Basic information
Number
N 913-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.08.2013-28.05.2015)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.07.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.08.2013
Effective date
30.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2013 թվականի N 913-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ շահագործումից հանված, դուրս գրված` օգտագործման համար ոչ պիտանի սարքավորումների լուծարումից առաջացող՝ սույն որոշման հավելվածում նշված 239390 հազ. դրամ շուկայական արժեքով սև և գունավոր մետաղների ջարդոնով (այսուհետ՝ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշ-վարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 29

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 18-ի N 913-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

N/N

ը/կ

Մետաղի ջարդոնը

Ջարդոնի քանակը (տոննա)

Ջարդոնի արժեքը
(հազ. դրամ)

1.

Սև մետաղ

1500

45000

2.

Պղինձ

85

153000

3.

Ալյումին

38

10640

4.

Կապար

40

12000

5.

Դինամո (էլեկտրատեխնիկական) պողպատ

250

18750

 

 Ընդամենը

 

239390

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Change History
Changing Act Corresponding incorporation
27.05.2015, N 557-Ա 28.05.2015, N 913-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation