Գլխավոր տեղեկություն
Համար
N 1062-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.09.30/48(714) Հոդ.1093
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2009 թվականի N 1062-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 824-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 824-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման`

ա. վերնագրում և 1-ին կետում «վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների» բառերը փոխարինել «վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների» բառերով,

բ. նախաբանը «մասի» բառից հետո լրացնել «և «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի» բառերով.

2) որոշման հավելվածի`

ա. վերնագրում և 1-ին կետում «վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների» բառերը փոխարինել «վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների» բառերով,

բ. 2-րդ կետում «սննդամթերքի և սննդային հավելումների» բառերը փոխարինել «սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների» բառերով,

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտումներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված, արտադրված, իրացվող կամ օգտագործվող սննդամթերքի, անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող նյութերի կամ սննդային և կերային հավելումների (այսուհետ` արտադրանք) վտանգավոր կամ կեղծված լինելը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» N 598-Ն որոշմամբ սահմանված կարգով կատարված փորձաքննության արդյունքների հիման վրա:»,

ե. 12-րդ և 20-րդ կետերում «երեք» բառը փոխարինել «տասն» բառով,

զ. NN 1, 2 և 3 ձևերը «նշանը» բառից հետո լրացնել «` սննդամթերքի դեպքում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. սեպտեմբերի 23

Երևան