեռարձակվող ամբողջական ծրագրի բաժանումը փաթեթների:

Արբանյակային կապի ծառայություններն իրենց մեջ ներառում են ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցման համար արբանյակային կապն ապահովող միջոցների սպասարկումն ու շահագործումը կամ այդ կապից օգտվելու հնարավորության տրամադրումը, հեռուստաալիքներով, հեռուստատեսային կայաններից և ցանցերից կամ ռադիոցանցերից ստացված ձայնա-, տեսածրագրերի, տեքստերի փոխանցումը անմիջական սպառողին, արբանյակային համակարգի միջոցով:

Այստեղ դասակարգվող միավորների գործունեությունը չի ներառում ծրագրերի ստեղծման գործընթացը:

26. Հեռահաղորդակցության այլ ծառայություններն իրենց մեջ ներառում են արբանյակների դիտում, կապուղիների հեռուստաչափում, ռադարային կայանների ծառայություններ, արբանյակային վերջնակայանների (տերմինալների) և մեկ կամ ավելի վերգետնյա հաղորդակցման համակարգերի միջև անմիջական հեռահաղորդակցական կապը (հեռարձակումը և ընդունումը) արբանյակային համակարգի հետ ապահովող սպասարկման միջոցների շահագործում, ոչ սեփական ISP կամ կառավարվող ISP ցանցի միջոցով ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում օգտվողին, հասարակական վայրերում ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում հեռախոսացանցի միջոցով, գործող հեռահաղորդակցական համակարգերի միջոցով այլ ծառայությունների մատուցում, հեռահաղորդակցական կապի վերավաճառքի գործունեություն (ցանցի որոշակի ծավալի ծառայությունների գնումը և վերավաճառքը, առանց լրացուցիչ ծառայությունների մատուցման):

27. Այլ գործունեությունից ստացված եկամուտները ներառում են Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի կապի ծառայություններից (օրինակ` գովազդային ծառայությունները, անշարժ գույքի վարձակալում և այլն), որոնք պետք է արտացոլվեն 150.1 և 150.2 տողերում:

28. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար՝ 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն աճողական կարգով հաշվարկվում է` հաշվետու ժամանակաշրջանի ամիսների միջին ցուցակային թվաքանակների հանրագումարը բաժանելով հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թվի վրա:

 

Ներմուծեք նկարագրությունը_5817

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման
ժամկետը`

Ազգային վիճակագրական
ծառայություն,
Ազգային վիճակագրական
ծառայության երևան քաղաքի և
մարզային
գործակալություններ

Փոստային, սուրհանդակային և կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ
ձեռնարկատերերը
մինչև հաշվետու ժամանակաշրջանին
հաջորդող ամսվա 5-ը
Ով է ներկայացնում ____________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________

_________________________________________________

Գտնվելու վայրը ______________________________________

_____________________________________   
I   I   I   I   I
(փոստային դասիչ)
Մարզը ______________ Համայնքը_______________________

Պետական ռեգիստրում գրանցված համարը  I   I   I   I   I   I   I   I   I   I   I   I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը   I   I   I   I   I   I   I   I   I

Հարկ վճարողի հաշվառման համարը                       I   I   I   I   I   I   I   I   I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
13-ԿԱՊ
(ամսական)

«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2009թ. հոկտեմբերի 2-ի
թիվ 24-Ն որոշմամբ

 

Չլրացնել             Ներմուծեք նկարագրությունը_17998

ՏԳՏԴ  I   I   I   I   I   I

 

Մարզը          I   I   I

 

Համայնքը    I   I   I   I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների,
ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հունվար - ___________ 20___թ.

(տարեսկզբից աճողական կարգով)

 

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Հաշվետու ժամանակա-շրջանում

Նախորդ տարվա համապա-
տասխան ժամանակա-շրջանում

 

Ընդա-մենը

դրանից`
բնակչու-թյունից

Ընդամենը

Ա

Բ

1

2

3

Եկամուտներ, ընդամենը (առանց ավելացված արժեքի հարկի), (120, 130, 140 և 150 տողերի գումարը), հազար դրամ

110

     

այդ թվում`

փոստային

120

     

սուրհանդակային

130

     

կապի (140.1-140.3 տողերի

գումարը)

140

     

140 տողից`

ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման

140.1

     

հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման

140.2

     

հեռահաղորդակցության

(140.3.1-140.3.8 տողերի գումարը)

140.3

     

այդ թվում`

հեռագրական

140.3.1

     

հեռախոսային (լարային)

140.3.2

     

դրանցից`  բաժանորդային վարձերի և

միանվագ ծառայությունների

140.3.2.1

     

բջջային

140.3.3

     

ռադիոալիքային (փեյջինգային)

140.3.4

     

շառավղային գործողության

140.3.5

     

ինտերնետ հասանելիության

140.3.6

     

այդ թվում` լարային

140.3.6.1

     

անլար

140.3.6.2

     

արբանյակային

140.3.6.3

     

արբանյակային (բացառությամբ

ինտերնետ հասանելիության)

140.3.7

     

այլ ծառայություններ

140.3.8

     

դրանցից` լարային այլ

140.3.8.1

     

անլար այլ

140.3.8.2

     

110 տողից` այլ գործունեությունից ստացված

 եկամուտները

150

     

դրանցից`   գովազդային

150.1

     
 

150.2

     

Կապի ծառայություններից փաստացի վճարումներ,
ընդամենը (առանց ավելացված արժեքի հարկի), հազար դրամ

160

     

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ

170

 

X

 

140.3.6 տողից` ինտերնետ հասանելիության

     բաժանորդների քանակը, միավոր

180

 

X

 

այդ թվում`   լարային

180.1

 

X

 

   անլար

180.2

 

X

 

   արբանյակային

180.3

 

X

 

 

Ղեկավար

_______________________
(Ազգանուն, անուն)

_______________________
(Ստորագրություն)

 

Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

 

_______________________
(Ազգանուն, անուն)

 

_______________________
(Ստորագրություն, պաշտոն)


_______________________
(Հեռախոսահամար(ներ))


__  _________200__թ.
(Լրացման ամսաթիվը)

 

 

Էլեկտրոնային փոստ ____________________@__________________