Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 276-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.09/63(729) Հոդ.332
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.09.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009344

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 սեպտեմբերի 2009 թ.

թիվ 276-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և 8-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» Կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» Կանոնակարգ 1-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 1) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 1-ի 9-րդ կետի ը) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) բանկի ֆիրմային անվանման գրանցման հայտը (օտարերկրյա բանկի ֆիրմային անվանման գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև դրա` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը)՝ համաձայն ենթահավելված 26-ի, ինչպես նաև «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող փաստաթղթերը:»:

2) Կանոնակարգ 1-ի 13-րդ կետը «համաձայն ենթահավելվածներ 9 և 10-ի,» բառերից հետո լրացնել «ֆիրմային անվանման գրանցման վկայականը` համաձայն ենթահավելված 27-ի» բառերով:

3) Կանոնակարգ 1-ը 86.1-րդ կետից հետո լրացնել 86.2 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«86.2. Բանկի ֆիրմային անվանման փոփոխությունը գրանցելու համար բացի սույն կանոնակարգի 85-րդ կետում նշված փաստաթղթերից (ինչպես բանկի, այնպես էլ նրա տարածքային ստորաբաժանումների համար (առկայության դեպքում)) Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն նաև.

1) ֆիրմային անվանման գրանցման հայտ՝ համաձայն ենթահավելված 26-ի,

2) «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող փաստաթղթերը,

3) լիցենզիայի վերաձևակերպման մասին դիմում և լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

4) բանկի գրանցման, տարածքային ստորաբաժանումների գրանցման վերաձևակերպված վկայականների համար պետական տուրքի վճարման անդորրագրերը:»։

4) Կանոնակարգ 1-ը լրացնել նոր` գլուխ 3.1-ով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  3.1

 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

13.1. Սույն կանոնակարգի 9-րդ կետի ը) ենթակետի համաձայն Կենտրոնական բանկ գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը համարվում է գրանցված, եթե Կենտրոնական բանկի կողմից որոշում է կայացվում բանկը գրանցելու և լիցենզիա տրամադրելու վերաբերյալ:

13.2. Բանկի ֆիրմային անվանման փոփոխությունը համարվում է գրանցված, եթե Կենտրոնական բանկի կողմից գրանցվում է բանկի կանոնադրության փոփոխությունը:

13.3. Բանկի ֆիրմային անվանման փոփոխության գրանցումից հետո 7-օրյա ժամկետում Կենտրոնական բանկը բանկին է հանձնում բանկի ֆիրմային անվանման գրանցման վկայականը՝ համաձայն ենթահավելված 27-ի, բանկի գրանցման վերաձևակերպված վկայականը, մասնաճյուղի (ներկայացուցչության) գրանցման վերաձևակերպված վկայականը (առկայության դեպքում) և վերաձևակերպված լիցենզիան: Ընդ որում, վերաձևակերպված վկայականները և լիցենզիան տրամադրվում են բանկին` վկայականների հին տարբերակները Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում:

13.4. Բանկի ֆիրմային անվանման գրանցումը մերժվում է օրենքով սահմանված հիմքերով:

13.5. Ֆիրմային անվանման գրանցման վկայականի կորստի կամ ոչնչացման դեպքում բանկը կարող է Կենտրոնական բանկ դիմում ներկայացնել վկայականի կրկնօրինակը ստանալու համար` կցելով վկայականի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

13.6. Կենտրոնական բանկը կորած կամ ոչնչացած վկայականի կրկնօրինակը բանկին տալիս է բանկի համապատասխան դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:

13.7. Սույն կանոնակարգի 9-րդ կետի ը) ենթակետով և 86.2-րդ կետով սահմանված դեպքերում ֆիրմային անվանման գրանցման հայտը ստանալուց հետո Կենտրոնական բանկը «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում այդ հայտի սքան արված տարբերակը, ինչպես նաև «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ համապատասխան համաձայնության կամ թույլտվության սքան արված տարբերակը (առկայության դեպքում) էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում է մտավոր սեփականության հարցերով լիազորված գործադիր իշխանության հանրապետական մարմին՝ ներկայացված ֆիրմային անվանման վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Որպես հայտը ներկայացնելու պահուստային եղանակ կարող է օգտագործվել էլեկտրոնային կրիչը:»։

5) Կանոնակարգ 1-ը լրացնել 15.4 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«15.4. Լիցենզիայի վերաձևակերպման համար լիցենզավորված անձը Կենտրոնական բանկ ներկայացնում է լիցենզիայի վերաձևակերպման մասին դիմում՝ կցելով համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը և լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է համապատասխան փոփոխությունները ներառող լիցենզիայի նոր օրինակը լիցենզավորված անձին տրամադրելու միջոցով` վերաձևակերպման ենթակա լիցենզիան Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում:»:

6) Կանոնակարգ 1-ը լրացնել 15.5 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«15.5. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա, լիցենզավորված անձի համապատասխան դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում:»:

7) Կանոնակարգ 1-ը լրացնել 15.6 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«15.6. Կենտրոնական բանկը կարող է կասեցնել լիցենզիայի վերաձևակերպման ժամկետը մինչև մեկ ամիս ժամկետով, եթե լիցենզիայի վերաձևակերպումը պայմանավորված է բանկի ֆիրմային անվանման փոփոխությամբ և եթե ֆիրմային անվանման փոփոխությունը ներառող կանոնադրության փոփոխության գրանցման ժամկետը սույն կանոնակարգի 84-րդ կետի համաձայն կասեցվել է:»:

8) Կանոնակարգ 1-ը լրացնել Ենթահավելված 26-ով` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

9) Կանոնակարգ 1-ը լրացնել Ենթահավելված 27-ով` համաձայն Հավելված 2-ի (կցվում է):

10) Կանոնակարգ 1-ում «գործունեության վերաբերյալ տեղեկանք» բառերից հետո լրացնել «(միջնորդագրի տեսքով)» բառերը:

11) Կանոնակարգ 1-ի 71-րդ կետի «բ» պարբերությանը հաջորդող պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, սույն կանոնակարգի ենթահավելված 4-ով սահմանված միջնորդագրի 2.6, 2.8-2.10, 3.3 ենթակետերում, ինչպես նաև 5-9-րդ կետերում սահմանված տեղեկությունների փոփոխությունները նույնպես ներկայացվում են Կենտրոնական բանկ՝ փոփոխությունը բանկին հայտնի դառնալուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ավարտը: Սույն կանոնակարգի ենթահավելված 4-ով սահմանված միջնորդագիրը (տեղեկանքը) և սույն կետով սահմանված իրավասու մարմնի որոշման սքան արված տարբերակը բանկի կողմից ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Ընդ որում, սույն կանոնակարգի ենթահավելված 4-ով սահմանված միջնորդագիրը ներկայացվում է էքսել (excel) ֆորմատով:»:

12) Կանոնակարգ 1-ի Ենթահավելված 4-ի 3-րդ կետի 3.1 ենթակետը «պահառուի աշխատակից» բառերից հետո լրացնել «պատասխանատու ակտուար» բառերով:

13) Կանոնակարգ 1-ի Ենթահավելված 4-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն
Սույն կետում հաշվետու թողարկողներին վերաբերող դրույթները լրացվում են միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների, ինչպես նաև ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց կողմից

6.1 Նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն
Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

Ֆինանսական կազմակերպության (ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկողի) անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մաս-նակցու-թյան չափը (%)

Բաժնե-տոմսերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6.2 Իրազեկ լինելու դեպքում նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն
Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

Ֆինանսական կազմակերպության (ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկողի) անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մաս-նակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մաս-նակցու-թյան չափը (%)

Բաժնե-տոմսերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6.3 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված՝ ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (եթե այդպիսիք կան)
Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կանոնակարգի իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները:

Անուն,
ազգանուն

Ժամանակահատված (նախկինում ֆինանսական համակարգում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատած անձանց համար նշել համապատասխան ֆինանսական կազմակերպությունում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատելու ժամանակահատվածը

Անձ-նագրի համար

Փոխ-կապակց-վածու-թյան ձև

Աշխա-տանքի
վայր

Պաշտոն

Հեռախո-սահամար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. սեպտեմբերի 28
ք. Երևան

 

Հավելված 1

 

ԵՆԹԱՀԱՎԵԼՎԱԾ 26

 

«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը,

բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա

բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը

հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի

 մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և

ներկայացուցչությունների  գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի

ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի ենթահավելվածի

 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ

Կենտրոնական բանկի նախագահ

……………………………-ին

 

Հարգելի --------------------

Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես կազմակերպության ֆիրմային անվանում գրանցել հետևյալ անվանումը.

______________________________________________________

(գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձևը (եթե այդպիսին կա))

______________________________________________________

(գրանցման ներկայացված ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ)

 

Հայտատուի ֆիրմային անվանման գրանցման պատճառ է հանդիսացել (ընդգծել համապատասխան տողը).

հիմնադրում

 վերակազմակերպում

o միացում

o վերակազմավորում (կազմակերպական - իրավական ձևի փոփոխություն)

 անվանափոխություն

 

Համաձայն «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք ֆիրմային անվանման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Առդիր` --- էջ:

Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և հայտի մերժմանը:

Հայտը ներկայացնող անձ`

______________________________________________________

(Գրանցվող բանկի հիմնադիրներին ներկայացնող իրավասու անձի անունը, ազգանունը, հեռախոսը, բնակության (հաշվառման)

 վայրը, ստորագրությունը կամ բանկի անվանումը, գտնվելու վայրը, բանկի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

____ _______________20_ թ.»

 

Հավելված 2

 

ԵՆԹԱՀԱՎԵԼՎԱԾ 27

 

«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը,

բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա

բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը

հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի

 մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և

ներկայացուցչությունների  գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի

ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի ենթահավելվածի

 

ԲԱՆԿԻ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

 

ԲԱՆԿԻ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Ք. ԵՐԵՎԱՆ

Գրանցված է

ՀՀ կենտրոնական բանկի …………

---- թվականի թիվ --- որոշմամբ

 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ ---

 

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների՝ սույն վկայականը տրվում է

---------------------------------------------------------
(անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

---------------------------------------------------------

-----------------------------------------բանկին

առ այն, որ բանկի ֆիրմային անվանումը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

Գրանցման համարը ____

_________

Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ _____

 

…… ……………...… 20 ... թ.

Կ.Տ.