ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2010 թվականի գործունեության տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Հ. Աբրահամյան |
17 նոյեմբերի 2009 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-175-Ն |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2009 թվականի նոյեմբերի 17-ի ԱԺՈ-175-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2010 թվականի տարեկան գործունեության
Հ/հ |
Վերահսկողության թեմա |
1. | «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություն |
2. | Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացություն |
3. | Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություն |
4. | Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և բյուջետային մուտքերի ապահովում, ինչպես նաև պետական սեփականության կառավարում և օգտագործում |
4.1 | ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ |
4.2 | ՀՀ կառավարության աշխատակազմ |
4.3 |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
■ ՀՀ համայնքային բյուջեներին սուբվենցիաների տրամադրում
■ Համայնքների բյուջեներին նպատակային հատկացումների սուբվենցիաների տրամադրում (խողովակաշարային և այլ տրանսպորտ)
■ Արխիվային ծառայություններ
■ Համայնքային ծառայողների վերապատրաստում
■ Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ
■ Փախստականների կեցության խնդիրների լուծման միջոցառումներ
■ Փախստականների և նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվության կուտակում |
4.4 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն - Պետական աջակցություն «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության ՊՈԱԿ-ներին - Հիդրոօդերևութաբանական ծառայություններ - Տեխնիկական անվտանգության կանոնակարգման ծառայություններ - Նյութական ռեսուրսների ՀՀ պետական պահուստի ձևավորում և պահպանում - Հայաստանի փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում - Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն |
4.5 | ՀՀ հատուկ քննչական ծառայություն |
4.6 | ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով |
4.7 |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ■ բարձրագույն ուսումնական հաստատություններ - Հայկական պետական ճարտարագիտական համալսարան ՊՈԱԿ - Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան ՊՈԱԿ - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան ՊՈԱԿ - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ՊՈԱԿ - Հայկական պետական ագրարային համալսարան ՊՈԱԿ - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՊՈԱԿ |
4.8 | «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն և դրա համակարգի գիտական պետական ոչ առևտրային կազմակերպություններ |
4.9 |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն ■ Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատուն
■ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանատուն
■ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն |
4.10 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ■ Սոցիալական ապահովության պետական ծառայություն |
4.11 |
ՀՀ ոստիկանություն ■ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն |
4.12 | ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
4.13 | ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
4.14 | ՀՀ Տավուշի մարզպետարան |
5 |
ՀՀ ֆինանսների նախարարություն ■ աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության աշխատանքների արդյունավետություն |
6 |
ՀՀ մշակույթի նախարարություն ■ հուշարձանների վերականգնման գծով պետական պատվեր
■ մշակութային միջոցառումների իրականացում |
7 | Ընդերքի օգտագործման տրամադրման օրինականության և ընդերքի օգտագործման մասին (ընտրանքային) |
8 | ՌԴ Դաշնային Անվտանգության Ծառայության ՀՀ Սահմանապահ վարչությանը ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում |
9 | Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործում, համայնքային բյուջեի մուտքերի ապահովում, ինչպես նաև համայնքային սեփականության կառավարում և օգտագործում |
9.1 | ՀՀ Արագածոտնի մարզի համայնքներ |
9.2 | ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքներ |
9.3 | ՀՀ Տավուշի մարզի համայնքներ |
10 |
«Գերմանա-հայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ ■ Գերմանիայի վերականգնման վարկերի հաստատության ֆինանսավորմամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման ծրագիր»
■ Գերմանիայի վերականգնման վարկերի հաստատության ֆինանսավորմամբ իրականացվող «Վերականգնվող էներգիայի զարգացման ծրագիր»
■ Գերմանիայի վերականգնման վարկերի հաստատության ֆինանսավորմամբ իրականացվող «Բնակարանային ֆինանսավորման ծրագիր»
■ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական մատչելիության ծրագիր» |
11 | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագիր» |
12 | Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագիր» և վերջինիս լրացուցիչ ֆինանսավորում |
13 | Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր» |
14 | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգի զարգացման ծրագիր» |
15 | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգի զարգացման երկրորդ ծրագիր» |
16 | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր» |
17 | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Քաղաքային ջեռուցման ծրագիր» |
18 | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Պետական հատվածի բարեփոխումների ծրագիր» |
19 | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագիր» |
20 | Գերմանիայի վերականգնման վարկերի հաստատության աջակցությամբ իրականացվող «Էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցման ծրագիր» |
21 | Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Պատվարների անվտանգության ծրագիր» |
22 | Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից 2009 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված պետական վարկի միջոցների օգտագործում |
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ |
Ի. Զաքարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|