Basic information
Number
N 28-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (23.09.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԵԻԱՏ 2013.09.13/8(55) Հոդ. 18
Enactment organisation
Երևան քաղաքի ավագանի
Enactment date
10.09.2013
Signing organisation
Երևանի քաղաքապետ
Signing date
10.09.2013
Effective date
23.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

10 սեպտեմբերի 2013 թ.

N 28-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՏՈՆ ՔՈՉԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թ. մարտի 26-ի հ. 233-Ա որոշմամբ ստեղծված՝ պետական, կուսակցական գործիչ Անտոն Քոչինյանի 100-ամյակը նշելու հոբելյանական հանձնաժողովի առաջարկությունը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Հ. Թևոսյան փողոցի շարունակությունը կազմող և Երևանի քաղաքապետի 08.04.2002 թ. հ. 564 որոշմամբ Ա. Քոչինյան փողոց անվանակոչված «Մայակ» թաղամասին հարող հատվածը վերանվանել Հ. Թևոսյան փողոց։

2. Անվանակոչել Երևանի Կենտրոն վարչական շրջանում Արամի փողոցից սկսվող Տերյան փողոցի շարունակություն հանդիսացող փողոցը մինչև Ամիրյան փողոցից սկսվող Զաքյան փողոց՝ պետական, կուսակցական գործիչ Անտոն Քոչինյանի անունով։

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան