Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 228-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.10.01/27(345) Հոդ.310
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.07.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 սեպտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009316

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 հուլիսի 2009 թ.

թիվ 228-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի ««Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 13) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 3-րդ կետի 1-ին և 2-րդ պարբերություններում «տեսակը» բառը փոխարինել «տիպը (խումբը)» բառերով:

2) 7-րդ կետի 4-րդ ենթակետը «համաձայն» բառից հետո լրացնել «սույն կանոնակարգի» բառերով:

3) 8-րդ կետի 2-րդ ենթակետում «բանկային վերահսկողության վարչության աշխատակիցների (այսուհետ՝ Կենտրոնական բանկի վերահսկողների)» բառերը փոխարինել «ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների (այսուհետ՝ Կենտրոնական բանկի վերահսկողների) և պատասխանատու այլ աշխատակիցների» բառերով:

4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Վարկային կազմակերպության պետական գրանցման և լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ մեկտեղ Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն նաև վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը (համաձայն սույն կանոնակարգի 5-րդ գլխի), իսկ վարկային կազմակերպության ղեկավարների թեկնածուները (բացառությամբ խորհրդի նախագահի և խորհրդի անդամների թեկնածուների) պետք է հերթագրվեն՝ ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության քննությանը մասնակցելու համար (համաձայն սույն կանոնակարգի 35-րդ կետի), իսկ որակավորված լինելու դեպքում ներկայացնեն սույն կանոնակարգի 50-րդ կետի «ա» ենթակետով պահանջվող միջնորդագիրը:»:

5) 14-րդ կետում «բանկին տալիս է» բառերը փոխարինել «վարկային կազմակերպությանը տրամադրում է» բառերով:

6) 20-րդ կետում՝

ա. 4-րդ ենթակետը «համաձայն» բառից հետո լրացնել «սույն կանոնակարգի» բառերով:

բ. 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) սույն կանոնակարգի 10-րդ գլխով սահմանված պահանջներին մասնաճյուղի տարածքի և տեխնիկական հագեցվածության համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը,»:

7) 21-րդ կետի երկրորդ նախադասության մեջ «խորհրդի» բառը փոխարինել «նախագահի» բառով:

8) 22-րդ կետում՝

ա. 2-րդ պարբերությունը «վերահսկողների» բառից հետո լրացնել «և պատասխանատու այլ աշխատակիցների» բառերով:

բ. 3-րդ պարբերությունում «խորհրդի» բառը փոխարինել «նախագահի» բառով:

9) 23-րդ կետում «խորհրդի» բառը փոխարինել «նախագահի» բառով:

10) 24-րդ կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

11) 25-րդ կետում «խորհրդի» բառը փոխարինել «նախագահի» բառով:

12) 27-րդ կետում՝

ա. 8-րդ ենթակետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«8) վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը հաստատող անկախ աուդիտորական եզրակացությունը՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց համար՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին համապատասխան:»:

բ. 13-րդ ենթակետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«13) խմբի (հոլդինգի) միության վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը հաստատող անկախ աուդիտորական եզրակացությունը` «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց համար` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին համապատասխան (առկայության դեպքում):»:

գ. 16-րդ ենթակետում «բանկի» բառը փոխարինել «վարկային կազմակերպության» բառերով,

դ. լրացնել 17-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«17) տեղեկանք վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին՝ համաձայն հավելված 8-1-ի՝ իրավաբանական անձանց համար և 9-1-ի՝ ֆիզիկական անձանց համար:»:

13) 29-րդ կետում՝

ա. 9-րդ ենթակետում «բանկի» բառը փոխարինել «վարկային կազմակերպության» բառերով,

բ. լրացնել 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«10) տեղեկանք վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող ֆիզիկական անձի հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին` համաձայն հավելված 8-1-ի՝ իրավաբանական անձանց համար և 9-1-ի՝ ֆիզիկական անձանց համար:»:

14) 30-րդ կետի 5-րդ ենթակետում «բանկի» բառը փոխարինել «վարկային կազմակերպության» բառերով:

15) 32-րդ կետը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի» բառերով:

16) 34-րդ կետում`

ա. երկրորդ պարբերությունից հանել «(անձնական նախաձեռնությամբ կամ վարկային կազմակերպության միջնորդությամբ)» բառերը,

բ. երրորդ պարբերությունում «Թեկնածուների որակավորումը և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով)» բառերը փոխարինել «Թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության քննությունն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեստավորման ծառայության» բառերով:

17) 35-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«35. Թեկնածուները (բացառությամբ խորհրդի նախագահի և խորհրդի անդամի թեկնածուների) քննությանը մասնակցելու համար կարող են հերթագրվել հեռախոսով, Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում տվյալներ մուտքագրելով, էլեկտրոնային փոստով (attestation@cba.am հասցեով) կամ գրավոր ձևով ուղարկված դիմումով (համաձայն Հավելված 11-ի):

Քննություններ անցկացնելու նպատակով յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում են քննության ստույգ օրեր, որի մասին տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:

Հերթագրվելու համար թեկնածուները հայտնում են հետևյալ տեղեկությունները.

1) անունը, ազգանունը,

2) անձնագրի համարը,

3) քննությանը մասնակցելու ամիսը, օրը, ժամը (ցանկության դեպքում),

4) որակավորման տեսակը,

5) հեռախոսահամարը,

6) էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում):

Գրավոր ձևով դիմելու դեպքում թեկնածուն դիմումը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի քննությանը մասնակցելու` իր կողմից նշված օրվանից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ (քննությանը մասնակցելու օր նշելու դեպքում): Դիմումին կից պետք է ներկայացվի նաև թեկնածուի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը և պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

Թեկնածուի կողմից նշված օրը և/կամ ժամին քննության անցկացման անհնարինության դեպքում կամ թեկնածուի կողմից քննությանը մասնակցելու օր և/կամ ժամ չնշելու դեպքում Տեստավորման ծառայության աշխատակիցը դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան (Կենտրոնական բանկում հերթագրվելու օրվան) հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է թեկնածուին քննության անցկացման հնարավոր այլ օրվա և/կամ ժամի մասին: Ընդ որում, այն չի կարող գերազանցել դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան (Կենտրոնական բանկում հերթագրվելու օրվան) հաջորդող 15 աշխատանքային օրը, իսկ թեկնածուի կողմից քննությանը մասնակցելու ավելի ուշ օր նշելու դեպքում, այդ օրվան հաջորդող 15 աշխատանքային օրը:

Թեկնածուները քննությանը կարող են մասնակցել քննության օրը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը (բացառությամբ գրավոր ձևով ուղարկված դիմումով հերթագրվելու դեպքի).

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրա պատճենը,

2) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,

3) դիմում` համաձայն հավելված 11-ի:»:

18) 37-րդ կետում՝

ա. առաջին պարբերությունում «վարչության անդամ` առանց վարչության անդամի» բառերը փոխարինել «տնօրինության (վարչության) անդամ` առանց տնօրինության (վարչության) անդամի» բառերով,

բ. երկրորդ պարբերությունում «վարչության անդամ» բառերը փոխարինել «տնօրինության (վարչության) անդամ» բառերով,

գ. չորրորդ պարբերությունը «Բանկի ներքին աուդիտի ղեկավարի» բառերից հետո լրացնել «, բանկի ներքին աուդիտի անդամի» բառերով,

դ. հինգերորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

19) 38-րդ կետի առաջին նախադասության մեջ «խորհրդի նիստում» բառերից հետո լրացնել «բացառությամբ այն դեպքերի, երբ նման հարցազրույցի անցկացումը Կենտրոնական բանկի խորհուրդն անհրաժեշտ չի համարում: Կենտրոնական բանկը կարող է հարցազրույցի չհրավիրել խորհրդի այն անդամներին և նախագահին, որոնց մասնագիտական գիտելիքները, աշխատանքային փորձը, հեղինակությունը և համբավը Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով բավարար են վարկային կազմակերպության խորհրդի անդամներին և նախագահին առանց հարցազրույցի անցկացման գրանցելու համար:» բառերով:

20) 39-րդ կետում՝

ա. առաջին պարբերության երկրորդ նախադասությունը հանել:

բ. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) Տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը կազմվում է սույն կանոնակարգի 8-րդ գլխով սահմանված թեմաների ցանկի հիման վրա:»:

գ. 4-րդ ենթակետի «ա» պարբերությունում «վարչության նախագահ» բառերը փոխարինել «տնօրինության (վարչության) նախագահ» բառերով, իսկ «վարչության նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «տնօրինության (վարչության) նախագահի տեղակալ» բառերով:

21) 40-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«40. Տեստային քննությունն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում, որն ապահովված է համապատասխան պայմաններով:

1) Թեկնածուին թույլատրվում է մասնակցել տեստային քննությանը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում: Թեկնածուի տվյալները և համապատասխան տեստերը ընդհանուր համակարգում մուտքագրելուց հետո ստուգվում է թեկնածուի ինքնությունը և թույլատրվում է նրան մուտք գործել տեստավորման անցկացման սենյակ` ըստ ցուցակի նստեցնելով համապատասխան համակարգչի մոտ: Թեկնածուների մուտքը սենյակ դադարեցվում է տեստավորումը սկսելուց տասը րոպե առաջ:

2) Թեկնածուներին տրվում են բացատրություններ տեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ:

3) Տեստավորման սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` նշվածներից առավելագույնս ճիշտ) պատասխան:

4) Գրավոր քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից, ինչպես նաև աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից:

5) Քննության ամբողջ ընթացքը տեսախցիկների միջոցով վերահսկվում է Տեստավորման ծառայության և Կենտրոնական բանկի անվտանգության համար պատասխանատու վարչության աշխատակիցների կողմից:

6) Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև տեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո թեկնածուին հանձնվում է իր հանձնած տեստի վերաբերյալ հաշվետվությունը` արտահայտված տոկոսով` երկու օրինակից, որոնք ստորագրվում են թեկնածուի կողմից: Մեկ օրինակը մնում է Կենտրոնական բանկում, մյուսը տրվում է թեկնածուին:»:

22) 41-րդ կետի 2-րդ ենթակետում «հանձնաժողովն արձանագրում է» բառերը փոխարինել «արձանագրվում է» բառերով:

23) 42 կետն ուժը կորցրած ճանաչել:

24) 43-րդ կետում՝

ա. առաջին նախադասությունը «գրավոր դիմում ներկայացնելով Կենտրոնական բանկ» բառերից հետո լրացնել «՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 16-ի» բառերով,

բ. երկրորդ նախադասությունը հանել:

25) 44-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

26) 45-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«45. Որակավորման վկայականը տրվում է քննության դրական արդյունք ապահովված թեկնածուներին թղթային ձևով՝ քննությունը հանձնելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում (համաձայն Հավելված 12-ի): Որակավորում ստացած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում` «Որակավորման վկայական ունեցող անձինք» ցուցակում:»:

27) 46-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կենտրոնական բանկի` որակավորման վկայական ունեցող անձանց ցուցակում նշվում են որակավորված անձի անունը, ազգանունը, վկայականի տեսակը, վկայականի համարը, վկայականի տրման ամսաթիվը և վկայականի ավարտի ամսաթիվը:»:

28) 47-րդ կետում՝

ա. առաջին նախադասության մեջ «տրամադրման պահից» բառերը փոխարինել «ստորագրման պահից» բառերով,

բ. երրորդ նախադասությունը հանել:

29) Լրացնել 47.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«47.1. Վարկային կազմակերպությունների ղեկավարները, ինչպես նաև որակավորման վկայական ունեցող այլ անձինք, որակավորման վկայականը կորցնելու դեպքում կարող են այդ մասին գրավոր հայտնել Կենտրոնական բանկ` ներկայացնելով գրավոր դիմում Կենտրոնական բանկի նախագահի անունով: Կորցրած վկայականը համարվում է անվավեր, իսկ դրա փոխարեն դիմումն ստանալուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում տրվում է որակավորման նոր վկայական` «Կրկնօրինակ» նշագրումով:»:

30) 48-րդ կետից հանել «Կենտրոնական բանկի նախագահի որոշման համարը և ամսաթիվը, հանձնաժողովի արձանագրության համարը և ամսաթիվը» բառերը:

31) 49-րդ կետում

ա. առաջին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1) Որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին չբավարարած թեկնածուները կրկին կարող են մասնակցել քննությանը` համապատասխան որակավորման վկայական ստանալու համար:»:

բ. երկրորդ ենթակետից հանել «քննությունը կամ» բառերը:

32) 53-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«53. Վարկային կազմակերպության խորհրդի նախագահի և անդամների գրանցման ժամանակ հիմք է ընդունվում սույն կանոնակարգի 38-րդ կետով նախատեսված Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը, բացառությամբ այն դեպքերի, երբ Կենտրոնական բանկն անհրաժեշտ չի համարում հարցազրույցի անցկացումը, որի դեպքում խորհրդի նախագահը և անդամները գրանցվում են առանց որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգում անցնելու:»:

33) 60-րդ կետի վերջին պարբերությունում «եռօրյա ժամկետում» բառը փոխարինել «տասը աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

34) 70-րդ կետի աղյուսակում՝

ա. 3-րդ սյունակի անվանումից հանել «(բացառությամբ խնայողական միության)» բառերը,

բ. 3-րդ կետի ««Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենք» բառերը փոխարինել ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենք» բառերով,

գ. 7-րդ կետի 9-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,

դ. 8-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6) Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները»:

ե. 9-րդ կետի 3-րդ ենթակետում «տարվա» բառը փոխարինել «տարիների» բառով:

35) 73-րդ կետում

ա. 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) վարկային կազմակերպության կամ դրա տարածքային ստորաբաժանման փոփոխված կանոնադրությունը (3 օրինակից): Եթե փոփոխությունը վերաբերում է վարկային կազմակերպության այն ներքին իրավական ակտերին, որոնց հղում է կատարած կանոնադրության մեջ, ապա կից պետք է ներկայացվեն նաև համապատասխան ակտերը: Կանոնադրության թերթերը պետք է լինեն համարակալված և թելակարված, ընդ որում, կանոնադրության վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ` համաձայն հավելված 14-ի:»:

բ. 4-րդ ենթակետի առաջին նախադասությունում «պայմանագիրը» բառից հետո լրացնել «, սույն կանոնակարգի 10-րդ գլխով սահմանված պահանջներին տարածքի և տեխնիկական հագեցվածության համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը, հայտարարագիր` համաձայն սույն կանոնակարգի հավելված 15-ի» բառերով:

36) 74-րդ կետը «վերահսկողների» բառից հետո լրացնել «և պատասխանատու այլ աշխատակիցների» բառերով:

37) Հավելված 1-ում և Հավելված 5-ում «վարկային կազմակերպության անվանումը, տիպը և կազմակերպական-իրավական տեսակը» բառերը փոխարինել «վարկային կազմակերպության անվանումը, տիպը (խումբը) և կազմակերպաիրավական ձևը» բառերով:

38) Հավելված 3-1-ից և 3-2-ից հանել «Պատասխանները պետք է հիմնավորված լինեն համապատասխան փաստաթղթերով» բառերը:

39) Հավելված 6-ում «խորհուրդի» բառը փոխարինել «նախագահի» բառով:

40) Հավելված 7-ում «խորհուրդի» բառը փոխարինել «նախագահի» բառով:

41) Հավելված 8-1-ում՝

ա. «Հավելված 1-ի» բառերը փոխարինել «Կանոնակարգ 13-ի» բառերով,

բ. 7.2 կետում ««Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել ««Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով:

42) Հավելված 9-1-ի 4.2 կետում ««Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել ««Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով:

43) Շարադրել Հավելված 11-ը նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 1-ի:

44) Շարադրել Հավելված 12-ը նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 2-ի:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված Հավելված 2-ում «կազմակերպական-իրավական տեսակը» բառերը փոխարինել «կազմակերպաիրավական ձևը» բառերով:

3. Սույն որոշումը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 34-րդ ենթակետի «դ» պարբերության, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշման 1-ին կետի 34-րդ ենթակետի «դ» պարբերությունը ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. օգոստոսի 6
ք. Երևան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 28-ի

թիվ 228-Ն որոշմամբ

 

 

Հավելված 11

 

Որակավորման ԵՎ մասնագիտական համապատասխանության քննությանը վարկային կազմակերպության ղեկավարների թեկնածուների մասնակցության համար

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
պարոն …

 

Հարգելի պարոն …

 

Խնդրում եմ ինձ թույլատրել մասնակցել վարկային կազմակերպության

________________________________________________________

պաշտոնի կամ պաշտոնների անվանումը

 

պաշտոնում (պաշտոններում) աշխատելու համար որակավորման քննությանը:

 

Թեկնածուի՝

 

Անձնագրի համարը՝

 

Բնակության վայրը (գրառվում է հաշվառման վայրից տարբեր լինելու դեպքում)

 

Հեռախոսահամարը

 

Էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում)

 

Քննությանը մասնակցելու ամիսը, օրը, ժամը

 

Դիմող՝ ____________________________________________________

 

____ __________________ 20 թ.

 

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 28-ի

թիվ 228-Ն որոշմամբ

 

 

Հավելված 12

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N

Սույն վկայականը տրվում է

_____________________-ին

_____________________

Անուն, ազգանուն

անձնագրի համար

վարկային կազմակերպության

_________________________________

պաշտոնի կամ պաշտոնների անվանումը

պաշտոնում (պաշտոններում) աշխատելու համար:

 

Սույն վկայականն ուժի մեջ է մինչև «    »_________________________ 20  թ.:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

նախագահ` __________________

 

«    »_______________ 20  թ.:

 

 

Հավելված 16

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 28-ի

թիվ 228-Ն որոշմամբ

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ

 

Բողոքարկողի անուն, ազգանուն

 

Քննության անցկացման օր, ամիս, տարեթիվ

 

Որակավորման տեսակը

 

Հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե

 

Բողոքարկման պատճառ հանդիսացած խնդրահարույց հարցի նկարագրությունը

 

« » ________ 20 թ.

դիմողի ստորագրությունը