ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2009 թվականի N 769-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 404-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մայիսի 19-ի «Եվրոպայի դիտորդական առաքելության պատվիրակության Հայաստանի Հանրապետություն այցի հետ կապված ծախսերի մասին» N 404-Ա որոշման մեջ «համաձայն» բառից հետո «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. սեպտեմբերի 12 Երևան |
|