«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60309351
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 հոկտեմբերի 2009 թ. |
թիվ 21-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Փոստային, սուրհանդակային և կապի գործունեության մասին» Ձև թիվ 11-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Կապի աշխատանքի մասին» Ձև թիվ 11-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշման 1-ին կետը և այդ կետով հաստատված հավելվածը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 21-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են փոստային, սուրհանդակային և կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով` տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. 110-125.1.4 տողերը վերաբերում են փոստային և սուրհանդակային կապի ցուցանիշներին:
6. 110 տողում արտացոլվում են պարբերական հրատարակությունների (թերթերի, ամսագրերի և այլն) փոխադրման փաստացի ծավալներն ըստ բաժանորդագրության և հատավաճառի:
7. 120-125.1.4 տողերում արտացոլվում են նամակների ու բացիկների, ծանրոցածրարների (բանդերոլների) և ծանրոցների (հասարակ, պատվիրված, լրացուցիչ վճարով, ծանուցումով, գնահատված) փոխադրման փաստացի ծավալները` առանձնացնելով նաև միջազգային փոստային կապի օպերատորների հետ փոստային առաքանու փոխանակումները: Տվյալներն արտացոլվում են հազար հատերով՝ առանձնացված ըստ ելքային և մուտքային փոխադրումների, իսկ ելքայինն իր հերթին՝ ըստ վերգետնյա (ցամաքային) և օդային տրանսպորտով առաքումների:
8. 130-130.2 տողերում արտացոլվում են բոլոր տեսակի հեռագրերի (սովորական, շտապ, գեղարվեստական բլանկներով) փոխանցման փաստացի ծավալները (հազ. հատ):
9. 135-155 տողերը վերաբերում են հեռախոսային կապի ցուցանիշներին:
10. 160 և 165 տողերում արտացոլվում են բջջային կապի խոսակցությունների քանակը (հազար հատերով) և միջին տևողությունը (րոպեներով):
Ցուցանիշների լրացման համար հիմք են հանդիսանում փոստային փոխանակումների հաշվառման ձևերը, ինչպես նաև փոստային, հեռագրական և միջազգային հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
Ազգային վիճակագրական ծառայություն |
Փոստային, սուրհանդակային և կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը |
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը |
Մարզը _________________ Համայնքը_____________ Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ «Հաստատված է» | ||
| |||
Չլրացնել ß | |||
ՏԳՏԴ I_I_I_I_I_I Մարզը I_I_I Համայնքը I_I_I_I | |||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հունվար - ___________ 20___թ.
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Չափի |
Հաշվետու տարվա ընթաց-քում |
Նախորդ |
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
Փոստային և սուրհանդակային | ||||
Պարբերական հրատարակություններ (թերթեր, ամսագրեր և այլն) ըստ բաժանորդագրության և հատավաճառի |
110 |
հազար հատ |
||
դրանցից՝ թերթեր |
110.1 |
-''- |
||
ամսագրեր |
110.2 |
-''- |
||
Նամակներ և բացիկներ, ընդամենը |
115 |
-''- |
||
դրանցից` միջազգային |
115.1 |
-''- |
||
115.1 տողից` ելքային վերգետնյա |
115.1.1 |
-''- |
||
դրանցից` Անկախ Պետությունների |
115.1.1.1 |
-''- |
||
115.1 տողից` ելքային ավիա |
115.1.2 |
-''- |
||
դրանցից` Անկախ Պետությունների |
115.1.2.1 |
-''- |
||
115.1 տողից` մուտքային վերգետնյա |
115.1.3 |
-''- |
||
115.1 տողից` մուտքային ավիա |
115.1.4 |
-''- |
||
Ծանրոցածրարներ (բանդերոլներ), ընդամենը |
120 |
-''- |
||
դրանցից` միջազգային |
120.1 |
-''- |
||
120.1 տողից` ելքային վերգետնյա |
120.1.1 |
-''- |
||
դրանցից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ |
120.1.1.1 |
-''- |
||
120.1 տողից` ելքային ավիա |
120.1.2 |
-''- |
||
դրանցից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ |
120.1.2.1 |
-''- |
||
120.1 տողից` մուտքային վերգետնյա |
120.1.3 |
-''- |
||
120.1 տողից` մուտքային ավիա |
130.1.4 |
-''- |
||
Ծանրոցներ, ընդամենը |
125 |
-''- |
||
դրանցից` միջազգային |
125.1 |
-''- |
||
125.1 տողից` ելքային վերգետնյա |
125.1.1 |
-''- |
||
դրանցից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ |
125.1.1.1 |
-''- |
||
125.1 տողից` ելքային ավիա |
125.1.2 |
-''- |
||
դրանցից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ |
125.1.2.1 |
-''- |
||
125.1 տողից` մուտքային վերգետնյա |
125.1.3 |
-''- |
||
125.1 տողից` մուտքային ավիա |
125.1.4 |
-''- |
||
Հեռագրական | ||||
Հեռագրեր, ընդամենը |
130 |
հազար հատ |
||
դրանցից` միջքաղաքային |
130.1 |
-''- |
||
Անկախ Պետությունների |
130.2 |
վ |
||
Հեռախոսային | ||||
Միջքաղաքային և միջազգային ելից ավտոմատ կանչերի քանակը, ընդամենը |
135 |
հազար հատ |
||
դրանցից` միջքաղաքային |
135.1 |
-''- |
||
Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ |
135.2 |
-''- |
||
135 տողից՝ ավարտվել են խոսակցությամբ |
135.3 |
-''- |
||
դրանցից` միջքաղաքային |
135.3.1 |
-''- |
||
Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ |
135.3.2 |
-''- |
||
Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցությունների պատվերներ, ընդամենը |
140 |
-''- |
||
դրանցից` միջքաղաքային |
140.1 |
-''- |
||
Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ |
140.2 |
-''- |
||
140 տողից՝ իրականացվել են |
140.3 |
-''- |
||
դրանցից` միջքաղաքային |
140.3.1 |
-''- |
||
Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ |
140.3.2 |
-''- |
||
Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցություններ, ընդամենը (տող 135.3 + 140.3) |
145 |
-''- |
||
դրանցից` միջքաղաքային |
145.1 |
-''- |
||
Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ |
145.2 |
-''- |
||
Միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը |
150 |
րոպե |
||
Միջազգային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը |
155 |
-''- |
||
Շարժական | ||||
Բջջային կապի խոսակցությունների քանակը, ընդամենը |
160 |
հազար հատ |
||
Բջջային կապի խոսակցությունների միջին տևողությունը, ընդամենը |
165 |
րոպե |
Ղեկավար |
_____________________ |
_____________________ |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | |
Լրացնող |
_____________________ |
_____________________ |
(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն, պաշտոն) |
_____________________ |
__ ___________200__թ. | |
(Հեռախոսահամար(ներ)) |
(լրացման ամսաթիվը) | |
Էլեկտրոնային փոստ |
______________________@____________________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.07.2010, թիվ 21-Ն | 01.01.2011, թիվ 21-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|