ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2009 թվականի N 885-Ա
Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանին 2009 թվականի նոյեմբերի 11-14-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)` 1994 թվականի Կահիրեում կայացած` Բնակչության և զարգացման հարցերի միջազգային համաժողովի 15-ամյակին նվիրված բարձրաստիճան տարածաշրջանային հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Պետրոսյանի՝ Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Գ. Պետրոսյանի՝ Ստամբուլ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |