Գլխավոր տեղեկություն
Համար
N 1295-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2009 թվականի N 1295-Ա

 

ՏԻԳՐԱՆ ՏՈՆՈՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Տիգրան Սերգեյի Տոնոյանին (ծնվ.` 1991 թվականի սեպտեմբերի 6-ին, քաղ. Երևան, Ա. Ահարոնյան փող., 7-րդ շենք, բն. 9: 2009 թվականին ընդունվել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, որը Ռուսաստանի Դաշնությունում բարձր վարկանիշ ունեցող բուհերից է) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2014 թվականի գարնանային զորակոչը:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 19
Երևան