Գլխավոր տեղեկություն
Համար
N 900-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2009 թվականի N 900-Ա

 

Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, Մ. ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ ԵՎ Ն. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանին 2009 թվականի հոկտեմբերի 25-27-ը գործուղել Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն)` Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 10-րդ նիստին մասնակցելու համար:

2. Մ. Թումասյանի և Ն. Առուստամյանի՝ Լյուքսեմբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Է. Նալբանդյանի` Լյուքսեմբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Է. Նալբանդյանի, Մ. Թումասյանի և Ն. Առուստամյանի` Լյուքսեմբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լյուքսեմբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 28

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան