Գլխավոր տեղեկություն
Համար
N 1038-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.10.01/27(345) Հոդ.1078
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2009 թվականի N 1038-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲԱԼԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ և 29-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 625-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովտի գյուղական համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեման` համաձայն հավելվածի:

2. Համայնքային սեփականություն համարվող` բնակավայրի նշանակության այլ հողերից փոխադրել`

1) 14.7 հեկտար` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա` արդյունաբերության զարգացման համար.

2) 1.5 հեկտար` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` աղբավայրի համար.

3) 1.4 հեկտար` հատուկ պահպանվող հողերի կատեգորիա` գերեզմանոցի համար:

3. Համայնքային սեփականություն համարվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 2.7 հեկտար փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա, այդ թվում` 2.0 հեկտարը` բնակելի կառուցապատման, և 0.7 հեկտարը` հասարակական կառուցապատման համար:

4. Համայնքային սեփականություն համարվող էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերից 0.3 հեկտար փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:

5. Պետական սեփականություն համարվող` հատուկ պահպանվող տարածքների հողերից փոխադրել`

1) 10.3 հեկտար` բնակավայրի հողերի կատեգորիա և անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովտի գյուղական համայնքին` բնակելի կառուցապատման համար.

2) 1.0 հեկտար` անտառային հողերի կատեգորիա` դաշտապաշտպան անտառաշերտ հիմնելու համար:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 17

Երևան

 
 
 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

սեպտեմբերի 3-ի N 1038-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲԱԼԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

(ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան