Գլխավոր տեղեկություն
Համար
N 9-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.10.2009-01.04.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.03.15/7(216) Հոդ.86
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.01.2006
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.07.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006059


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

20 հունվարի 2006 թ. 
ք. Երևան

N 9-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ՄԱՏԱԿԱՐԱՐ-ՈՉ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՌՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԺԱՆՈՐԴ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) և ը) կետերը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել բնական գազի մատակարարման (Մատակարար-ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված):

2. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ
մտնելու պահից մինչև 2006 թվականի մայիսի 1-ը, ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների հետ կնքված բնական գազի մատակարարման պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրի օրինակելի ձևին և լիցենզավորված անձանց հետ կնքված պայմանագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծատայությունները կարգավորող հանձնաժողովի գրանցմանը:  

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 29-ի «Բնական գազի ոլորտի պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատման մասին» N 39 որոշման 1.3 կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
  
Ռ. Նազարյան

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2006 թվականի հունվարի 20-ի

N 9-Ն որոշմամբ

Բնական գազի մատակարարման (Մատակարար-ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ)

 

Պ Ա Յ Մ Ա  Ն Ա Գ Ի Ր  N _ _ _ _  _ _ _ 

 

________________________                    « _____ » ________ 200__թվական

պայմանագրի կնքման վայրը

 

 

Մատակարարը՝ _________________________________________________,

(ընկերության անվանումը, գտնվելու վայրը)

___________________________________________________________,

(մասնաճյուղի անվանումը, հասցեն)

ի դեմս _______________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

որը գործում է______________________________________հիման վրա, մի կողմից,

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

և Բաժանորդը՝ ___________________________________________________,

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

ի դեմս________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

որը գործում է ____________________________________հիման վրա, մյուս կողմից,

                                 (գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Մատակարարը պարտավորվում է Բաժանորդին մատակարարել բնական գազ, իսկ Բաժանորդը պարտավորվում է վճարել մատակարարված բնական գազի դիմաց՝ սույն պայմանագրով սահմանված կարգով:

 

2. Կողմերի պարտավորությունները

 

2.1. Մատակարարի և Բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են սույն պայմանագրով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով» (այսուհետև՝ ԳՄՕԿ), Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

2.2. Մատակարարը պարտավոր է.

ա) սույն պայմանագրով ամրագրված ժամանակացույցով և չափաքանակներով (հավելված N 2) Բաժանորդին մատակարարել սույն պայմանագրի 3.1 կետում նշված ստանդարտին համապատասխանող որակի ___________________________ բնական գազ.

(հոտավետացված կամ չհոտավետացված)

բ) կազմել և Բաժանորդին ներկայացնել մատակարարված գազի համար վճարման փաստաթղթերը.

գ) գազասպառման համակարգում վթարների և վթարային իրավիճակների դեպքերում Բաժանորդի ահազանգով հնարավոր կարճ ժամկետում դադարեցնել նրա գազամատակարարումը և վերսկսել այն` այդ մասին նախազգուշացնելով Բաժանորդին.

դ) գազամատակարարման ընդհատման, սահմանափակման կամ դադարեցման դեպքերում ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետներում նախապես զգուշացնել Բաժանորդին և այն վերականգնել ԳՄՕԿ-ով սահմանված կարգով.

ե) Բաժանորդի պահանջով 5-օրյա ժամկետում նրան պարզաբանել բնական գազի ծախսի ու արժեքի հաշվարկված մեծությունների ճշտությունը.

զ) Բաժանորդի պահանջով պայմանագրի լուծման կամ գազամատակարարման ժամանակավոր դադարեցման, կամ օրենքով սահմանված այլ դեպքերում դադարեցնել նրա գազամատակարարումը 2 աշխատանքային օրվա ընթացքում.

է) կատարել իր սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի պլանային ստուգաչափում` գործարանային փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ.

ը) չխոչընդոտել իր սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի կայան Բաժանորդի ներկայացուցիչների մուտքը` օպերատիվ տեղեկատվություն ստանալու, անհրաժեշտ հանգույցները կապարակնքելու, կապարակնիքների առկայությունը ստուգելու, գազի որակական հատկանիշները ստուգելու նպատակով գազի նմուշառման համար:

2.3. Բաժանորդը պարտավոր է.

ա) վճարել Մատակարարին մատակարարված գազի դիմաց՝ սույն պայմանագրով սահմանված կարգով.

բ) գազը և գազասպառման համակարգը չօգտագործել տեխնիկական պայմաններով, նախագծով և գազասարքավորումների տեխնիկական փաստաթղթերով (անձնագրերով) չնախատեսված նպատակներով ու պայմաններով.

գ) չխոչընդոտել Մատակարարի ներկայացուցիչների մուտքն իր տարածք՝ նրանց լիազորությունները հավաստող լուսանկարով ծառայողական վկայականը ներկայացնելու դեպքում՝ անհրաժեշտ հանգույցները կապարակնքելու, կապարակնիքների առկայությունը, ինչպես նաև նախագծին և տեխնիկական պայմաններին գազասպառման համակարգի համապատասխանությունը ստուգելու նպատակով, իսկ խախտումների վերաբերյալ կասկածի դեպքում՝ կասկածելի հանգամանքը պարզելու համար: Մատակարարի ներկայացուցիչների մուտքը Բաժանորդի տարածք կատարվում է փոխհամաձայնեցված կարգով.

դ) գազասպառման համակարգի վթարի, վթարային իրավիճակների, գազասպառման համակարգի անսարքության կամ գազի արտահոսք հայտնաբերելու դեպքերում անմիջապես ընդհատել գազի սպառումը, փակել գազասպառման համակարգի և բոլոր գազօգտագործող սարքավորումների փականները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել գազասպառման համակարգի սարքինությունն ապահովելու համար.

ե) իր մասնագիտացված անձնակազմի կամ տեխնիկական սպասարկման աշխատանքներ իրականացնող անձի միջոցով՝ նրա հետ կնքած պայմանագրի հիման վրա ապահովել գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումը.

զ) կատարել իր սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի պլանային ստուգաչափում` գործարանային փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ.

է) պահպանել սույն պայմանագրով նախատեսված սպառման ռեժիմը` ներառյալ հայտարարագրված չափաքանակները, ապահովել գազասպառման համակարգի շահագործման անվտանգությունը, համակարգի և դրանում ներառված սարքերի ու սարքավորումների սարքինությունը:

 

3. Գազի որակը և ճնշումը առաքման կետում

 

3.1. Բաժանորդին մատակարարվող բնական գազի որակական ցուցանիշները պետք է համապատասխանեն «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար» ԳՈՍՏ 5542-87 ստանդարտով սահմանված պահանջներին: Գազի ստորին տեսակարար ջերմարարությունը (կալորիականությունը) չպետք է ցածր լինի 31.8 ՄՋ/նխմ (7600 կկալ/նխմ)-ից:

3.2. Առաքման կետում գազի ճնշումը պետք է լինի`

________________________   ________________________    ________________________   կՊա՝

(հաշվառքի կայանի անվանումը)

  (նվազագույն ճնշումը)  

 (առավելագույն ճնշումը)

 

պայմանով, որ Բաժանորդը պահպանում է սույն պայմանագրով սահմանված չափաքանակները:

3.3. Մատակարարը պարտավոր է առաքման կետում ապահովել սույն պայմանագրով սահմանված գազի ճնշումը գազամատակարարումն սկսելուց հետո ——- ժամվա ընթացքում:

3.4. Սույն պայմանագրի 3.1 կետի պահանջները չբավարարող գազը համարվում է անպատշաճ որակի: Այդպիսի գազ մատակարարելու դեպքում Մատակարարը պարտավոր է ոչ ուշ, քան ——- ժամվա ընթացքում Բաժանորդին տեղեկացնել մատակարարվող գազի փաստացի կալորիականության մասին:

3.5 Բաժանորդն իրավունք ունի չընդունել անպատշաճ որակի գազը: Եթե Բաժանորդն ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է անպատշաճ որակի գազը, ապա սպառված գազի դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է համաձայն սույն պայմանագրի 6.3 կետի:

(3.5 կետը փոփ. 27.02.09 N 66-Ն)

 

4. Մատակարարվող գազի քանակը

 

4.1. Սույն պայմանագրով մատակարարվող գազի տարեկան քանակությունը կազմում է ________ նխմ, որի բաշխումն ըստ ամիսների կատարվում է համաձայն Կողմերի հաստատած ժամանակացույցի:

4.2. Մատակարարվող գազի` սույն պայմանագրով սահմանված չափաքանակի փոփոխությունը կատարվում է կողմերի փոխհամաձայնությամբ: Բաժանորդը մատակարարվող գազի` սույն պայմանագրով սահմանված ամսական չափաքանակի փոփոխման վերաբերյալ առաջարկությունը մյուս կողմին ներկայացնում է գազամատակարարման ամսվանից առնվազն 10 օր առաջ:

4.3. Գազամատակարարման ընդհատումների թվի և տևողության հետ կապված հարցերը կարգավորվում են ԳՄՕԿ-ով սահմանված կարգով, եթե սույն պայմանագրով այլ բան նախատեսված չէ (չգերազանցելով ԳՄՕԿ-ով սահմանված ցուցանիշները):

 

5. Մատակարարված բնական գազի հաշվառումը

 

5.1. Հաշվարկային ժամանակաշրջան է համարվում ——- օրը (10 օրից ոչ պակաս):

5.2. Մատակարարված բնական գազի քանակը որոշվում է առևտրային հաշվառքի սարքի (հաշվառքի կայանի չափող սարքավորումների) (հավելված N 3) ցուցմունքով` հաշվի առնելով տվյալ տարածքի համար հաշվարկված` բնակլիմայական պայմաններից կախված ճշգրտման գործակիցը:

Մատակարարի և Բաժանորդի պատասխանատու անձինք սույն պայմանագրով ամրագրված հաշվարկային ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ կազմում են երկկողմ ակտ` Բաժանորդին մատակարարված գազի քանակության մասին:

5.3. Առևտրային հաշվառքի սարքերի պլանային և արտապլանային ստուգաչափումը կատարվում է ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում:

5.4. Եթե տեղի է ունեցել գազի սպառման փոխհամաձայնեցված քանակության փոփոխություն, որի հետևանքով չափումը կատարվում է հաշվառքի սարքի նոմինալ թողունակության տիրույթից դուրս, ապա հաշվառքի կայանի սեփականատերը այդ մասին պաշտոնապես տեղյակ է պահում մյուս կողմին, և Բաժանորդը պարտավոր է կանոնակարգել իր սպառումը կամ`

ա) մատակարարից պահանջել հաշվառքի սարքերի փոխարինում, վճարելով փոխարինման հետ կապված բոլոր ծախսերը, եթե հաշվառքի կայանի սեփականատերը Մատակարարն է.

բ) իր միջոցներով փոխարինել հաշվառքի սարքերը, եթե հաշվառքի կայանի սեփականատերը Բաժանորդն է:

Այն ժամանակահատվածում, երբ չափումը կատարվել է նշված տիրույթից դուրս, սպառված գազի քանակությունը հաշվվում է հետևյալ կերպ՝

ա) փոփոխական ճնշման անկման սկզբունքով գործող հաշվառքի սարքերի կիրառման դեպքում՝

եթե չափումը կատարվել է սանդղակի 30%-ից ցածր տիրույթում, ապա ծախսն ընդունվում է սանդղակի ______ %-ին հավասար.

եթե չափումը կատարվել է սանդղակի 100%-ից բարձր տիրույթում, ապա ծախսն ընդունվում է սանդղակի ______ %-ին հավասար.

բ) ծավալային գազահաշվիչների կիրառման դեպքում, եթե սպառման քանակությունը ցածր է գազահաշվիչի նոմինալ թողունակության 20% -ից, ապա ծախսն ընդունվում է նոմինալ թողունակության ____% -ին հավասար:

Բարձր ճշտության հաշվառքի սարքերի կիրառման դեպքում չափման տիրույթի ստորին սահմանը (30% կամ 20%) կարող է փոխվել: Բոլոր դեպքերում չափման տիրույթի նոր ստորին սահման է համարվում այն կետը, որից ցածր չափման սխալանքը գերազանցում է համապատասխան հաշվառքի սարքի ստանդարտով սահմանված թույլատրելի սխալանքի մեծությունը:

5.5. Հաշվառքի սարքի (կայանի) սեփականատերը հաշվառքի կայանից մատակարարված գազի քանակի վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները հաղորդում է մյուս կողմին ______ ժամը մեկ անգամ: Յուրաքանչյուր օրվա սպառված (մատակարարված) գազի քանակության մասին տեղեկությունները հաղորդվում են գազի ծախսի չափման հետ կապված փաստաթղթերի մշակման գործընթացից հետո, բայց ոչ ուշ, քան մինչև հաջորդ օրվա ժամը 1200 -ն:

5.6. Յուրաքանչյուր օրվա առավոտյան ժամը 1100 -1200 -ն ընկած ժամանակահատվածում հաշվառքի կայանի սեփականատերը մյուս կողմին օպերատիվ տեղեկություններ է հաղորդում տվյալ օրվա գազի սպառման մասին:

5.7. Մատակարարված գազի որակական ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունները Մատակարարը հաղորդում է Բաժանորդին _______ պարբերականությամբ, իսկ յուրաքանչյուր ամսվա վերջին օրը կազմվում և Բաժանորդին է տրամադրվում գազի որակը բնութագրող փաստաթուղթ (կամ գազի որակի սերտիֆիկատ, եթե Մատակարարի չափումները վավերացվում են ստանդարտացման մարմինների կողմից):

5.8. Առևտրային հաշվառքի սարքի խախտումների կամ միտումնավոր խախտումների, դրանց տեղադրման կամ շահագործման նորմերի խախտումների կամ գազը հաշվառքի սարքի շրջանցմամբ օգտագործելու դեպքում մատակարարված գազի քանակը հաշվարկվում է ԳՄՕԿ-ով սահմանված կարգով, եթե կողմերի համաձայնությամբ սույն պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

5.9. Հաշվառքի սարքի փոխարինման դեպքում կազմվում է երկկողմ ստորագրված ակտ և կցվում պայմանագրին:

 

6. Գազի սակագինը և վճարումների կարգը

 

6.1. Մատակարարվող գազի սակագինը սահմանում է Հանձնաժողովը, որը ամրագրվում է N 1 hավելվածում:

6.2. Հանձնաժողովի կողմից բնական գազի սակագնի փոփոխման դեպքում սահմանված նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետում:

6.3 Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի համար Մատակարարը սույն պայմանագրի 5.2 կետին համապատասխան կազմված երկկողմ ակտի հիման վրա Բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ` հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող ------ օրվա ընթացքում: Հաշվարկային ժամանակաշրջանում մինչև 10,0 հազար նորմալ խորանարդ մետր գազ սպառած Բաժանորդների վճարման ենթակա գումարը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի և սպառված գազի քանակության արտադրյալով: Հաշվարկային ժամանակաշրջանում 10,0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի գազ սպառած Բաժանորդների վճարման ենթակա գումարը որոշվում է հետևյալ բանաձևով.

S=

(
20,89+158,26

.

 
Qկալ.մ.ա.
___

7900


) .  
 E.V
___
1000

 

որտեղ`

S -ը վճարման ենթակա գումարն է` դրամ (առանց ավելացված արժեքի հարկի).

Qկալ.մ.ա. -ն գազի միջին կալորիականությունն է` հաշվարկային ժամանակաշրջանում.

E - ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25 -ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է.

V - ն սպառված գազի քանակն է` հաշվարկային ժամանակաշրջանում (նորմալ խորանարդ մետր):

(6.3 կետը խմբ. 27.02.09 N 66-Ն)

6.4. Բաժանորդը սույն պայմանագրի 5.2 կետին համապատասխան կազմված երկկողմ ակտի հիման վրա ներկայացված վճարման փաստաթղթով սպառված գազի դիմաց վճարում է Մատակարարի ներկայացրած բանկային հաշվեհամարին ոչ ուշ, քան վճարման փաստաթուղթը ներկայացնելու օրվան հաջորդող ____ աշխատանքային օրվա ընթացքում (չորս աշխատանքային օրից ոչ պակաս):

6.5. Պայմանագրում սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում Մատակարարը գրավոր հիշեցնում է Բաժանորդին վճարումը կատարելու նրա պարտականության մասին և նախազգուշացնում վճարումը չկատարելու դեպքում գազամատակարարման սահմանափակման կամ դադարեցման մասին: Եթե նախազգուշացման պահից սկսած 3 օրվա ընթացքում Բաժանորդը վճարում չի կատարում, ապա Մատակարարն իրավունք ունի դադարեցնել կամ սահմանափակել գազամատակարարումը` դրանից անմիջապես առաջ այդ մասին զգուշացնելով Բաժանորդին:

6.6. Բաժանորդի կողմից պարտքն ամբողջությամբ վճարելուց և այդ մասին Մատակարարին հայտնելուց (այդ թվում` հեռախոսով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո Մատակարարը պարտավոր է Բաժանորդի հետ համաձայնեցված կարգով վերսկսել գազամատակարարումը ________ժամկետում (36 ժամից ոչ ուշ): Գազամատակարարումը վերսկսելուց (սահմանափակումը վերացնելուց) առաջ Մատակարարն իրավունք ունի տեղում ստուգել վճարումը հաստատող փաստաթուղթը:

6.7. Մատակարարը կարող է չսահմանափակել կամ չդադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս ներկայացրել է Մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց: Եթե Բաժանորդը պարտքը չի մարում ըստ ժամանակացույցի, ապա Մատակարարն իրավունք ունի դադարեցնել նրա գազամատակարարումը` նախազգուշացնելուց հետո 3-օրյա ժամկետում:

6.8 Վճարման փաստաթղթում սխալ հայտնաբերելու կամ վճարի հաշվարկի ճշտության մեջ կասկածելու դեպքում Կողմերը առաջնորդվում են ԳՄՕԿ-ով սահմանված ընթացակարգով:

6.9 (6.9-րդ կետն ուժը կորցրել է 26.08.09 N 525-Ն)

 

7. Գազամատակարարման ընդհատման, սահմանափակման կամ դադարեցման պայմանները

 

7.1. Մատակարարը կարող է ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետներում և կարգով ժամանակավորապես ընդհատել, սահմանափակել կամ դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը՝

ա) ֆորս մաժորի դեպքում, եթե անհրաժեշտ է արագ վերացնել ֆորս մաժորի ազդեցությունը կամ հետևանքները, ինչպես նաև վթարները կամ վթարային իրավիճակները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու դեպքերում,

բ) գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու դեպքում` աշխատանքների կատարման ժամկետները համաձայնեցնելով Բաժանորդի հետ,

գ) հաշվառքի սարքի միտումնավոր խախտումներով գազի սպառման դեպքում, եթե հաշվառքի սարքը գտնվում է բաժանորդի պատասխանատվության տակ,

դ) բաժանորդի կողմից հաշվառքի սարքի շրջանցմամբ գազի օգտագործման դեպքում,

ե) սույն պայմանագրով սահմանված ժամկետներում մատակարարված գազի համար չվճարելու դեպքում,

զ) օրենքով սահմանված այլ դեպքերում:

7.2. Մատակարարը պարտավոր է ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետներում և կարգով դադարեցնել կամ սահմանափակել գազամատակարարումը՝ հետևյալ դեպքերում`

ա) Բաժանորդի դիմումի համաձայն,

բ) գազասպառման համակարգի տեխնիկական կանոնակարգերով սահմանված տեխնիկական սպասարկում չկատարելու դեպքում,

գ) գազասպառման համակարգում կամ գազատարների պահպանման գոտիներում Բաժանորդի կողմից կատարված այնպիսի ինքնակամ փոփոխությունների դեպքում, որոնք մատակարարի գնահատմամբ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջությանը, կյանքին կամ գույքին,

դ) Բաժանորդի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի պլանային ստուգաչափում չկատարելու դեպքում,

ե) պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր պետական կառավարման մարմնի կարգագրի հիման վրա,

զ) օրենքով սահմանված այլ դեպքերում։

7.3. Գազամատակարարումը վերականգնվում է մատակարարման ընդհատման կամ դադարեցման պատճառները վերացնելուց (վերանալուց) և գազամատակարարման վերականգնման մասին Բաժանորդին նախապես զգուշացնելուց հետո:

7.4. Մատակարարը սահմանափակում է Բաժանորդի գազամատակարարումը հետևյալ կարգով`____________________________________________________________________

________________________________________________________________________:

 

8. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

8.1. Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները, հասարակական անկարգությունները, գործադուլները, այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով գազամատակարարման ցանցի վթարները, Մատակարարից անկախ Հայաստանի Հանրապետություն գազի ներկրման ընդհատումներն ու սահմանափակումները, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությունը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման՝ հակառակ նրանց կողմից գործադրված ջանքերի՝ խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

8.2. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի 8.1 կետում նշված իրավիճակների մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնել միմյանց՝ նշելով դրանց վերացման հնարավոր ժամկետները:

8.3. Ֆորս մաժորի ավարտից հետո Կողմերը պարտավոր են անմիջապես ձեռնարկել միջոցներ՝ իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:

 

9. Կողմերի պատասխանատվությունը

 

9.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով, Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

9.2. Սույն պայմանագրի 6.4 կետով սահմանված վճարման ժամկետը խախտելու դեպքում Մատակարարն իրավունք ունի պահանջել Բաժանորդից վճարելու տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ժամանակին չվճարված գումարի ______ %-ի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի _____% -ը:

9.3. Եթե Մատակարարը չի ապահովում մատակարարվող գազի` սույն պայմանագրի N 3 հավելվածով սահմանված չափաքանակները, և դա պայմանավորված չէ սույն պայմանագրի 7-րդ կետով նախատեսված դեպքերով, ապա Բաժանորդն իրավունք ունի Մատակարարից պահանջել վճարելու տույժ` չմատակարարված գազի արժեքի ______ %-ի չափով: Չմատակարարված գազը Մատակարարի կողմից չի փոխհատուցվում:

9.4. Եթե Բաժանորդը չի ընդունում մատակարարվող գազի` սույն պայմանագրի N 3 հավելվածով սահմանված չափաքանակները, և դա պայմանավորված չէ մատակարարվող գազը չընդունելու` սույն պայմանագրի 3.5 կետով նախատեսված դեպքով, ապա Մատակարարն իրավունք ունի Բաժանորդից պահանջել վճարելու տույժ` չընդունված գազի արժեքի _____%-ի չափով:

9.5. (կետն ուժը կորցրել է 27.02.09 N 66-Ն)

 

10. Վեճերի լուծումը

 

10.1. Պայմանագրի առնչությամբ առաջացած վեճերը լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` վերջինիս կողմից սահմանված կարգով:

10.2. Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

11. Այլ պայմաններ

 

(սահմանում են Կողմերը)

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________:

 

12. Պայմանագրի գործողությունը

 

12.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև 200   թվականի —— -ը:

12.2. Մատակարարի և էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:

12.3. Հանձնաժողովի կողմից բնական գազի մատակարարման (Մատակարար-ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում և համաձայն սույն պայմանագրի 12.2 կետի` ներկայացնել Հանձնաժողովի գրանցմանը:

12.4. Սույն պայմանագիրը կարող է լուծվել.

ա) Կողմերի փոխհամաձայնությամբ,

բ) Բաժանորդի կողմից միակողմանի՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով,

գ) Մատակարարի կողմից միակողմանի՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

 

Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

 

Հավելված N 1 - Համաձայնագիր մատակարարվող գազի սակագնի մասին

Հավելված N 2 - Համաձայնագիր գազի մատակարարման չափաքանակների մասին

Հավելված N 3 - Համաձայնագիր սահմանազատման և առաքման կետերի մասին

 

Մատակարար 

   

Բաժանորդ

________________________________ ________________________________

(կազմակերպության անվանումը)

 

(կազմակերպության անվանումը)

________________________________

 

________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

(պաշտոնը, անունը, ազգանունը)

________________________________

 

________________________________

(ստորագրությունը) 

 

(ստորագրությունը) 

________________________________

 

________________________________

(էլ. փոստի հասցեն)

 

(էլ. փոստի հասցեն)

________________________________

 

________________________________

(գտնվելու վայրը)

 

(գտնվելու վայրը)

________________________________

 

________________________________

(հեռախոսահամարը)

 

(հեռախոսահամարը)

________________________________

 

________________________________

(բանկի անվանումը և հաշվեհամարը)

 

(բանկի անվանումը և հաշվեհամարը)
     

 


Հավելված N 1
Բնական գազի մատակարարման 
(Մատակարար-ոչ կենցաղային
սպառում ունեցող Բաժանորդ)
200__թվականի ______ «____»
N__ պայմանագրի

Համաձայնագիր
Մատակարարվող գազի սակագնի մասին

Հանձնաժողովի կողմից Մատակարարի համար հաստատված գործող սակագինը հետևյալն է.

                      

Մատակարար 

   

Բաժանորդ

________________________________ ________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

(անունը, ազգանունը, պաշտոնը)

________________________________

 

________________________________

(ստորագրությունը) 

 

(ստորագրությունը) 

 

 

 

«__»___________200__թվական

 

 «__»___________200__թվական

 

 

 

Կ.Տ. 

 

Կ.Տ.

 

 

Հավելված N 2
Բնական գազի մատակարարման 
(Մատակարար-ոչ կենցաղային
սպառում ունեցող Բաժանորդ)
200__թվականի ______ «____»
N__ պայմանագրի

Համաձայնագիր
գազի մատակարարման չափաքանակների մասին

Սույն համաձայնագրով Բաժանորդը և Մատակարարը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են մատակարարվող գազի հետևյալ չափաքանակները.

Ամիս

(հազար նխմ)

նվազագույն ժամային ծախս

առավելագույն ժամային ծախս

Գազի մատակարարումը սահմանափակման ռեժիմում

Հունվար

 

 

 

 

Փետրվար

 

 

 

 

Մարտ

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

Ապրիլ

 

 

 

 

Մայիս

 

 

 

 

Հունիս

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

Հուլիս

 

 

 

 

Օգոստոս

 

 

 

 

Սեպտեմբեր

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

Հոկտեմբեր

 

 

 

 

Նոյեմբեր

 

 

 

 

Դեկտեմբեր

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

20__ թ.

 

 

 

 

Մատակարար 

   

Բաժանորդ

________________________________ ________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

(անունը, ազգանունը, պաշտոնը)

________________________________

 

________________________________

(ստորագրությունը) 

 

(ստորագրությունը) 

 

 

 

«__»___________200__թվական

 

 «__»___________200__թվական

 

 

 

Կ.Տ. 

 

Կ.Տ.

 


Հավելված N 3
Բնական գազի մատակարարման 
(Մատակարար-ոչ կենցաղային
սպառում ունեցող Բաժանորդ)
200__թվականի ______ «____»
N__ պայմանագրի

Համաձայնագիր
Սահմանազատման և առաքման կետերի մասին

 

 

Գազի առաքման կետ է համարվում՝ ——————————————:

Գազի սահմանազատման կետ է համարվում՝ ————————————————-:

 

Հաշվառքի սարքի (կայանի) տվյալները

 

N

Անվանումը

Մակնիշը

Գործարանային N

Տեղադրման վայրը

Տեղադրման ժամանակը

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

Վերստուգիչ հաշվառքի սարքի (կայանի) տվյալները

 

N

Անվանումը

Մակնիշը

Գործարանային N

Տեղադրման վայրը

Տեղադրման ժամանակը

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

Առևտրային է համարվում ____________________________ հաշվառքի սարքը (կայանը):

Առևտրային հաշվառքի սարքը (կայանը) հանդիսանում է __________ սեփականությունը:

Առևտրային հաշվառքի սարքը (կայանը) սպասարկում է __________________________:

Վերստուգիչ հաշվառքի սարքը (կայանը) սպասարկում է __________________________:

 

Մատակարար 

   

Բաժանորդ

________________________________ ________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

(անունը, ազգանունը, պաշտոնը)

________________________________

 

________________________________

(ստորագրությունը) 

 

(ստորագրությունը) 

 

 

 

«__»___________200__թվական

 

 «__»___________200__թվական

 

 

 

Կ.Տ. 

 

Կ.Տ.