«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60309353
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 հոկտեմբերի 2009 թ. |
թիվ 23-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 19-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև թիվ 42-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև թիվ 42-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 19-Ն որոշման 1-ին կետը և այդ կետով հաստատված հավելվածը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 23-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը (բաժին 1), Ապարատների և բաժանորդների քանակը (բաժին 2), Գծային տնտեսությունը տարվա վերջի դրությամբ (բաժին 3), Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը (բաժին 4), Կապի աշխատանքի որակը (բաժին 5):
6. Բոլոր ցուցանիշները քաղաքային և գյուղական բնակավայրերի բաշխվում են համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքային և գյուղական բնակավայրերի:
7. 1-ին բաժինը լրացնելու համար հիմք են հանդիսանում կայանների սարքավորումների անձնագրերի տվյալները:
8. 110 տողում՝ «Հեռախոսային կայանների քանակը» լրացվում է քաղաքային և գյուղական բնակավայրերում տեղադրված ավտոմատ հեռախոսային կայանների քանակը, որոնք նախատեսված են ընդհանուր օգտագործման համար:
9. «110 տողից հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը-մոնտաժված» (տող 110.2) և «110 տողից հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը-զբաղված» (տող 110.3) ցուցանիշներում ներառվում են տեղակայված բոլոր բաժանորդային և հատուկ կոմպլեկտները, սարքավորումները, որոնք օգտագործվում են տաքսաֆոնների միացման համար, գերատեսչական կայանների ելքային և մուտքային միացնող գծերն ու գերատեսչական, տեղեկատվական-ինֆորմացիոն, պատվերային ծառայություններին մշտական օգտագործման տրամադրված գծերը:
Մոնտաժված և զբաղված ունակությունների մեջ հաշվի են առնվում նաև բոլոր ստուգիչ համարները, ինքնապատասխանիչների համարները, այն համարները, որոնք օգտագործվում են ծառայողական նպատակներով սրահներում, գծային-մալուխային ծառայություններում և այլն, աբոնենտային կոմպլեկտներում ներառված վերանորոգման ծառայության գծերը:
Զբաղված ունակության մեջ ներառվում են ամրագրված հեռախոսային բաժանորդային համարները, որոնց համար գանձվում են բաժանորդային վճարներ:
10. 120 տողում լրացվում է այլ իրավաբանական անձանց տրամադրված հեռախոսահամարների քանակը, որոնք ունեն ելք դեպի ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանց:
11. 130 տողում լրացվում է բջջային կապի կայանների քանակը, իսկ 130.1 և 130.2 տողերում՝ համապատասխանաբար վերը նշված կայանների մոնտաժված և զբաղված ունակությունը:
12. 2-րդ բաժնի 210 տողում՝ «Հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների)» արտացոլվում է հեռախոսային բաժանորդների քանակը:
13. 220 տողում լրացվում է քարտֆոնների քանակը` առանձնացնելով դրանք ունիվերսալների (տող 220.1) և տեղականների: Ունիվերսալ են համարվում այն քարտֆոնները, որոնց միջոցով իրականացվում են ինչպես միջքաղաքային, այնպես էլ տեղական հեռախոսային խոսակցությունները: 230 տողում արտացոլվում է բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակը, իսկ 230.1 տողում` ակտիվ բաժանորդների քանակը: Ակտիվ համարվում է այն բաժանորդը, որը հաշվետու տարվան նախորդող ամսվա ընթացքում ընդունել կամ ուղարկել է գոնե մեկ զանգ:
14. 260 տողում արտացոլվում է հիմնական հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը, որոնց մատուցվում են ինտերնետ հասանելիության ծառայություններ տվյալ օպերատորի կողմից:
15. 270 տողում արտացոլվում է բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը, որոնց մատուցվում են ինտերնետ հասանելիության ծառայություններ տվյալ օպերատորի կողմից:
16. Հաշվետվության 510 տողը բնութագրում է հեռախոսային գծերի խափանումների վերաբերյալ հայտերի քանակը: 520 տողում արտացոլվում են հայտնաբերված խափանումները, որոնց հետևանքով խախտվել է հեռախոսակապը (հեռախոսը չի աշխատել), իսկ 520.1 տողում` այն խափանումները, որոնք վերացվել են 1 օրվա ընթացքում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
Ազգային վիճակագրական ծառայություն |
Կապի ծառայություններ մատուցող |
մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի |
_____________________ I_I_I_I_I_I_I
Մարզը _________________ Համայնքը_____________ Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ «Հաստատված է» | ||
| |||
Չլրացնել ß | |||
ՏԳՏԴ I_I_I_I_I_I Մարզը I_I_I Համայնքը I_I_I_I | |||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ
20____ թ. համար
1. Կայանները, ենթակայանները ԵՎ դրանց ունակությունը
Տողի |
Չափի |
Ընդա-մենը |
այդ թվում` | ||
քաղա-քային |
գյուղա-կան | ||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
Հեռախոսային կայանների քանակը |
110 |
հատ |
|||
110 տողից` էլեկտրոնային |
110.1 |
-''- |
|||
110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունըմոնտաժված |
110.2 |
համար |
|||
զբաղված |
110.3 |
-"- |
|||
110.2 տողից` էլեկտրոնային հեռախոսային կայանների ունակությունը |
110.2.1 |
-"- |
|||
110.3 տողից` էլեկտրոնային հեռախոսային կայանների ունակությունը |
110.3.1 |
-"- |
|||
110.2 տողից` ավտոմատ միջքաղաքային հեռախոսային ցանց ելք ունեցողմիջազգային |
110.2.2 |
-"- |
|||
միջքաղաքային |
110.2.3 |
-"- |
|||
110.2.2 և 110.2.3 տողերից սարքավորված համարի ավտոմատ որոշման սարքավորումներով |
110.4 |
-"- |
|||
Այլ իրավաբանական անձանց տրամադրված հեռախոսահամարների քանակը, որոնք ունեն ելք դեպի ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանց |
120 |
հատ |
|||
Բջջային կապի կայանների քանակը |
130 |
հատ |
|||
Բջջային կապի կայանների ունակությունը մոնտաժված |
130.1 |
համար |
|||
զբաղված |
130.2 |
-"- |
2. Ապարատների ԵՎ բաժանորդների քանակը
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Չափի |
Ընդա-մենը |
այդ թվում` | |
քաղա-քային |
գյուղա-կան | ||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
Հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների) |
210 |
հատ |
|||
դրանից` բնակարանային |
210.1 |
-"- |
|||
Քարտֆոնների քանակը |
220 |
-''- |
|||
դրանից` ունիվերսալ |
220.1 |
-"- |
|||
220 տողից` հափշտակված և ջարդված քարտֆոնների քանակը |
220.2 |
-''- |
|||
Բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակը |
230 |
-''- |
|||
որից` ակտիվ |
230.1 |
-"- |
|||
Ռադիոալիքային (փեյջինգային) կապի բաժանորդների քանակը |
240 |
-''- |
|||
Շառավղային գործողության կապի բաժանորդների քանակը |
250 |
-''- |
|||
Ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը հիմնական հեռախոսակապով |
260 |
-''- |
|||
Ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը բջջային հեռախոսակապով |
270 |
-''- |
3. Գծային տնտեսությունը տարվա վերջի դրությամբ
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Չափի |
Ընդա-մենը |
այդ թվում` | |
քաղա-քային |
գյուղա-կան | ||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
Օդային գծերի երկարությունը |
310 |
կմ |
|||
Խողովակաշարի երկարությունը |
320 |
կանալ-կմ |
|||
Կապի բարձր հաճախականության կապուղիների քանակը |
330 |
կանալ-վերջ |
|||
դրանից` թվային կապուղիների (կանալներ) քանակը |
330.1 |
-''- |
|||
Մալուխների ընդհանուր երկարությունը |
340 |
կմ |
|||
դրանից` օպտիկամանրաթելային |
340.1 |
-''- |
4. Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Չափի |
Ընդա-մենը |
այդ թվում` | |
քաղա-քային |
գյուղա-կան | ||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
Բնակարաններում հեռախոս տեղադրելու համար տրված չբավարարված դիմումների քանակը |
410 |
հատ |
|||
Տեղադրված հեռախոսային գծերի քանակը տարվա վերջի դրությամբ |
420 |
-''- |
5. Կապի աշխատանքի որակը
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Չափի |
Ընդա-մենը |
այդ թվում` | |
քաղա-քային |
գյուղա-կան | ||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
Ընդունվել են հայտեր հեռախոսային գծերի խափանումների վերաբերյալ |
510 |
հատ |
|||
Հայտնաբերվել են հեռախոսագծերի խափանումներ |
520 |
-''- |
|||
դրանից՝ վերացվել են մեկ օրվա ընթացքում |
520.1 |
-''- |
Ղեկավար |
_____________________ |
_____________________ |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | |
Լրացնող |
_____________________ |
_____________________ |
(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն, պաշտոն) |
_____________________ |
__ ___________200__թ. | |
(Հեռախոսահամար(ներ) |
(լրացման ամսաթիվը) | |
Էլեկտրոնային փոստ |
______________________@____________________ |