Գլխավոր տեղեկություն
Համար
N 996-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2009 թվականի N 996-Ա

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Երևան քաղաքի Աբովյան 2/5 (Կենտրոն համայնք) հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Ավո Ֆ.Մ.Հ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` 2.000.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով, որպես վարկի հիմնական գումարի վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով.

2) որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց` «Ավո Ֆ.Մ.Հ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել գրավի պայմանագիր` գրավ ընդունելով նշված ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի տարածքները` հողի նկատմամբ բաժնային իրավունքի հետ միասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան
 
2009 թ. սեպտեմբերի 7
Երևան