Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2010-01.01.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.09/63(729) Հոդ.346
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.10.2009
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60309349

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 հոկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

թիվ 19-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 51-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 34-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հեռուստատեսության, ռադիոհեռարձակման և ռադիոկապի տեխնիկական միջոցների մասին» Ձև թիվ 51-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 51-ԿԱՊ (տարեկան) «Հեռուստատեսության, ռադիոհաղորդումների և ռադիոկապի տեխնիկական միջոցների մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 34-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան
 

 

Հավելված  1

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2009 թվականի հոկտեմբերի 2-ի

թիվ 19-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 51-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 51-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռուստառադիոծրագրերի հեռարձակման ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունը կազմված է 6 բաժնից. Հեռուստատեսային կայանների և հաղորդակների քանակը (բաժին 1), ՀՀ բնակչության ընդգրկվածությունը հեռուստաալիքներով, % (բաժին 2), Հեռուստածրագրերի հեռարձակումը (բաժին 3), Կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր (հանգույցներ) (բաժին 4), Ռադիոհեռարձակման հաղորդակներ (բաժին 5), Ռադիոկապի հաղորդակներ (բաժին 6):

Հաշվետվությունը կազմելու համար հիմք են հանդիսանում սարքավորումների տեխնիկական անձնագրերի տվյալները:

6. 1-ին բաժնի 1-ին սյունակում լրացվում է 1 կիլովատտ և ավելի հզորությամբ հեռուստակայանների քանակն (այդ թվում` բազմածրագրային)՝ ըստ դրանց տեղակայման բնակավայրերի թվի, իսկ 3-րդ սյունակում՝ 1 կիլովատտից պակաս հզորությամբ հեռուստակայանների (այդ թվում` բազմածրագրային) քանակը: 5-րդ և 6-րդ սյունակներում ցույց է տրվում համապատասխանաբար՝ 1 կիլովատտ և ավելի ու 1 կիլովատտից պակաս հզորությամբ հեռուստահաղորդակների քանակը:

7. 410 տողում լրացվում է կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգերի (հանգույցների) ընդհանուր քանակը, որոնք գործում են անկախ բաժանորդների քանակից և գերատեսչական պատկանելությունից:

8. 420 տողում լրացվում է կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգերին միացման բաժանորդների քանակը, որը որոշվում է կաբելային հեռուստատեսության համակարգին միացված բնակարանների քանակով:

9. 430 տողում լրացվում է բնակավայրերի քանակը, որտեղ գործում են կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր: Եթե մի բնակավայրում գործում են կաբելային հեռուստատեսության մի քանի տարբեր համակարգեր, ապա տվյալների հաշվարկման ժամանակ այն ընդունում են որպես մեկ կետ:

10. 5-րդ բաժնում ցույց են տրվում ռադիոհեռարձակման հաղորդակները (երկար-միջին ալիք, կարճ ալիք), անկախ դրանց փաստացի օգտագործումից (ռադիոհաղորդումներ, ռադիոկապ, այլ տիպի աշխատանքներ տարբեր պատվիրատուների համար), և գերկարճ (Էֆ Էմ) ալիքի ռադիոկայանները:

11. 610 տողում լրացվում է ռադիոկապի հաղորդակների քանակը, բացի 1 կիլովատտից պակաս հզորությամբ ռադիոկայանների, որոնք օգտագործվում են ներգերատեսչական և դիսպետչերական կապի ծառայությունների համար:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական
ծառայություն.

Հեռուստառադիոծրագրերի հեռարձակման ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________ ______________________________________________

Գտնվելու վայրը  ___________________________________

______________________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

51-ԿԱՊ

(տարեկան)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2009 թ. հոկտեմբերի 2-ի
թիվ 19-Ն որոշմամբ

 
Չլրացնել ò

ՏԳՏԴ 

Մարզը

Համայնքը 

 I_I_I_I_I_I

I_I_I

 
   
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
 

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20___ թ. համար

 

1. Հեռուստատեսային կայանների և հաղորդակների քանակը
 

1 կվտ և ավելի
հզորությամբ հեռուս-տակայանները

1 կվտ-ից պակաս հզորությամբ հեռուստա-կայանները

Հեռուստահաղորդակներ

1 կվտ և
ավելի
հզորու-
թյամբ

1 կվտից պակաս հզորու-
թյամբ

այդ թվում` ծրագիր ստացող

ռադիոռելեային գծերով կաբելային մայրուղիներով

եթերով

արբանյակային համակարգերով

ընդամենը

որից`
բազմածրագիր

ընդամենը

որից`
բազմա ծրագիր

1

2

3

4

5

6

7

8

9

                 

 

2. ՀՀ բնակչության ընդգրկվածությունը հեռուստաալիքներով, %
 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Հանրապետության համայնքները

Ընդամենը

քաղաքային

գյուղական

Ա

Բ

1

2

3

 Ընդամենը

210

     

 մեկ

210.1

     

 երկու

210.2

     

 երեք

210.3

     

 չորս

210.4

     

 հինգ և ավելի

210.5

     

 

3. Հեռուստածրագրերի հեռարձակումը

 

Հեռուստաընկերություններ

Տողի համարը

Հանրապետության համայնքները

Ընդամենը

քաղաքային

գյուղական

Ա

Բ

1

2

3

1.

310.1

     

2.

310.2

     

3.

310.3

     

4.

310.4

     

5.

310.5

     

6.

310.6

     

7.

310.7

     

8.

310.8

     

9.

310.9

     

10.

310.10

     

 

4. Կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր (հանգույցներ)
 

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Հանրապետության համայնքները

Ընդամենը

քաղաքային

գյուղական

Ա

Բ

1

2

3

Կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգերի քանակը, հատ

410

     

Կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգերին միացման բաժանորդների քանակը, հազար հատ

420

     

Բնակավայրերի քանակը, որտեղ գործում են կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր, հատ

430

     

 

5. Ռադիոհեռարձակման հաղորդակներ
 

Հաճախականության ձայնածավալը
(դիապազոն)

Տողի
համարը

Հաղորդակների քանակը, հատ

Հաղորդակների ընդհանուր հզորությունը, կվտ

Ա

Բ

1

2

Երկար-միջին ալիք

510

   

Կարճ ալիք

520

   

Գերկարճ ալիք (Էֆ Էմ)

530

   

 

6. Ռադիոկապի հաղորդակներ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Ընդա-մենը

այդ թվում`

1 կվտ և ավելի հզորությամբ

Հաղորդակների ընդհանուր անվանական հզորությունը, կվտ

այդ թվում`
1 կվտ և ավելի հզորությամբ

Ա

Բ

1

2

3

4

Հաղորդակների քանակը, հատ

610

       

Ղեկավար

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

     
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն, պաշտոն)

 

________________
(Հեռախոսահամար(ներ))

«__» ______20__թ.
(լրացման ամսաթիվը)


Էլեկտրոնային փոստ __________@____________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.07.2010, թիվ 27-Ն 01.01.2011, թիվ 19-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան