ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2013 թվականի N 773-Ա
Լ. ԱՆԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Լ. Անանյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` կառավարական հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2013 թ. սեպտեմբերի 4 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. սեպտեմբերի 4-ի N 773-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
Տ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետ (կառավարական հանձնաժողովի նախագահ) |
|
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար |
|
Հ. Հակոբյան |
- ՀՀ սփյուռքի նախարար |
|
Դ. Սարգսյան |
- ՀՀ ֆինանսների նախարար |
|
Գ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
|
Դ. Դումանյան |
- ՀՀ առողջապահության նախարար |
|
Տ. Մարգարյան |
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
|
Վ. Գասպարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ |
|
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
|
Է. Միլիտոնյան |
- «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության քարտուղար (համաձայնությամբ) |
|
Գ. Մանասյան |
- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
|
Զ. Բալայան |
- գրող, հրապարակախոս (համաձայնությամբ) |
|
Ա. Իսահակյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
|
Դ. Մուրադյան |
- «Հայկական ազգային կինոակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
|
Ա. Անանյան |
- Լևոն Անանյանի որդին (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|