Գլխավոր տեղեկություն
Համար
N 519-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2018-04.08.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.05.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2018 թվականի N 519-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վաղաշենի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիսանի համայնքների վարչական տարածքներում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, համայնքների ավագանիների որոշումների հիման վրա նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված համայնքների հետ կնքել գույքի նվիրատվության մասին պայմանագրեր, սահմանելով, որ պայմանագրերից բխող նոտարական վավերացման ծախսերն իրականացվելու են համայնքների, իսկ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. մայիսի 3

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
մայիսի 3-ի N 519-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՇԵՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻՍԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

 

NN
ը/կ

Գույքի պետական գրանցման վկայականի համարը

Գույքի անվանումը

Գտնվելու վայրը

Հողամասի
մակերեսը
(հա)

Ավագանու որոշման համարը

1.

N 27092017-07-0070

վարչական շենքի զբաղեցրած հողատարածք

ՀՀ Կոտայքի մարզ,
քաղ. Հրազդան,
Շահումյան 2

1.25

2018 թվականի փետրվարի 21-ի
N 29

2.

N 347390
19.11.2004 թ.

վարչական շենքի
զբաղեցրած հողատարածք

ՀՀ Գեղարքունիքի մարզ,
գ. Վաղաշեն, Կամոյի խճ., 34

0,1463

2018 թվականի փետրվարի 7-ի
N 6-Ա

3.

N 0101968
18.12.1999 թ.

գրասենյակի շենքի
զբաղեցրած հողատարածք

ՀՀ Շիրակի մարզ,
գ. Աշոցք

0,0827

2018 թվականի մարտի 30-ի N 6-Ա

4.

N 0258055
03.04.2001 թ.

անասնաբուժարանի
զբաղեցրած հողատարածք

ՀՀ Արագածոտնի մարզ,
քաղ. Թալին, Ձորափնյայի 71

0,56

2018 թվականի փետրվարի 28-ի
N 12-Ա

5.

N 0229631
13.10.2000 թ.

անասնաբուժական սպասարկման շենքի
զբաղեցրած հողատարածք

ՀՀ Սյունիքի մարզ, քաղ.
Սիսիան, Իսրայելյան 47

0,5

2018 թվականի փետրվարի 16-ի
N 07-Ա

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան