Գլխավոր տեղեկություն
Համար
N 1120-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.25/58(724) Հոդ.1142
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1120-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» N 236 որոշմամբ հաստատված մաքսային հսկողության իրականացման մեթոդիկայում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 15-րդ կետում`

ա. առաջին նախադասության մեջ «դրվում է «Կանաչ ուղի» բառերը փոխարինել «դրվում է «Ընտրված է կանաչ ուղի» բառերով,

բ. կետը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հայտարարատուն մաքսային հայտարարագիրը և դրանում նշված փաստաթղթերը ներկայացնում է ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձին:»,

գ. երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձն ստանում և հաշվառում է մաքսային հայտարարագիրը, դրան կից փաստաթղթերը և հայտարարագրում կատարում «Ընտրված է կանաչ ուղի, բացթողումը թույլատրվում է» նշումը, այն հաստատում անձնական կնիքով, և ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բաց են թողնվում առանց զննման` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ապրանքների մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարը (նրա տեղակալը) կամ զննումն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը կամ նրա տեղակալն ընդունում է գրավոր որոշում ապրանքները և տրանսպորտային միջոցները զննումից հետո բաց թողնելու մասին` նշելով հիմքերը, որի դեպքում ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց են թողնվում սույն մեթոդիկայով` «Կարմիր ուղի» ընթացակարգով ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց թողնելու համար սահմանված կարգով:»,

դ. երկրորդ պարբերությունում «Բացթողումը թույլատրող» բառերը փոխարինել «Բաց թողնվող ապրանքների կամ տրանսպորտային միջոցների» բառերով.

2) 16-րդ կետի`

ա. առաջին նախադասության մեջ «դրվում է «Դեղին ուղի» բառերը փոխարինել «դրվում է «Ընտրված է դեղին ուղի» բառերով,

բ. չորրորդ նախադասությունից հանել «և չկան ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի, ինչպես նաև ապրանքներն ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ անհամաձայնություններ» բառերը,

գ. երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե ընդունված մաքսային հայտարարագրում առկա են ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկությունների, մաքսային արժեքի և (կամ) ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ անհամաձայնություններ, ապա փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը հայտարարատուին առաջարկում է մաքսային հայտարարագրում կատարել համապատասխան փոփոխություններ` նոր մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով, ներկայացված մաքսային հայտարարագրի դարձերեսին նշելով անհամաձայնությունների մասին տվյալները` հաստատելով անձնական կնիքով, իսկ նոր մաքսային հայտարարագրում նշվում են նախորդ մաքսային հայտարարագրի գրանցման համարը և ընտրված ուղին:»,

դ. երկրորդ պարբերության երրորդ նախադասության մեջ «բազայից, իսկ անվավեր հայտարարագիրը» բառերը փոխարինել «բազայում համարվում են անվավեր, իսկ անվավեր համարված հայտարարագիրը» բառերով.

3) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձն ստանում և հաշվառում է մաքսային հայտարարագիրը, դրան կից փաստաթղթերը և հայտարարագրում կատարում «Ապրանքների բացթողումը թույլատրվում է» նշումը, որը հաստատում է անձնական կնիքով, և ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բաց են թողնվում առանց զննման` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ապրանքների մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարը (նրա տեղակալը) կամ զննումն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը կամ նրա տեղակալն ընդունում է գրավոր որոշում ապրանքները և տրանսպորտային միջոցները զննումից հետո բաց թողնելու մասին` նշելով հիմքերը, որի դեպքում ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բաց են թողնվում սույն մեթոդիկայով` «Կարմիր ուղի» ընթացակարգով ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց թողնելու համար սահմանված կարգով:».

4) 25-րդ կետի`

ա. առաջին նախադասության մեջ «դրվում է «Կարմիր ուղի» բառերը փոխարինել «դրվում է «Ընտրված է կարմիր ուղի» բառերով,

բ. չորրորդ նախադասությունից հանել «և չկան ապրանքների ու տրանսպորտային միջոցների արժեքի, ինչպես նաև ապրանքներն ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ անհամաձայնություններ» բառերը,

գ. երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե ընդունված մաքսային հայտարարագրում առկա են ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկությունների, մաքսային արժեքի և (կամ) ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ անհամաձայնություններ, ապա փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը հայտարարատուին առաջարկում է մաքսային հայտարարագրում կատարել համապատասխան փոփոխություններ` նոր մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով, ներկայացված մաքսային հայտարարագրի դարձերեսին նշելով անհամաձայնությունների մասին տվյալները` հաստատելով անձնական կնիքով, իսկ նոր մաքսային հայտարարագրում նշվում են նախորդ մաքսային հայտարարագրի գրանցման համարը և ընտրված ուղին:»,

դ. երկրորդ պարբերությունն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Նոր մաքսային հայտարարագրով ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողությունն իրականացվում է սույն մեթոդիկայով սահմանված «Կարմիր ուղի» ընթացակարգով:»,

ե. երկրորդ պարբերության երրորդ նախադասության մեջ «բազայից, իսկ անվավեր հայտարարագիրը» բառերը փոխարինել «բազայում համարվում են անվավեր, իսկ անվավեր համարված հայտարարագիրը» բառերով.

5) 31-րդ և 32-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

6) 33-րդ կետում «համապատասխան» բառը փոխարինել «վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ձևով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 5
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան