Գլխավոր տեղեկություն
Համար
N 1127-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.14/51(717) Հոդ.1147
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1127-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2009 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից (բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 40 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով բյուջետային վարկ` վեց ամիս մարման ժամկետով, տարեկան 11 տոկոս տոկոսադրույքով՝ որպես վարկային պարտավորության ապահովման միջոց ընդունելով՝

1) անկախ գնահատողի կողմից առնվազն 48 մլրդ դրամ գնահատված իրացվելի արժեքով անշարժ գույքի գրավ կամ՝

2) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից թողարկվող առնվազն 20 մլրդ դրամ ընդհանուր անվանական արժեքով օրդերային հասարակ մուրհակների պահում, որոնցով մուրհակատուն պարտավորվում է մուրհակատիրոջ առաջին իսկ պահանջով վճարել դրանում նշված գումարը կամ անվանական արժեքով ընդունել որպես իր կողմից մատակարարված բնական գազի դիմաց վճարամիջոց:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով տրամադրված վարկի ֆինանսավորման աղբյուր են Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 7
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 1-ի N 1127-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ ելքերի ավելացումը` փակագծերում)

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

-

այդ թվում՝

 

Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը

-

2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում

(15,280,000.0)

որից`

 

ե) Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված պետական վարկերի միջոցների հաշվին բյուջետային վարկերի տրամադրում տնտեսավարող սուբյեկտներին

(15,280,000.0)

2.6. Այլ

15,280,000.0

որից`

 

կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում

15,280,000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան