Գլխավոր տեղեկություն
Համար
N 1187-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2009-06.01.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.04/55(721) Հոդ.1218
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2009 թվականի N 1187-Ն

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 926-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին, 8-րդ հոդվածի «ե» և «զ» ենթակետերին, 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բարգուշատի լեռնաշղթայի հարավային և Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերի մերձալպյան մարգագետնային և մարգագետնատափաստանային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 17368,77 հեկտար տարածքում ստեղծել «Զանգեզուր» պետական արգելավայր` ընդգրկելով Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի գետի ավազանի վերին հատվածը և նրա ձախափնյա Գեղի վտակի մերձափնյա` Բարգուշատի լեռնաշղթայի ձորակների տարածքները:

2. Հաստատել «Զանգեզուր» պետական արգելավայրի սահմանների հատակագիծը և նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և տարածքի չափը` 17368,77 հեկտար:

3. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 17368,77 հեկտար հողերը, այդ թվում` 16858.30 հեկտար գյուղատնտեսական նշանակության, որից` 9633.54 հեկտար արոտ, 7224.76 հեկտար այլ հողեր, 4.92 հեկտար արդյունաբերական նշանակության (գյուղատնտեսական արտադրության) հողեր, 425.55 հեկտար անտառային հողեր, որից` 234.53 հեկտար անտառ, 176.78 հեկտար թփուտ, 1.10 հեկտար խոտհարք, 2.91 հեկտար արոտ, 10.23 հեկտար այլ հողեր և 80 հեկտար ջրային հողեր, որից` 55.25 հեկտար գետեր, 24.75 հեկտար լճեր փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և հատկացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Շիկահող» պետական արգելոցի և «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 926-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) «Շիկահող» պետական արգելոցի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի, «Սոսու պուրակ» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն N 4 հավելվածի, և «Զանգեզուր» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն N 5 հավելվածի».

2) 3-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում «պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի» բառերը փոխարինել «պետական արգելոցի, «Սոսու պուրակ» և «Զանգեզուր» պետական արգելավայրերի» բառերով, իսկ 3-րդ կետի «բ» ենթակետի հինգերորդ պարբերությունում «պետական արգելոցին և «Սոսու պուրակ» պետական արգելավայրին» բառերը փոխարինել «պետական արգելոցին, «Սոսու պուրակ» և «Զանգեզուր» պետական արգելավայրերին» բառերով, 3-րդ կետի «բ» ենթակետի յոթերորդ պարբերությունում «և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի» բառերը փոխարինել «, «Սոսու պուրակ» և «Զանգեզուր» պետական արգելավայրերի» բառերով.

3) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության`

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կազմակերպությունը «Շիկահող» պետական արգելոցի (այսուհետ` արգելոց), «Սոսու պուրակ» և «Զանգեզուր» պետական արգելավայրերի (այսուհետ` արգելավայրեր) տարածքներում ապահովում է դրանց կանոնադրություններով ամրագրված պահանջների կատարումը»,

բ. 8-րդ կետում, 21-րդ կետի «ժ» ենթակետում, IV բաժնի վերնագրում և տեքստում, 26-րդ կետում, 28-րդ կետում «արգելավայրի» բառը փոխարինել «արգելավայրերի» բառով,

գ. 9-րդ կետի «ե» ենթակետում «արգելավայրին» բառը փոխարինել «արգելավայրերին» բառով.

4) որոշումը լրացնել N 5 հավելվածով` համաձայն N 3 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հողամասերի` սահմանված կարգով տրամադրումը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` «Զանգեզուր» պետական արգելավայրի 17368,76 հեկտար հողամասերի և այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

7. Սահմանել, որ սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված աշխատանքները կատարվելու են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Զանգեզուր» պետական արգելավայրի 2010 թվականի պահպանման ծախսերի հարցը քննարկել 2010 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից ներկայացված հայտի:

9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հողային ֆոնդի ընթացիկ հաշվեկշռման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություն:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հոկտեմբերի 26

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1187-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1187-Ն որոշման

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Տարածքը գտնվում է Սյունիքի մարզի հարավ-արևմտյան մասում:

Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում 17368,77 հեկտար։

Տարածքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սիսիանի տարածաշրջանին, «Բ»-«Գ» հատվածով` Գորիսի տարածաշրջանին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Կապանի տարածաշրջանին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Մեղրիի տարածաշրջանին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով Հայաստանի Հանրապետության պետական սահմանին (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ):

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Զանգեզուր» արգելավայր-Սիսիանի տարածաշրջան սահմանագիծը` «Ա» - «Բ»

 

«Զանգեզուր» պետական արգելավայրի, Սիսիանի տարածաշրջանի և պետական սահմանի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով, լանջերով և բարձունքներով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, NN 1-61 սահմանակետերով անցնում 4360,0 մ, հատելով ձորեր, ձորակներ` հասնում N 62 սահմանակետին: Սահմանագիծը N 62 սահմանակետից Բարգուշատի լեռնաշղթայով, ապա բլուրների գագաթներով թեքվում է դեպի արևելք, հյուսիս-արևելք և հարավ-արևելք, NN 63-154 սահմանակետերով անցնում 9581,5 մ, հատելով ձորեր, ձորակներ և դաշտային ճանապարհներ` հասնում N 155 սահմանակետին: Սահմանագիծը N 155 սահմանակետից թեքվում է դեպի հարավ-արևելք, բլրալանջով, NN 156-167 սահմանակետերով անցնում 1127.0 մ, հասնում բլրի գագաթին գտնվող N 168 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով, NN 169-174 սահմանակետերով անցնում 835.0 մ, հասնում բլրի գագաթին գտնվող N 175 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, NN 176-191 սահմանակետերով անցնում 1962.0 մ, հասնում բլրի գագաթին գտնվող N 192 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա բարձունքներով` դեպի հյուսիս-արևելք, NN 193-199 սահմանակետերով անցնում 1832.0 մ, հասնում բարձունքի վրա գտնվող «Զանգեզուր» պետական արգելավայրի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա» - «Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19697.5 մետր է:

 

«Զանգեզուր» արգելավայր - Գորիսի տարածաշրջան սահմանագիծը` «Բ» - «Գ»

 

Բարձունքի վրա գտնվող «Զանգեզուր» պետական արգելավայրի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք և հյուսիս-արևելք, NN 1-6 սահմանակետերով անցնում 2176.6 մ, հասնում N 7 սահմանակետին: Սահմանագիծը N 7 սահմանակետից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, NN 8 և 9 սահմանակետերով անցնում 1888.93 մ, հասնում ժայռի եզրին գտնվող N 10 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է նույն ուղղությամբ, N 11 սահմանակետով անցնում 1572.47 մ, հասնում բլրի գագաթին գտնվող N 12 սահմանակետին: Սահմանագիծը N 12 սահմանակետից ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, NN 13 և 14 սահմանակետերով անցնում 1754.29 մ, հատելով դաշտային ճանապարհներ` հասնում «Զանգեզուր» պետական արգելավայրի, Գորիսի և Կապանի տարածաշրջանների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ» - «Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7392.29 մետր է:

 

«Զանգեզուր» արգելավայր-Կապանի տարածաշրջան սահմանագիծը` «Գ»-«Դ»

 

«Զանգեզուր» պետական արգելավայրի, Գորիսի և Կապանի տարածաշրջանների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ, անցնում 3127.7 մ, հասնում N 1 սահմանակետին, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին: Սահմանագիծը N 1 սահմանակետից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 160.41 մ, հասնում N 2 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 262.68 մ, հասնում N 3 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, բարձունքներով անցնում 375.45 մ, հասնում N 4 սահմանակետին: Սահմանագիծը N 4 սահմանակետից բարձունքներով թեքվում է դեպի արևմուտք, NN 5 և 6 սահմանակետերով անցնում 1137.33 մ, հասնում N 7 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 234.01 մ, հասնում N 8 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, N 9 սահմանակետով անցնում 588.06 մ, հասնում N 10 սահմանակետին: Սահմանագիծը N 10 սահմանակետից թեքվում է դեպի հարավ-արևելք, N 11 սահմանակետով անցնում 1067.9 մ, հասնում N 12 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա` արևմուտք, N 13 սահմանակետով անցնում 1016.77 մ, հասնում N 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս, անցնում 249.28 մ, հասնում N 15 սահմանակետին: Սահմանագիծը N 15 սահմանակետից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, NN 16-18 սահմանակետերով անցնում 1863.18 մ, հատելով դաշտային ճանապարհները, ձորակները, Կարագալգի գետը` հասնում N 19 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, N 20 սահմանակետով անցնում 1259.12 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող N 21 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, NN 22 և 23 սահմանակետերով անցնում 1281,2 մ, հասնում N 24 սահմանակետին: Սահմանագիծը N 24 սահմանակետից ժայռերի գագաթներով և կտրատված լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, N 25 սահմանակետով անցնում 1549,88 մ, հատելով ձորակներ և Կիլադարա գետը` հասնում N 26 սահմանակետին, որտեղից ժայռերի եզրով թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 877,05 մ, հասնում է Դարայորտ գետի և դրա ձախակողմյան վտակի հատման տեղում գտնվող N 27 սահմանակետին: Սահմանագիծը N 27 սահմանակետից ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 559,31 մ, հատելով ձորեր, ձորակներ և առուներ` հասնում N 28 սահմանակետին, որտեղից անտառի եզրագծով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա` հյուսիս, NN 29-35 սահմանակետերով անցնում 3005.27 մ, հասնում N 36 սահմանակետին: Սահմանագիծը N 36 սահմանակետից ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 908.34 մ, հասնում N 37 սահմանակետին, ապա լանջերով թեքվում նույն ուղղությամբ, հատելով ձորը` անցնում 849.42 մ, հասնում N 38 սահմանակետին: Սահմանագիծը N 38 սահմանակետից անտառի եզրագծով ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, N 39 սահմանակետով անցնում 845.58 մ, հասնում լեռան գագաթին գտնվող N 40 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, N 41 սահմանակետով անցնում 1150.86 մ, հասնում ձորի եզրին գտնվող N 42 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, N 43 սահմանակետով անցնում 847.45 մ, հասնում լեռան գագաթին գտնվող N 44 սահմանակետին, ապա ջրբաժանով թեքվում է դեպի արևելք, անցնում 501.02 մ, հասնում N 45 սահմանակետին: Սահմանագիծը N 45 սահմանակետից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում 699.49 մ, հասնում ձորի եզրին գտնվող N 46 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 1586.17 մ, հասնում N 47 սահմանակետին: Սահմանագիծը N 47 սահմանակետից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 754.72 մ, հասնում ձորի եզրին գտնվող N 48 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 506.07 մ, հասնում հաջորդ ձորի եզրին գտնվող N 49 սահմանակետին: Սահմանագիծը N 49 սահմանակետից բարձունքներով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 3804.12 մ, հատելով ձորեր, ձորակներ, դաշտային ճանապարհը` հասնում N 50 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 3359.05 մ, հատելով ջրբաժաններ, ձորեր, ձորակներ, հասնում ձորի եզրին գտնվող N 51 սահմանակետին: Սահմանագիծը N 51 սահմանակետից ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա` հարավ և արևմուտք, անցնում 6403.28 մ, հասնում N 52 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հարավ և հարավ-արևմուտք, NN 53 և 54 սահմանակետերով անցնում 1219.1 մ, հատելով ձորը և ձորակները` հասնում առվի եզրին գտնվող N 55 սահմանակետին, ապա առվով թեքվում է դեպի հարավ-արևելք, N 56 սահմանակետով անցնում 460.90 մ, հասնում ձորի եզրին գտնվող N 57 սահմանակետին: Սահմանագիծը N 57 սահմանակետից ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք և հարավ, անցնում 5580.41 մ, հասնում N 58 սահմանակետին, որը գտնվում է առվի եզրին: Սահմանագիծը N 58 սահմանակետով` ջրբաժանով անցնում է դեպի հարավ-արևելք, լանջով և սահմանի երկայնքով անցնում 3677.78 մ, հասնում N 60 սահմանակետին: Սահմանագիծը N 60 սահմանակետից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1604.76 մ, հասնում N 61 սահմանակետին, որտեղից, կտրելով ջրբաժանները և ձորերը, ուղիղ գծով` դեպի հյուսիս-արևելք, անցնում 5361.15 մ, հասնում գետի եզրին գտնվող N 62 սահմանակետին: Սահմանագիծը N 62 սահմանակետից գետի հոսանքի ուղղությամբ անցնում է 1039.36 մ, հասնում գետի եզրին գտնվող N 63 սահմանակետին, այդտեղից թեքվում դեպի հարավ-արևելք, անցնում 288.25 մ, հասնում բարձունքի գագաթի N 64 սահմանակետին, այնուհետև իջնում դեպի ձորը, անցնում 209.75 մ, հասնում N 65 սահմանակետին, որտեղից NN 65-69 սահմանակետերով անցնում 1133.18 մ, հասնում N 70 սահմանակետին: Սահմանագիծը N 70 սահմանակետից գետով թեքվում է դեպի հարավ և հարավ-արևելք, անցնում 2659.8 մ, հասնում N 71 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է դեպի արևելք, NN 72-75 սահմանակետերով անցնում 1278.81 մ, հասնում N 76 սահմանակետին, ապա լանջով թեքվում է դեպի հարավ, N 77 սահմանակետով անցնում 352.35 մ, հատելով դաշտային ճանապարհը` հասնում N 78 սահմանակետին: N 78 սահմանակետից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, NN 79-81 սահմանակետերով անցնում 1260.15 մ, հատելով ջրբաժանը, ձորը, դաշտային ճանապարհը, բնական աղբյուրները` հասնում N 82 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 866.03 մ, հասնում Ողջի գետի ձախակողմյան ափին գտնվող N 83 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 526.1 մ, հատելով ձորը, դաշտային ճանապարհը` հասնում N 84 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, անցնում 633.25 մ, հասնում աղբյուրներին կից տեղադրված N 85 սահմանակետին: Սահմանագիծը N 85 սահմանակետից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 901.73 մ, հատելով ձորակները` հասնում N 86 սահմանակետին: Սահմանագիծը N 86 սահմանակետից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, N 87 սահմանակետով անցնում 1828.66 մ, հասնում N 88 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 450.03 մ, հատելով դաշտային ճանապարհները և ձորը` հասնում N 89 սահմանակետին: Սահմանագիծը N 89 սահմանակետից լանջերով թեքվում է դեպի հարավ-արևելք, NN 90 և 91 սահմանակետերով անցնում 2372.68 մ, հատելով ձորերը` հասնում N 92 սահմանակետին, որտեղից թեքվում է նույն ուղղությամբ, NN 93-96 սահմանակետերով անցնում 2537.58 մ, հատելով ձորեր և ձորակներ` հասնում N 97 սահմանակետին: Սահմանագիծը N 97 սահմանակետից թեքվում է դեպի հարավ, ապա` հարավ-արևելք, N 98 սահմանակետով անցնում 1463.99 մ, հատելով ձորակներ` հասնում «Զանգեզուր» պետական արգելավայրի, Կապանի և Մեղրիի տարածաշրջանների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ» - «Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 76520.33 մետր է:

 

«Զանգեզուր» պետական արգելավայր-Մեղրիի տարածաշրջան սահմանագիծը` «Դ»-«Ե»

 

«Զանգեզուր» պետական արգելավայրի, Կապանի և Մեղրիի տարածաշրջանների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 167.06 մ, հասնում N 1 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է նույն ուղղությամբ, N 2 սահմանակետով անցնում 2798.74 մ, հասնում N 3 սահմանակետին: Սահմանագիծը N 3 սահմանակետից ժայռերի եզրագծով, բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, NN 4-6 սահմանակետերով անցնում 2648.54 մ, հասնում N 7 սահմանակետին: Սահմանագիծը N 7 սահմանակետից թեքվում է նույն ուղղությամբ, NN 8-10 սահմանակետերով անցնում 2433.37 մ, հասնում «Զանգեզուր» պետական արգելավայրի, Մեղրիի տարածաշրջանի և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ) տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ» - «Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8047.71 մետր է:

Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության «Ա»-«Ե» սահմանագիծը համընկնում է պետական սահմանի հետ, որի երկարությունը կազմում է 31728.72 մ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1187-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2002 թվականի

մայիսի 30-ի N 926-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Զանգեզուր» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 17368,77 հեկտար հողերի վրա և ընդգրկում է Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի գետի ավազանի վերին հատվածն ու նրա ձախափնյա Գեղի վտակի մերձափնյա` Բարգուշատի լեռնաշղթայի ձորակների տարածքները:

2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Զանգեզուրի լեռնաշղթայի Զանգեզուր և Բարգուշատ լեռնաբազուկների ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության և պատմամշակութային եզակի հուշարձանների, բնության ժառանգության պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է:

3. Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաշղթաների հարավային լեռնալանջերի բարձր լեռնային էկոհամակարգերի յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև արգելավայրի տարածքում առկա պատմամշակութային հարուստ ժառանգությունն են:

 

II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`

1) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.

2) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը.

3) Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաշղթաների հարավային լեռնալանջերի վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

4) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը.

5) էկոլոգիական մոնիթորինգի կազմակերպման, բնության տարեգրության վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը.

6) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:

 

III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ

 

5. Արգելավայրի տարածքում արգելվում են`

1) ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնականոն ընթացքը, ինչպես նաև սպառնում բնական միջավայրի անվտանգությանը.

2) տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն` բացառությամբ այն դեպքերի, երբ տարածաշրջանի բնակավայրերի բնակչության խմելու համար պահանջվում են ջրային ռեսուրսներ.

3) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

9) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

10) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

11) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների` գրասենյակ, տնակ և այլն).

12) այլ ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

6. Արգելավայրի տարածքում օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել`

1) էկոհամակարգին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրությունը.

2) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.

3) սահմանված կարգով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

4) զբոսաշրջության` ներառյալ էկոզբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումը, հաշվի առնելով նաև արգելավայրի տարածքում առկա պատմության և մշակույթի հուշարձանների տեղաբաշխվածությունը և պատմական միջավայրի անխաթարության ապահովումը.

5) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը.

6) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

7) գիտահետազոտական ուսումնասիրություններ.

8) սիրողական և մարզական ձկնորսություն` այդ նպատակով առանձնացված վայրերում.

 9) ռեկրեացիայի նպատակով հողերն օրենքով սահմանված կարգով վարձակալության տրամադրելը.

10) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, վերամշակումը և իրացումը։

7. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ

 

9. Արգելավայրի պահպանման գոտին ընդգրկում է Ողջի և Գեղի գետերի վերին հոսանքների, ինչպես նաև Բարգուշատի լեռնաշղթայի հարավային լեռնալանջերի ջրհավաք ավազանի ջրբաժան գծերով սահմանափակված տարածքները:

 

V. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏՈՒ ՌԵԺԻՄԸ

 

10. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է ապառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

11. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում ընդգրկված` սեփականաշնորհված հողամասերի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

VI. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան