Գլխավոր տեղեկություն
Համար
N 259
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.11.2009-31.10.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.11.06/34(166)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2024

040.0259.22.04.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 1999 թվականի N 259
քաղ. Երևան

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 26.06.03 N 859-Ն)

 

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգը (կցվում է):

(Որոշումը փոփ. 26.06.03 N 859-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 22-ի N 259 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման

(Վերնագիրը փոփ. 26.06.03 N 859-Ն)

 

1. Սույն կարգը սահմանում է մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների` մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների, դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների պետական հաշվառման բովանդակությունը, նպատակներն ու խնդիրները և այդ բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինների գործառույթները:

(1-ին կետը փոփ. 26.06.03 N 859-Ն)

2. Մթնոլորտային օդի վրա ներգործությունների պետական հաշվառման հիմնական խնդիրը մթնոլորտային օդի վրա ներգործության աղբյուրներ ունեցող օբյեկտների, մթնոլորտ արտանետվող նյութերի տեսակների և քանակների, ինչպես նաև դրա վնասակար ֆիզիկական ներգործությունների տեսակների և չափերի որոշումն է:

Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառումը պետք է ապահովի մթնոլորտային օդի որակի կառավարման համար անհրաժեշտ տվյալների բազայի ստեղծում և վարում, որն անհրաժեշտ է`

մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու,

սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ նախագծերի մշակման,

մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և վնասակար ֆիզիկական ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվների մշակման,

մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների և դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների կարգավորման,

բնակավայրերի տեղաբաշխման և զարգացման համապատասխան նախագծային փաստաթղթերի մշակման,

մթնոլորտային օդի վրա ազդող օբյեկտների նախագծման և տեղաբաշխման,

մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների և դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների համար վճարի հաշվարկի,

մթնոլորտային օդի որակի փոփոխությունների կանխատեսման,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այլ կարիքների համար:

3. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Պետական հաշվառման ենթակա են մթնոլորտային օդն վրա վնասակար ներգործություն ունեցող օբյեկտները, մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի տեսակներն ու քանակները և դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների տեսակներն ու չափերը, որոնց համար սահմանված են բնապահպանական, առողջապահական և այլ նորմատիվներ:

Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող` պետական հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ:

Ցանկում ընդգրկվում են այն կազմակերպությունները, որոնք ունեն մթնոլորտային արտանետումների անշարժ աղբյուրներ, և նրանց նախագծային առավելագույն արտանետումները բավարարում են հետևյալ պայմանը`

 

ՕՊՕտարեկան = n Աi
 ՍԹԿi
 >   200 մլն խոր. մ/տարի,
i

 

որտեղ`

ՕՊՕտարեկան-ը օդի պահանջվող օգտագործումն է` տարեկան կտրվածքով,

Աi-ն i-րդ նյութի տարեկան առավելագույն արտանետումն է` ըստ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից հաստատված սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծի կամ տեխնոլոգիական ռեգլամենտի` մգ/տարի,

ՍԹԿi-ն i-րդ նյութի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունն է` մգ/խոր. մ:

(3-րդ կետը խմբ. 26.06.03 N 859-Ն, լրաց. 15.10.09 N 1156-Ն)

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման բնագավառում (բացի մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող վնասակար ֆիզիկական ներգործություններից) իրականացնում է`

ա) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող օբյեկտներ ունեցող կազմակերպությունների հաշվառումը.

բ) կազմակերպությունների կողմից մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների սկզբնական հաշվառման վարման նկատմամբ հսկողությունը.

գ) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների որոշման համար նախատեսված սարքավորումների և միջոցների առկայության նկատմամբ հսկողությունը.

դ) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություններ ունեցող օբյեկտների, մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի տեսակների և քանակների, ինչպես նաև դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների տեսակների ու չափերի հաշվառումը` համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների հիման վրա.

ե) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների սկզբնական հաշվառման և այդ ներգործությունների հաշվառման վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերի, դրանք լրացնելու վերաբերյալ հրահանգների և ներկայացման կարգի հաստատումը.

զ) մթնոլորտային օդի պահպանության հարցերի վերաբերյալ վարչական վիճակագրական ամփոփ հաշվետվական տվյալների մշակման և շահագրգիռ մարմիններին սահմանված կարգով դրանց տրամադրման ապահովումը:

(4-րդ կետը փոփ., լրաց. 26.06.03 N 859-Ն)

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման բնագավառում իրականացնում է`

ա) մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող` մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործություններ ունեցող օբյեկտներ ունեցող կազմակերպությունների հաշվառումը.

բ) կազմակերպությունների կողմից մարդկանց առողջության վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների սկզբնական հաշվառման վարման նկատմամբ հսկողությունը.

գ) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների որոշման համար նախատեսված սարքավորումների և միջոցների առկայության նկատմամբ հսկողությունը.

դ) մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող` մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործություններ ունեցող օբյեկտների, այդ ներգործությունների տեսակների ու չափերի հաշվառումը` համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների հիման վրա.

ե) մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների վերլուծությունը.

զ) մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների սկզբնական հաշվառման և այդ ներգործությունների հաշվառման վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերի, դրանք լրացնելու վերաբերյալ հրահանգների հաստատումը:

(5-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 26.06.03 N 859-Ն)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 26.06.03 N 859-Ն)

7. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները`

ա) իրենց ոլորտի կազմակերպություններին ցույց են տալիս անհրաժեշտ մեթոդական, կազմակերպական և այլ օգնություն` մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների սկզբնական հաշվառման, ինչպես նաև այդ ներգործությունների որոշման նպատակով լաբորատորիաների ստեղծման և դրանք համապատասխան սարքերով ու միջոցներով կահավորելու գործում.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կազմակերպում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համաձայնեցված տեխնոլոգիաներից և տեխնոլոգիական սարքավորումներից առաջացող՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների որոշման և հաշվարկի մեթոդների մշակումը, մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվային ձևերի լրացման վերաբերյալ հրահանգների ճյուղային հավելվածների, ինչպես նաև նշված ներգործությունների սկզբնական հաշվառման վարման ճյուղային ձևերի ու ճյուղային հրահանգների մշակումը և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն (մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների մասով)՝ հաստատման:

(7-րդ կետը փոփ., խմբ. 26.06.03 N 859-Ն)

8. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության աղբյուրներ ունեցող հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունները`

ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների մասով) կողմից սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում են մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի տեսակների և քանակների, ինչպես նաև դրա վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների տեսակների ու չափերի սկզբնական հաշվառումը.

բ) լրացնում են մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների վերաբերյալ համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններն ու դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն (մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների մասով):

(8-րդ կետը խմբ. 26.06.03 N 859-Ն)

9. Վարչական վիճակագրության վարմանն առնչվող՝ սույն կարգում չնշված այլ հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված համապատասխան ենթաօրենսդրական ակտերով:

(9-րդ կետը լրաց. 26.06.03 N 859-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.01.2024, N 9-Ն 01.07.2024, N 259
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 259
15.10.2009, N 1156-Ն 07.11.2009, N 259
26.06.2003, N 859-Ն 09.08.2003, N 259
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան