«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 սեպտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60009311
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 օգոստոսի 2009 թ. |
N 524-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում» (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) Կանոնների 6-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.10-րդ կետով.
«6.10 Սպառողի (բացառությամբ` բնակչության) կողմից վճարման համար սահմանված ժամկետի խախտման դեպքում մատակարարը իրավունք ունի նաև` խախտմանը հաջորդող օրացուցային տարում տվյալ խախտումը կրկնվելու դեպքում, վերջին խախտմանը հաջորդող 3 ամիսների ընթացքում պահանջել կանխավճար կամ իր համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի սպառողի նախորդ տարում օգտագործած բնական գազի միջին ամսական արժեքի 50 տոկոսը։ Եթե սպառողը նման դեպքում հրաժարվում է կանխավճար վճարել կամ մատակարարի համար ընդունելի վճարման այլ երաշխիք ներկայացնել, ապա մատակարարն իրավունք ունի առնվազն 3 աշխատանքային օր առաջ սպառողին գրավոր կամ հեռախոսագրով զգուշացնելուց հետո դադարեցնել նրա գազամատակարարումը: Եթե սպառողը բարդ, անընդհատ տեխնոլոգիական ցիկլերում գազ օգտագործող է, ապա մատակարարը նրա գազամատակարարումը կարող է դադարեցնել միայն ԳՄՕԿ-ի 5.9 կետով նախատեսված ընթացակարգերն ապահովելուց հետո:».
2) Կանոնների 10.3.8 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«10.3.8 Գազասպառման համակարգի միացումը գազամատակարարման ցանցին, Պայմանագրի կնքումը և փաստացի գազամատակարարումը կատարվում են ԳՄՕԿ-ի 5.1 կետով սահմանված պայմանների բավարարման դեպքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|